Լրահոս
Օրվա լրահոսը

Զինված ուժերում ատեստացիայի համակարգի մի խնդրահարույց դրույթ էլ բոլոր զորատեսակներին միևնույն սկզբունքների ներքո քննություն սահմանելն է. Տիգրան Աբրահամյան

Դեկտեմբեր 01,2025 09:57

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Զինված ուժերում ատեստացիայի համակարգի մի խնդրահարույց դրույթ էլ բոլոր զորատեսակներին միևնույն սկզբունքների ներքո քննություն սահմանելն է:

Հատուկ նշանակության զորքերում, հրետանիում, ՀՕՊ-ում, ավիացիայում, ռազմաբժշկականում մասնագիտականը մի կողմ, նույն չափորոշիչներով քննություն են հանձնում:

Հատուկ նշանակության ուժերի զինծառայողներն ատեստացիայով նախատեսված գումարներից բացի նաև այդ զորատեսակի համար նախատեսված հավելավճար ունեն (կարելի է դիտարկել բարձրացումը), որն ընդգծում է այդ ստորաբաժանումների կարևորությունն ու նշանակությունը:

Սակայն անհասկանալի է ռազմական բժշկի, օդաչուի, տեխնիկական հետախուզության մասնագետի և այլ զինծառայողների` նույն սկզբունքներով և դրույթներով քննություն հանձնելը:

Յուրաքանչյուրի համար իր մասնագիտությանն ու մարտական խնդրին համահունչ չափորոշումներ պետք է սահմանել, ինչը հնարավորություն կտա ըստ զորատեսակների, գնահատելու զինծառայողի իրական կարողությունները:

Այն, որ 4 քննություններից մասնագիտականը ըստ զորատեսակների է, դա, մեղծ ասած, բավարար չէ:
Սա կարևոր է հատկապես պարտադիր ժամկետային ծառայության ժամկետի կրճատման և համալրման հետ կապված խնդիրների պայմաններում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031