Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնաբերվել է 482 ոչ սթափ վարորդ

Օգոստոս 10,2026 19:50 Share

Օգոստոսի 3-ից 10-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4631 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 238 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 170 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 115 անձ։

Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 77, չամրակապված վարելու՝ 888, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 41, վարելու ընթացքում ծխելու՝ 629, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 306, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 41 և 1561 այլ իրավախախտում։

30 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 112-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 127-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 51-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 89 անձ։

Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 15456 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 237 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 312 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 364 անձ։

Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 62, չամրակապված վարելու՝ 4202, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 317, վարելու ընթացքում ծխելու՝ 496, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 736, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 74, արագության գերազանցման՝ 2635 և 4779 այլ իրավախախտում։

87 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 745-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 492-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 134-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ 22 վարորդ տուգանվել է վարելիս նվագարկչի՝ ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։

Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 47 անձ։

Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարության ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել