Օրվա լրահոսը
Տեխնոլոգիական տոնը կմեկնարկի հոկտեմբերի 2-ին
«Տոն տեխնոլոգիական հայության համար» կարգախոսը կրող 11-րդ ամենամյա ԴիջիԹեք ցուցահանդեսն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 2-4-ը «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում։ ԴիջիԹեք-ի հիմնական նպատակը բարձր տեխնոլոգիաների ընկերությունների, գործարար սպառողների և հասարակության միջև հաղորդակցման բարենպաստ միջավայր ստեղծելն է: Ցուցահանդեսը բացառիկ հնարավորություն է հայաստանյան ՏՀՏ դաշտի իրական պատկերն ուսումնասիրելու, ձեռքբերումներին ծանոթանալու, առկա մարտահրավերներն ու հեռանկարները տեսնելու համար: Այն նաև
Հռոմի պապը՝ հանուն բնապահպանության
Աշխարհի 70 երկրների քաղաքագլուխներ, այդ թվում՝ Նյու Յորքի, Փարիզի, Մադրիդի, Վարշավայի եւ Օսլոյի, հավաքվել էին Վատիկանում՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հրավերով: Նրանք մասնակցել են երկօրյա սեմինարի, որ կրում է «Ժամանակակից ստրկությունը եւ կլիմայական փոփոխությունները» խորագիրը: Հռոմի պապը հավաքվածներին կոչ է արել ակտիվորեն զբաղվել բնապահպանական խնդիրներով եւ շրջակա միջավայրի պահպանությամբ, որը Աստծո պարգեւ է մարդկության համար: «Ռադիո
Ցուցմունք տալուց հրաժարվող տուժողը ենթարկվել է քրեական պատասխանատվության
Ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու փորձ կատարելու կասկածանքով ձերբակալված Արմեն Թամարյանը ՀՀ ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի անդամներին 2014 թվականի հոկտեմբերի 26-ին հայտնել է, որ հանցագործություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության Բազումի բաժին, հիշյալ բաժնի աշխատակիցների կողմից ենթարկվել է բռնության, այնուհետև ձերբակալվել է և տեղափոխվել ձերբակալվածների պահման վայր: Դեպքի առթիվ
«Ոտքի՛ Հայաստան» քաղաքացիական շարժման Խորհրդի հայտարարությունը
«Ոտքի՛ Հայաստան» քաղաքացիական շարժման Խորհուրդը ի գիտություն է ընդունել ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանի հայտարարությունը, որից բխում է, որ ոստիկանությունն այսուհետ զերծ կմնա հավաքների ազատության իրավունքը անօրեն սահմանափակելու գործողություններից: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ սույն թվականի հուլիսի 27-ին «Հավաքների ազատության մասին» օրենքի 24-րդ հոդվածի դրույթների համապատասխան, Երեւան քաղաքի «Հանրապետության» հրապարակի
ՀՀԿ-ական պատգամավորը առաջարկություններ է ներկայացնելու
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը Սահմանադրության նախագծում մի շարք առանձնահատկություններ է տեսել: Նախագծի դրական կողմերից մեկը, ըստ պատգամավորի, ԱԺ խմբակցությունների դերակատարման բարձրացումն է. «Խմբակցությունն օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու լիազորություն է ստանում, բարձրացել է նաեւ մշտական հանձնաժողովների դերը»: Արտակ Դավթյանի խոսքով, դրական առաջընթաց է նաեւ խորհրդարանում ազգային փոքրամասնություններին մանդատներ տրամադրելու դրույթը: Ըստ նրա, Սահմանադրության
Համեմատել Ուորլիքին Մերզլյակովի ու Բրայզայի հետ
ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը ուշագրավ անդրադարձ է կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի վերջին օրերի մի քանի մեկնաբանություններին, որոնք Հայաստանում մեծ աղմուկ բարձրացրին: Դ. Բաբայանը 168.am-ի հետ զրույցում, ըստ էության, համաձայնել է ամերիկացի համանախագահի դիրքորոշմանը. «Ես հասկանում եմ Ուորլիքի մոտեցումները, որ կարգավիճակն առաջնային խնդիրներից մեկն է: Մենք եւս ասում ենք` կարգավիճակ
Շանգալի խեղված ճակատագրերը
Ցեղասպանությունը չարիք է բոլոր ժամանակներում և բոլոր ժողովուրդների համար: Մենք՝ հայերս, ինքներս ենք մեր մաշկի վրա զգացել դրա դաժանությունն ու սարսափելի հետևանքները: Թվում է, թե 21-րդ դարում նոր ցեղասպանության մասին խոսելու առիթը չպետք է լիներ, սակայն, ցավոք, ցեղասպանություն իրականացվում է նաև այսօր՝ համաշխարհային հանրության ամենաթող աչքի առաջ: Այժմ, արդեն որերորդ անգամ, նման ողբերգության զոհ են
Հավանաբար Գորիկ Հակոբյանը չի կարողացել զսպել իր ներքին ձայնը. «Իրատես de facto»
Մոտ մեկ շաբաթ է՝ հանրությունը չի կարողանում հասկանալ ԱԱԾ-ի տնօրեն Գորիկ Հակոբյանի պոռթկումը կառավարության նիստում, որով նա փորձ արեց կանգնել նաիրիտցիների կողքին և բարձրաձայն հայտարարել. «Ժողովուրդը չի վստահում իշխանություններին»։ Արդյոք այս ցնցող հայտարարությունը տարօրինակ չէ՞ պաշտոնյաների համար։ Լյուդմիլա Սարգսյան (ԱԺ պատգամավոր) – Իշխանության ներսում ևս բազմաթիվ մարդիկ կան, որ այդպես են մտածում, սակայն չեն բարձրաձայնում։
Չապլինի թոռնուհին սցենարներ կգրի
Չարլի Չապլինի թոռնուհին՝ դերասանուհի Ունա Չապլինը, օրերս Հավանայում կայացած փառատոնի ժամանակ հայտարարել է, որ կսկսի միայն սցենարներ գրել: «Ես եւ կուբացի գործընկերս՝ Ամարիլիս Պոնս Մեսան, աշխատում ենք հետաքրքիր սյուժեի վրա՝ Կուբայում ընթացող փոփոխությունների վերաբերյալ: Իմ համոզմամբ` ներկայումս Կուբան մեծագույն մարտահրավերներ ունի, այստեղ հետաքրքիր գործընթացներ են գնում, եւ աշխարհի բոլոր անկյուններից մարդիկ ցանկանում են հաստատվել Կուբայում:
Լեռնային Ղարաբաղի հայերը կարող են մասնակցել Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններին. Взгляд.az
«Լեռնային Ղարաբաղում ապրող հայերը կարող են մասնակցել Ադրբեջանի Միլի Մեջլիսի ընտրություններին»,- այս մասին, ըստ «Взгляд.az »-ի, հայտարարել է Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Նատիկ Մամեդովը: Սակայն, նրա խոսքերով, դա վերաբերում է այն հայերին, որոնք ճանաչում են Ադրբեջանի քաղաքացիությունը, ապրում են այդ երկրի օրենքներով, ինչպես նաեւ չեն ճանաչում Լեռնային Ղարաբաղը: «Պետությունը պարտավոր է ապահովել իր քաղաքացիների
Շուշան Պետրոսյան. «Հուսամ, որ ես լավ հանրապետական եմ». «Ժողովուրդ»
Բայց, նախ եւ առաջ, ես հայ եմ եւ կարծում եմ՝ վատ հայ չեմ. թող դրանից խոսեն…
Ժենշենը ավելի շատ օգտակար է տղամարդկանց, քան կանանց համար
