168.am: ՌԴ Անվտանգության խորհրդի փոխքարտուղար, բանակի գեներալ Օլեգ Սալյուկովը հայտարարել է, որ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության՝ Զինված ուժերը եվրատլանտյան չափանիշներին համապատասխանեցնելու վերաբերյալ հայտարարությունները, իր գնահատմամբ, դեռևս հիմնականում «հայտարարագրված և քաղաքական բնույթ» ունեն։
«Հայաստանի զինված ուժերի՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին իրական անցումը երկարատև և բարդ գործընթաց կլինի, որը մեծ բյուջետային ծախսեր կպահանջի՝ Հայաստանի անվտանգության համար անորոշ հեռանկարով»,– ասել է Սալյուկովը։
Նրա խոսքերը փոխանցել է ՌԴ Անվտանգության խորհրդի աշխատակազմի մամուլի ծառայությունը։
Միևնույն ժամանակ, Հայաստանի իշխանությունները հրապարակայնորեն հայտարարել են Զինված ուժերի զարգացման և միջազգային գործընկերների հետ պաշտպանական համագործակցության ընդլայնման մասին։


















































