Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Կոստանյանը և Բենժամեն Հադադը քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ աշխատանքները

Հունիս 25,2026 16:45 Share

Հունիսի 24-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի՝ Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի հետ:

Բենժամեն Հադադը շնորհավորել է նախարարի տեղակալին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների՝ ժողովրդավարական բարձր չափանիշներին համապատասխան անցկացվելու և հաղթանակի կապակցությամբ։

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերության հետագա խորացմանն ուղղված համատեղ աշխատանքները՝ ընդգծելով երկու երկրների ղեկավարների կողմից ստորագրված Ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրով նախատեսված առաջնահերթությունների հետևողական իրականացման և ծրագրերի կյանքի կոչման կարևորությունը։ Այս համատեքստում առանձնակի ընդգծվել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև գործարար կապերի խթանման, ներդրումային համագործակցության ընդլայնման և երկկողմ առևտրաշրջանառության ծավալների ավելացման անհրաժեշտությունը։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև Հայաստան–Եվրոպական միություն գործընկերության օրակարգի շուրջ՝ անդրադառնալով Հայաստանի համար եվրոպական շուկայի հասանելիության ընդլայնմանն ուղղված քայլերին, ինչպես նաև քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացմանն ուղղված նախաձեռնություններն ու այդ համատեքստում արձանագրված վերջին զարգացումները։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930