Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի մեջլիսի պատգամավոր. «Զանգեզուրի միջանցքը» մեզ համար պարտադիր պայման է։ Որպես այլընտրանք ներկայացվող Իրանով ճանապարհն այլընտրանք չէ

Հունիս 06,2024 13:22 Share

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի տելեգրամյան գրառումը

Զանգեզուրի միջանցքը Իրանով չի կարող լինել։

Թուրքիայի իշխող կոալիցիայի մաս կազմող Ազգայնական շարժում կուսակցության (MHP) փոխնախագահ, մեջլիսի պատգամավոր Իլյաս Թոփսաքալը նորից անդրադարձել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»՝ թյուրքական աշխարհը միավորելու համատեքստում.

«Պետք է բացվեն մեր պատմական ուղիները։ Այդ պատճառով «Զանգեզուրի միջանցքը» մեզ համար պարտադիր պայման է։ Որպես դրան այլընտրանք ներկայացվող Իրանով ճանապարհը այլընտրանք չէ»։

Սա կարևոր է նորից արձանագրել, որպեսզի հասկանալի լինի, որ Թուրքիան և Ադրբեջանը ոչ թե պարզապես ճանապարհ են ուզում ունենալ, այլ աստիճանական նվաճել Սյունիքը, ուստի Իրանի տարածքով այլընտրանքային ճանապարհների մասին խոսակցությունները պարզապես ուշադրությունը շեղող քարոզչական թեզեր են։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930