«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Ի արձագանք Վարչապետ Փաշինյանի՝ Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հայտարարությանը, ամենայն պատասխանատվությամբ պնդում եմ, որ՝
1. Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը չի քննարկել նոր սահմանադրության մի զգալի մասը։ Մի շարք շրջանառված առաջարկություններ, ինչպես նաև ցանկացած սահմանադրությամբ պարտադիր կարգավորվող բազում հարցեր խորհրդին դեռևս ընդհանրապես չեն քննարկվել*։
2. Խորհրդի նիստերից բացակայություններն իրոք խնդիր են, բայց ամենաշատը բացակայողներից են Փաշինյանի թիմակիցներն ու ենթակաները։ Ոչ մեկ չի մասնակցել այնքան շատ նիստի, որքան ես ու Արթուր Սաքունցը։
Կարդացեք նաև
3. Որոշ հարցեր, որոնք խորհուրդը պետք է քննարկեր Վարչապետ Փաշինյանի հետ՝ այդպես էլ չեն քննարկվել ու օդում են մնացել։
Հետևաբար, անհրաժեշտ է, որ Կառավարությունը կազմակերպի նոր Սահմանադրության նախագծի՝ դեռևս չքննարկված կարգավորումների քննարկումը։
* – Չքննարկված հարցերից են մայր օրենքի փոփոխությունների (կարգավորման) հարցը, համացանցի ազատության հարցը, հակակոռուպցիոն ու վիճակագրական մարմինների անկախության հարցը, ընտրությունների, հանրաքվեների և ընտրական մարմինների հարցը, եկեղեցու կարգավիճակի հարցը, ընտրական վեճերում Սահմանադրական դատարանի կարգավիճակի հարցը և այլն, և այդպես շարունակ։


















































