Լրահոս
41 վկաներով գործը
ԲԽԴ հերթականը
Օրվա լրահոսը

Հայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային հարցերի շուրջ

Սեպտեմբեր 28,2024 16:19 Share

ՄԱԿ ԳԱ 79-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լատվիայի ԱԳ նախարար Բայբա Բրաժեի հետ:

Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք թեմաներ։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան. «Մենք շարունակում ենք ակտիվորեն զարգացնել երկկողմ հարաբերությունները ԵՄ անդամ երկրների հետ, և Լատվիայի հետ ունենք զգալի ներուժ։ Ուստի, ուրախ էի քննարկել մեր երկու երկրների միջև օրակարգի հարստացմանն ուղղված քայլերը, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարները։ Մենք կարող ենք արդյունավետորեն համագործակցել նաև բազմակողմ հարթակներում»:

Հայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային հարցերի շուրջ։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ ՀՀ ջանքերը և Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի՝ առանց արհեստական խոչընդոտների ստեղծման ու ձգձգման կնքման կարևորությունը։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել