Լրահոս
Օրվա լրահոսը

Գումարը կբաշխի ավելի քիչ մարդկանց, բայց ավելի բարձր արժեքով, իսկ մնացածին կասի՝ աղքատությունը ձեր գլխի մեջ է, ՀՀ-ում ոչ մի հպարտ քաղաքացի ծայրահեղ աղքատ չէ. Մանե Թանդիլյան. «Հրապարակ»

Հուլիս 02,2026 10:10 Share

Մեր հարցերին պատասխանում է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը:

– Նոր չափանիշներին ծանո՞թ եք: Եթե, օրինակ, էլեկտրաէներգիայի ծախսի շեմը գերազանցում է թույլատրելի շեմը, ապա տվյալ ընտանիքն անապահով չի համարվում:

– Նոր համակարգով ի հայտ են եկել անապահովության համակարգից ավտոմատ դուրս թողնելու, այսպես կոչված, «բացառող գործոններ», որոնց առկայության դեպքում ընտանիքներն ավտոմատ դուրս են մնում համակարգից։ Ճիշտ եք, որ դրանցից է նաեւ կոմունալ՝ էլեկտրաէներգիայի, գազի ծախսերի թույլատրելի շեմը գերազանցելու հանգամանքը։ Բացառող գործոն կարող են լինել նաեւ շարժական կամ անշարժ գույքի առկայությունը, որոշ դրամական գործարքներ եւ այլն։ Սակայն ավտոմատ դուրս թողնելը կարող է բերել անհամաչափ եզրակացության։ Այդ գործոնների առկայությունն անպայմանորեն չի նշանակում, որ մարդն ապահով է։ Տարբեր պատճառներով կարող են այդ գործոններն ի հայտ գալ, եւ առանց ուսումնասիրության մարդկանց համակարգից դուրս թողնելը, քաշքշուկների մեջ գցելն ու տարիներով լուծում չտալը կարող են ծանր սոցիալական իրականության առջեւ կանգնեցնել այդ ընտանիքներին։ Ու դրա համար ոչ ոք պատասխան չի տա։

– Իսկ ո՞րն է իշխանության նպատակը:

– Նիկոլ Փաշինյանի կառավարությունը նպատակ ունի պոպուլիստական արձանագրումներ եւ հայտարարություններ անելու՝ ասելով, որ, օրինակ, Հայաստանում այլեւս ծայրահեղ աղքատ մարդ չկա, քանի որ համակարգն առանձնացնում է ծայրահեղ անապահովներին ապահովներից։ Հետեւաբար, նա նույնքան գումարը կբաշխի ավելի քիչ մարդկանց, բայց ավելի բարձր արժեքով, իսկ մնացածին կասի՝ աղքատությունը ձեր գլխի մեջ է, Հայաստանի Հանրապետությունում ոչ մի հպարտ քաղաքացի ծայրահեղ աղքատ չէ, քանի որ համակարգի միջոցով ծայրահեղ անապահովները կստանան ավելի շատ գումար։ Սակայն սրա վտանգն այն է, որ բազմաթիվ ընտանիքներ դուրս կմնան սոցիալական աջակցության ծրագրերից։ Ես չգիտեմ՝ այդ մարդիկ արդեն կարողացե՞լ են գտնել համարժեք եկամտի աղբյուր, եթե ոչ՝ նրանց դժվար օրեր են սպասվում։

 Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031