Լրահոս
Օրվա լրահոսը

Անցնող տարին «նշանակալից էր» Ուկրաինայի դեմ պատերազմում. Պուտին

Դեկտեմբեր 16,2024 19:03 Share

«Ազատություն». Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռազմական գերատեսչության կոլեգիայի ընդլայնված նիստում ելույթ է ունեցել և հայտարարել, որ անցնող տարին «նշանակալից էր» Ուկրաինայի դեմ պատերազմում։ Պուտինի խոսքով՝ ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել 189 բնակավայրեր, իսկ զինված ուժերի թվաքանակը հասել է մեկուկես միլիոնի։

Կրեմլի ղեկավարի խոսքով՝ Ռուսաստանը շարունակում է իր միջուկային ներուժն ամրապնդել, ինչպես նաև զարգացնել ոչ ռազմավարական միջուկային զենքը։ Պուտինը հայտարարել է, որ առաջիկայում կմեկնարկի «Օրեշնիկ» հրթիռների սերիական արտադրությունը։

Ռուսաստանի առաջնորդը շեշտել է, որ եթե պատերազմի մեկնարկին Ռուսաստանը խնդիրներ ուներ անօդաչուների մատակարարման հետ կապված, ապա այժմ, ինչպես պնդել է, «օրական մի քանի հազար անօդաչու թռչող սարքեր են մատակարարվում զորքերին»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել