«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը, որը հունիսի 10-ին հայտարարել էր իր լիազորությունները դադարեցնելու մասին:
Factor.am-ին հայտնի դարձավ, որ Շենգավիթ վարչական շրջանի արդեն նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը երկու ամսով կալանավորվել է:
Լրատվականի տեղեկություններով` Մկրտչյանը ձերբակալվել է Շենգավիթի տարածքային կառավարման խորհրդի նախագահ Տիգրան Մակարյանին ծեծի ենթարկելու և նրա ազատությունը սահմանափակելու համար:
Մկրտչյանը ևս խորհրդի կազմում է: Ըստ լրատվականի՝ Մակարյանը քննադատել է Մկրտչյանի աշխատանքային գործունեությունը, առաջարկել է ՔՊ նիստին քննարկման առարկա դարձնել նրա աշխատանքը, ինչը դուր չի եկել Մկրտչյանին:
Կարդացեք նաև