Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ իշխանությունները ԱԷԿ-ում չհամաձայնեցված աշխատանքներ են կատարում արևմտյան կապալառուների հետ». Շոյգու

Հունիս 03,2026 21:40 Share
Աջակցեք aravot.am-ին

Հայաստանի իշխանությունները հանրապետության Ատոմային էլեկտրակայանում չհամաձայնեցված աշխատանքներ են իրականացնում արևմտյան կապալառուների հետ, ինչի հետևանքով կարելի է զրկվել երաշխիքից և գործը հասցնել աղետի։

Այդ մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։

«Այժմ Հայաստանի իշխանությունները բանակցություններ են վարում կայանի համար արտասահմանյան վառելիքի մատակարարման շուրջ և չհամաձայնեցված աշխատանքներ են իրականացնում արևմտյան կապալառուների ներգրավմամբ։ Այդպիսով կարելի է ոչ միայն երաշխիքից զրկվել, այլև գործը հասցնել աղետի»,- ասված է ՌԴ ԱԽ մամուլի ծառայության տարածած մեկնաբանության մեջ։

Թարգմանությունը՝ News.am-ի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: