Փետրվարի 5-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Քննարկվել են կուսակցության համամասնական ցուցակի ձևավորման համար քվեարկության մանրամասները, նիստի մասնակիցները ծանոթացել են քվեաթերթիկներին և ընտրության կարգին։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության փոխնախագահ, ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և Վարչության անդամ, կուսակցության աշխատակազմի ղեկավար Արուսյակ Մանավազյանը հանդես են եկել զեկույցներով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։
Կարդացեք նաև
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն


















