Ժենշենը բազմամյա, տերեւոտ բույս է, ունի հյութալի, ճյուղավորված արմատ, որը հիշեցնում է մարդու մարմին, որտեղից էլ ծագել է բույսի անվանումը (չինարեն «ժենշեն» նշանակում է` մարդարմատ)։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին։ Պտուղները հասունանում են օգոստոս-սեպտեմբեր ամիսներին։ Բուժական նպատակով օգտագործվում է բույսի արմատը։ Այս բույսը պարունակում է վիտամին B1, B2, պեկտին, ֆիտոստերին, օրգանական թթուներ, օսլա, շաքար, խեժ, եթերայուղ,
Ուղեւորափոխադրում իրականացնող 5-ից ավելի կազմակերպություններ վերջին մեկ-երկու տարում լքել են ոլորտը. «Հայոց աշխարհ»
Օրերս էլ հերթական ընկերությունը հայտարարեց իր սնանկացման մասին:
Գուրգեն Եղիազարյանն՝ ի պաշտպանություն ՀՀ նախագահի խոսնակի. «Իրատես de facto»
Կարծում եմ, այդ տղան իրեն հավաքագրելու փորձի մասին բարձրաձայնելու մի քանի պատճառ ուներ։
Աշոտ Ադամյան. «Զարմացած եմ, որ եկեղեցիներ են այս պահին սարքվում». «Հայկական ժամանակ»
Ա մեն անգամ, երբ այս կամ այն մեծահարուստը եկեղեցի է կառուցում, հանրությունը կարծես ալիքվում է ու ամեն անգամ առաջ է գալիս հարցը՝ ինչի՞ համար են այդքան եկեղեցիները։ Այս թեմաների շուրջ զրուցել են հայտնի դերասան Աշոտ Ադամյանի հետ։ – Պարո՛ն Ադամյան, հանրության կարծիքները՝ կառուցվող եկեղեցիների վերաբերյալ կիսվում են. մի մասը համարում է, որ դա սուրբ ու
Ինչպես ՀՀԿ-ական պատգամավորին սնանկ ճանաչեցին. «Ժողովուրդ»
Տեւական ժամանակ լուրեր էին շրջանառվում այն մասին, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սպարտակ Մելիքյանը ֆինանսական լուրջ խնդիրներ ունի եւ հայտնվել է սնանկության եզրին։ «Ժողովուրդ»-ի ձեռքի տակ է դատարանի վճիոը, որով ՀՀԿ-ական պատգամավորը սնանկ է ճանաչվել։ Եվ այսպես, «Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2015թ. ապրիլի 8-ին Աբովյան քաղաքի բնակիչ Կարապետ Օհանյանը դիմել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝
Կոկոսի եւ նուշի յուղը ամենաարդյունավետն է կնճիռների դեմ
Ազատվել կնճիռներից` առանց մեծ գումար եւ ժամանակ վատնելու Կնճիռները կնոջ ծերացման, մաշկի չորության եւ խնամված չլինելու հիմնական նշաններն են, ուստի յուրաքանչյուր կին պետք է հնարավորինս երկար պահի իր գրավչությունը: Կանայք միշտ իրենք իրենց հարց են տալիս, թե տան պայմաններում կնճիռների դեմ պայքարելու ինչպիսի միջոցներ կան: Նման կանայք, որոնք ցանկանում են ոչ միայն հոգով, այլեւ արտաքնապես
Մինչ մենք նոր ու շքեղ եկեղեցիներ ենք կառուցում, հները աստիճանաբար բռնում են քայքայման ու փլուզման ուղին. «Հայոց աշխարհ»
Օրերս տեղի ունեցած Նոր Հաճընի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բացման արարողության առիթով մեր մամուլն ակտիվորեն քննարկվում է Հայաստանում մեծ թափ հավաքող եկեղեցաշինության հարցը. կարծիքները տրամագծորեն հակադիր բեւեռներում են՝ սարկազմի հասնող սուր քննադատության ու փառաբանական գոհունակության բախման տիրույթում։ Նախ՝ մի քանի հաստատումներ։ ա) Բնական ու հասկանալի է, որ անհավատության տասնամյակներից հետո անկախ Հայաստանում եկեղեցաշինությունը լայն ծավալներ էր
Հանրային խորհուրդը դրական է գնահատում, որ պահպանվելու է «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի կենտրոնական աշտարակը
