Լրահոս
Օրվա լրահոսը

Ռեժիսոր, Արցախի ժողովրդական արտիստ Լեոնիդ Հարությունյանին զրկել են պատվո վճարից

Հունիս 23,2025 14:21

Ռեժիսոր, Արցախի ժողովրդական արտիստ Լեոնիդ Հարությունյանին զրկել են պատվո վճարից։ Արցախի կորստից հետո Գյումրիում հաստատված արվեստագետը Marz News-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ Հայաստանի իշխանությունների որոշմամբ՝ իրեն զրկել են ամսական 40․000 դրամ տրամադրվող պատվո վճարից, ստիպված է թոշակով գոյատևել։

Ծննդով գյումրեցի ռեժիսորն իր կյանքի 55 տարին նվիրել է սիրելի մասնագիտությանը, երկար տարիներ աշխատել և ստեղծագործել է Արցախում։ 32 տարի զբաղեցրել է Ստեփանակերտի թատրոնի տնօրենի, ռեժիսորի և գեղարվեստական ղեկավարի պաշտոնները։

Նրա ջանքերով Շուշիում ևս թատրոն է հիմնադրվել, որը գործել է 13 տարի՝ մինչև Շուշիի հանձնումը։

«Պատերազմի հրահրողներն այդ ամենը զրոյացրին, հանձնեցին, տվեցին ամբողջ մեր ունեցած մշակույթն էլ, թատրոններն էլ, մեր ամբողջ կյանքն էլ»,- ասաց Հարությունյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30