«Չե՞ք տեսնում այս դահլիճում ինչ-որ բան է պակասում, չե՞ք նկատում այս դահլիճում որևէ անհամաչափություն։ Կարո՞ղ է մի հատ խմբակցություն պետք է ավելի լիներ այստեղ ու ձեր թուլակամ որոշման արդյունքում չեղավ»,- խորհրդարանում ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանին դիմեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
Վահագն Հովակիմյանը հակադարձեց՝ վիրավորանքին համարժեք պատասխանն իր կողմից կարող է քաղաքական զսպվածության խախտում դիտարկվել, ուստի կշրջանցի այն։
«Եթե բերեիք որևէ ապացույց, որ իմ կողմից որևէ ապօրինի որոշում է կայացվել, որևէ սուբյեկտիվ գնահատական է տրվել… Պարոն Կարապետյան, ինչ դուք որպես քաղաքական գործիչ գնահատում եք, ձեր իրավունքն է, բայց գնահատական տվողը Սահմանադրական դատարանն էր տվյալ դեպքում»,- շարունակեց նա։
Նարեկ Կարապետյանը հիշեցրեց, որ Վահագն Հովակիմյանը յոթ օրվա տարբերությամբ հրաժարվել է ՔՊ կուսակցական պատկանելիությունից ու ընտրվել ԿԸՀ նախագահ. «Դուք չեք կարող լինել ԿԸՀ նախագահ, դուք չպետք է լինեք ԿԸՀ նախագահ, վառ արտահայտում եք հավասարակշռությունների մեխանիզմների բացակայությունը մեր երկրում»։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































