Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղեկություն հայտնեցին, որ ականի վրա մարդ է տրաքել». Գառնիկ Դանիելյան

Ապրիլ 25,2024 19:47

Քիչ առաջ Տավուշի մարզի Կիրանց գյուղում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը։

Քաղաքացիները փակել են նաեւ Կիրանց գյուղի կամուրջը, վրան են տեղադրել այնտեղ:

Հիշեցնենք, որ լուրեր են շրջանառվում, որ այդ հատվածում այսօր ականազերծման աշխատանքներ պետք է իրականացվեն։ Տեղացիները վաղ առավոտից այդ մասում են, որպեսզի թույլ չտան իրականացնել ականազերծման աշխատանքներ:

«Նոր տեղեկություն հայտնեցին, որ ականի վրա մարդ է տրաքել: Չգիտեմ, պետք է ճշտենք»,- հավաքվածներին հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող Գ.Մարդանյանն է (ծնվ. 1980թ.): Նրա ոտնաթաթն է վնասվել, տարել են հոսպիտալ: 

«Թուրքը որ մտավ էս չորս գեղը, Հայաստանը չի լինելու: Ռոբերտ Աբաջյանն ո՞ւմ համար էր օղակը քաշում, որ թուրքին բերեք ստե՞ղ»,- վրդովվել են քաղաքացիները:  Իրավիճակը շատ լարված է, կրքերը բորբոքվում են ժամանակ առ ժամանակ:

Հիշեցնենք, ճանապարհի Կիրանց-Ոսկեպար հատվածն արդեն մի քանի օր է՝ փակ է: ՀՀ կառավարությունը սահմանազատման-սահմանագծման «պիլոտային» ծրագիր է իրականացնում եւ առաջին սյուներն արդեն տեղադրվել են: Մարդիկ պայքարում են անօրինական սահմանազատման-սահմանագծման գործընթացի դեմ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930