Թուրքիայի արտգործնախարարությունը հայտնել է, որ Սև ծովում անօդաչու թռչող սարքերի թիրախում է հայտնվել Վանուատուի Հանրապետության դրոշով թուրքական բեռնատար նավը։ Դեպքը տեղի է ունեցել մայիսի 28-ին Ուկրաինայի Օդեսա նավահանգստում։ Նավը Թուրքիա էր տեղափոխում բեռներ, ու Ռուսաստանին պատկանող ԱԹՍ-ի հարձակման հետևանքով նավի անձնակազմի անդամներից երկուսը ստացել են թեթև վնասվածքներ։
Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ նախազգուշացվել է բոլոր կողմերին՝ խուսափելու այնպիսի քայլերից, որոնք կարող են հանգեցնել պատերազմի անվերահսկելի սրացման։
«Մեր կոչերը՝ Սև ծովում քաղաքացիական նավերի նավարկության անվտանգությունը պահպանելու և պատերազմը բանակցությունների միջոցով դադարեցնելու վերաբերյալ, մնում են ուժի մեջ։
Եվս մեկ անգամ նշվել է, որ Թուրքիան սրացումը կախելու և խաղաղ գործընթացն արագացնելու համար պատրաստ է ձեռնարկել համապաատսխան միջոցներ։
Կարդացեք նաև


















































