Լրահոս
Օրվա լրահոսը

«Լելե Թեփեի» օպերացիայի գործով հետազոտվեցին գաղտնիք պարունակող ապացույցներ՝ քարտեզներ, մարտական կարգադրություններ

Օգոստոս 21,2025 22:40

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանն այսօր  որոշեց 44-օրյա պատերազմի ամենաաղմկահարույց դեպքերից մեկի՝ «Լելե Թեփեի» օպերացիայի գործով նիստը քննել դռնփակ:

Հիշեցնենք, որ այս գործով մեղադրվում են  Պաշտպանության բանակի 8-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի (Ցոր) հրամանատար Արթուր Օհանյանը, նույն զորամասի մոտոհրաձգային գումարտակի հրամանատար Գեղամ Աբրահամյանը և տանկային գումարտակի հրամանատար Գառնիկ Մնացականյանը։

Արթուր Օհանյանի պաշտպաններից Աշոտ Ապրեսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դռնփակ քննության վերաբերյալ միջնորդության մասով իրենք ներկայացրել են իրենց առարկությունները՝ հաշվի առնելով, որ 2020-ի օպերացիան 2023-ից հետո այլևս գաղտնի նշանակություն չունի: Սակայն դատարանը որոշեց դռնփակ ռեժիմի անցնել փաստաթղթերի հետազոտման ժամանակ: Ինչի արդյունքում այսօրվա եւ հաջորդ նիստը միայն կանցկացվեն  դռնփակ:

Այսօր, ըստ փաստաբանի, դատարանը  հետազոտեց գաղտնիք պարունակող գրավոր ապացույցներ՝ քարտեզներ, մարտական կարգադրություններ: Այլ մանրամասներ փաստաբանը չկարողացավ հայտնել:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031