Լրահոս
Օրվա լրահոսը

«Բան չունե՞ն ասելու ՔՊ-ում». Մարիաննա Ղահրամանյան

Հունիս 22,2026 21:03 Share

«Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում նշում է.

«Հիշողության թարմացում. ինչ հայտարարեց Ալիևը 2022 թ.-ի դեկտեմբերի 24-ին Հայաստանի ինքնիշխան տարածքները զավթելու մասին, որին այսօր հղում է տվել այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքի վարչության նախագահ», պատգամավոր Ազիզ Ալեքբերլին։

Ալիևի հայտարարությունն այնքան ուղիղ ու բաց էր, որ դեռ այն ժամանակ նույնիսկ ՔՊ-ական ԱԳՆ-ն վախվորած արձագանքեց։

Այդ ելույթը Բաքվում դեռ ակտուալ է, ու դա այսօր վերահաստատել է ինքնակոչ համայնքի ինքնակոչ վարչության նախագահը։

Ավելին, այդ ելույթում հնչած նպատակները Բաքվում հետևողականորեն կյանքի են կոչում։

Հիմա բան չունե՞ն ասելու ՔՊ-ում»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930