Լրահոս
Օրվա լրահոսը

Հրշեջ-փրկարարները մարել են գազալցակայանի մոտակայքում բռնկված հրդեհը

Սեպտեմբեր 15,2025 22:33

Սեպտեմբերի 15-ին, ժամը 19։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աճառյան փողոցում տեղի է ունեցել գազի արտահոսք և պայթյուն։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ մեթան գազի լցակայանի մոտակայքում տեղի է ունեցել գազի պայթյուն՝ հրդեհի բռնկումով․ երկու  տուժած տեղում ստացել են համապատասխան բուժօգնություն։

Գազի արտահոսքը դադարեցվել է․ հրշեջ-փրկարարները հրդեհը մարել են ժամը 19։42-ին։

 

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930