Լրահոս
Օրվա լրահոսը

Շաքիի դեպքից մեկ ամիս է անցել, սակայն հանրությունը մինչև այժմ չգիտի, թե սահմանագծի որ հատվածից է անցում իրականացրել ադրբեջանցի զինծառայողը և ինչ ճանապարհով է հայտնվել գյուղում. Տիգրան Աբրահամյան

Նոյեմբեր 02,2026 10:54 Share
Աջակցեք aravot.am-ին

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Շաքիի հայտնի դեպքից մեկ ամիս է անցել, սակայն հանրությունը մինչև այժմ չգիտի, թե սահմանագծի որ հատվածից է անցում իրականացրել ադրբեջանցի զինծառայողը և ինչ ճանապարհով է հայտնվել Շաքի գյուղում:

Այս ընթացքում ԱԱԾ տնօրենի տեղակալին հեռացրեցին, ՊՆ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալին, բայց դեռ պարզ էլ չէ, թե նրանց հեռացումն արդյո՞ք կապված էր ադրբեջանցու գործողությունների հետ, թե այլ դրդապատճառներ ուներ:

Վստահ եմ, որ իրավասու մարմինները դեպքի մանրամասները՝ սահմանահատումից մինչև քաղաքացիական անձանց նկատմամբ հարձակում, առնվազն ընդհանուր գծերով գիտեն, բայց փորձում են թեման «սվաղել» և խլացնել միջադեպի ձայնը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30