Լրահոս
Օրվա լրահոսը

Ցմահ դատապարտյալները անդրադարձել են քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգի առանձին դրույթների վերանայման անհրաժեշտությանը

Մարտ 24,2026 13:08 Share

Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը, տեղակալներ Սահակ Գրիգորյանը և Վահե Նանուշյանը, ինչպես նաև Ծառայության կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Ցողիկ Ալեքսանյանը «Սևան» քրեակատարողական հիմնարկում ընդունել են ցմահ ազատազրկման դատապարտված անձանց, լսել նրանց՝ պատժի կրման հետ կապված իրավական և անձնական բնույթի խնդիրները։

Ցմահ դատապարտյալները մասնավորապես անդրադարձել են անվտանգային գոտիների փոփոխմանը, քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգի առանձին դրույթների վերանայման անհրաժեշտությանը, ինչպես նաև առողջական խնդիրներին առնչվող հարցերին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև վերասոցիալականացման ծրագրերի և կրթական գործընթացների առանձնահատկությունները, պայմանական վաղաժամկետ ազատման նոր մոտեցումներն ու փոփոխությունները։ Տեղում ներկայացվել են բարձրացված հարցերի լուծման ընթացակարգերը, ինչպես նաև պարզաբանվել դրանց՝ առավել արդյունավետ կարգավորման համար անհրաժեշտ գործողությունները։

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031