Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանի ֆեյսբուքյան գրառումը
ՀՀ վարչապետի և մեր հայրենակցուհու միջև տեղի ունեցած միջադեպը պատահական դրվագ չէր։
Սա ՀՀ իշխող թիմի իրական պատկերն է, նրանց վերաբերմունքի բացահայտ դրսևորումը սեփական ժողովրդի նկատմամբ։
Սա այս իշխանությունների էությունն է։
Կարդացեք նաև
Սկզբում՝ վիրավորանք։
Հետո՝ դասական մանևր․ «ես նման բան չեմ ասել»։
Եվ վերջում՝ «պատրաստ եմ ներողություն խնդրել» գրառումը։
Սա ոչ թե սխալ է, այլ վարքագիծ։
Սա իշխանության իրական դեմքն է՝ երբ պատասխանատվությունից խուսափելու համար նախ հերքում են ակնհայտը, ապա փորձում «մարել» հետևանքները։
Բայց խնդիրը մեկ արտահայտությունը չէ։
Խնդիրը այն քաղաքականությունն է, որի արդյունքում արցախցին այսօր դարձել է անպաշտպան, հայտնվել սոցիալական ծանր պայմաններում և հաճախ կանգնած է արտագաղթի առաջ։
Սա նույն քաղաքականությունն է, որի հետևանքով մարդիկ այսօր Մայր Հայաստանում մնացել են մենակ՝ իրենց խնդիրների դեմ։
Սա մեկ միջադեպ չէ։
Սա համակարգ է։
Եվ այդ համակարգը պետք է փոխվի։


















































