Virtual solutions ընկերությունը թողարկել է նորարական եւս մի նոր գործիք , որը տեքստն ու նկարները վերածում է տեսահոլովակի:
«Ամեն սքրինի (պատկերի) համար կունենաք մինչեւ 5 նկարի ընտրություն, վերջում ձեր ընտրած նկարներով տեսահոլովակ է սարքում: Այն հիմնականում ավելի հարմար է արագ տեղեկատվական նյութ պատրաստելու համար, հետաքրքիր կարող է լինել ապրանքների վաճառքով զբաղվողների համար՝ ապրանքը գովազդելու առումով»,- ասաց ընկերության տնօրեն Ղեւոնդ Ղազարյանը:
Ավելի վաղ ընկերությունը թողարկել էր տեքստը ձայնային հաղորդագրության վերածելու գործիքը, ինչը արդեն մի շարք լրատվական կայքեր կիրառում են ու ինչի շնորհիվ մեծացրել են կայքի այցելուների թիվը. «Այդ առումով օրական ընդհանուր առմամբ 150.000-200.000 ունկնդիր ունենք այն լրատվական կայքերում, որոնք կիրառում են այդ պրոդուկտը»:
Տեսահոլովակների գեներացման մանրամասները` տեսանյութում: