«Բայց հստակ չէ՞՝ ընդդիմության հիմնական հատվածի հայտարարությունները նրա մասին են, որ ունեն տարածքային պահանջներ հարևան երկրներից, իսկ դա ենթադրում է պատերազմ»,-լրագրողների փաստմանը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում է, եթե ընդդիմությունը գա իշխանության, ուրեմն պատերազմ է լինելու և հարցին՝ ՊՆ-ն տեղեկություն ունի՞, որ ինչ-ինչ ուժեր՝ այս դեպքում Ադրբեջանը, կարող են պատերազմ սկսել ՀՀ-ի դեմ, ճեպազրույցում այսպես պատասխանեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Լրագրողները խնդրեցին նշել կոնկրետ հայտարարություններ, նախարարն այդպես էլ ոչ մի օրինակ չբերեց ու ասաց․ «Դրանք քաղաքական գնահատականներ չեն, այդ քաղաքական գնահատականները պետք է լինեն պատասխանատու։ Ակնհայտ է, որ նրանց ռազմատենչ կեցվածքը բերելու է պատերազմ»։
Անդրադառնալով «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացրած անվտանգային ծրագրերին՝ Սուրեն Պապիկյանն ասաց․ «Սամվել Կարապետյանն անվտանգությունից խոսելուց առաջ թող իրեն հարց տա ու հասարակությանը պարզաբանի, որ մի գերդաստան ունի՝ չծառայած զավակներով, որդիներով, թոռներով»։ Լրագրողների փաստմանը՝ ձեր թիմում էլ կան չծառայածներ, Սուրեն Պապիկյանն արձագանքեց․ «Մարդիկ փախած են․․․Նարեկ Կարապետյանին փախչող չեմ ասում, նույն Սամվել Կարապետյանի տղաներն ո՞ւր են եղել մինչև 27 տարեկան։ Փաստ է, որ այդ մարդիկ բանակից չեն ազատվել, մինչև 27 տարեկան եղել են ՀՀ քաղաքացի, բայց չեն ծառայել»։ Լրագրողների փաստմանը՝ այդպիսի հազարավոր քաղաքացիներ կան, Սուրեն Պապիկյանն արձագանքեց․ «Հազարավոր քաղաքացիներ քաղաքական հայտ և երկիրը ղեկավարելու հայտ չեն ներկայացնում»։
Կարդացեք նաև
Սուրեն Պապիկյանի ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային


















































