Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրք պաշտոնյան՝ Կարս-Գյումրի երկաթուղու և տարածաշրջանային հարաբերությունների կարգավորման մասին

Մայիս 05,2026 12:36 Share

Ermenihaber. Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) փոխնախագահ Քյուրշադ Զորլուն ելույթ է ունեցել Թուրքիա-Ադրբեջան բարեկամության, համագործակցության և համերաշխության հիմնադրամի (TADİV) կողմից կազմակերպված «Հեյդար Ալիևը և թյուրքական աշխարհը» թեմայով քննարկմանը:

Զորլուն պնդել է, որ Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները «Ղարաբյան» պատերազմում «հաղթանակից» հետո հասել են որոշակի մակարդակի:

«Այս հարցում Ադրբեջանի դիրքորոշումը, նրա մոտեցումը և Հայաստանի հետ ընթացող հարաբերությունները մեր առաջնային օրակարգն են։ Մենք համատեղ աշխատում ենք այս ուղղությամբ և ձեռնարկում ենք անհրաժեշտ քայլերը մեր հարաբերությունների կարգավորման գործընթացում»,-ասել է նա։

Թուրք պաշտոնյան նաև հիշեցրել է, որ ապրիլի 27-ին Կարսում տեղի է ունեցել Կարս-Գյումրի երկաթուղու վերագործարկմանը նվիրված աշխատանքային խմբի կարևոր նիստ՝ ասելով. «Հավատում եմ, որ այս բոլոր նախապատրաստական աշխատանքները քայլ առ քայլ կրկին կյանքի կկոչվեն Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող խաղաղության բանակցություններին զուգահեռ, երբ դրանք ընթանան մեր ուզած և մեզ արժանի հունով»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031