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ (Կոնցեսիոներ) առաջարկած՝ «Զվարթնոց» օդանավակայանի առաջիկա հինգ տարիների զարգացման ծրագրի շրջանակներում հին ուղևորային համալիրի քանդման հետ կապված հարցը բացասաբար ընդունվեց թե՛ Հայաստանի հանրության և թե՛ ճարտարապետների կողմից, որի արդյունքում 2013 թ. ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը դիմեց ՀՀ Հանրային խորհուրդ՝ կազմակերպելու հանրային մասնագիտական քննարկումներ խնդրի առնչությամբ: Հանրային խորհուրդն իր ենթահանձնաժողովներում քննարկեց
Ջրցանի կիրառման իրավաչափության դատական բողոքարկումը հաղթական կլինի . «Հայկական ժամանակ»
Նախ՝ հարկ է արձանագրել, որ նման բարձր ճնշմամբ ջրով քաղաքացիներին հարվածելը, մեղմ ասած, անվտանգ չէ։
Հայաստանի տարած-ետ բերած «աղջիկները»
Բոլոր նշաններից երեւում է, որ Ռուսաստանը վաղ թե ուշ ստիպված է լինելու վերադարձնել հետանկախական շրջանում Հայաստանից «փախցրած» գույքը, որին փաղաքշորեն անվանել է դուստր ձեռնարկություն: Շատ հնարավոր է, որ տարած-ետ բերած առաջին «աղջիկը» լինի հենց «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» հոլդինգի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն (ինչ էլ երկար անուն-ազգանուն են տվել մեր ՀԷՑ-ին): Չնայած վերջինիս շուրջ բորբոքված կրքերը
Եկեղեցի կառուցողը կարծես դառնում է անձեռնմխելի. «Ժամանակ»
Եթե վերցնենք հանրային մյուս ոլորտները, մենք տեսնում ենք, որ եկեղեցիներ կառուցում են ոչ հենց այնպես, այլ մյուս ոլորտների հաշվին։
Հղի կանայք, չօգտագործելով ածխաջրերով հարուստ սնունդ, խախտում են երեխայի ժառանգականությունը
Բնության կողմից ստեղծված սպիտակուցների ցածր պարունակությամբ օժտված սնունդը նպաստում է օրգանիզմի լավատեսորեն տրամադրվելուն, նրա խաղաղ եւ հանգիստ վիճակին: Այն հնարավորություն է ընձեռում օրգանիզմին կուտակելու սննդարար նյութերի պաշարներ, որոնք կօգտագործվեն հարկ եղած դեպքում: Այսպիսի միտք արտահայտել է ամերիկացի բժիշկ Դ. Ս. Ջարվիսը՝ ավելացնելով, որ երբ մարդը գործում է բնության օրենքներին հակառակ՝ ենթարկվելով միայն սեփական քմահաճույքներին եւ
Գայլերը հոշոտել են մանր եղջերավոր անասուններ
Հուլիսի 24-ին, ժամը 08.11-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 03.00-ի սահմաններում Արագածոտնի մարզի Կայք գյուղի 6-րդ փողոցի տներից մեկի բակում գայլերը հոշոտել են մանր եղջերավոր անասուններ (մոտ 10 գլուխ): Դեպքի վայր է մեկնել Ապարան քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ գայլերը հոշոտել են 10 ոչխար: ՀՀ ԱԻՆ
Գագիկ Մակարյան. «ՓՄՁ-ներն այսօր առանց արտաքին ֆինանսավորման չեն կարող զարգանալ». «Ժամանակ»
«Ժամանակի» զրուցակիցն է Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը – Այդ տեսչական ստուգումները ՓՄՁ-ների զարգանալուն շա՞տ էին խանգարում։ – Իհարկե։ Որովհետեւ որքան էլ տեսչական բարեփոխումներ են կատարում, ստուգող մարմինների անձնակազմ են փոխում, տեսուչներն ունեն աշխատավարձի, հոգեբանության խնդիր։ Նրանք օգտագործում են այն առիթը, որ ՓՄՁ-ների մի մասը լավ չի տիրապետում իր իրավունքներին։ Ստուգող տեսուչների մի մասն
Հայ դատի կիզակէտին. asbarez.com
Թուրքիոյ եւ Ատրպէյճանի իշխանութիւններու խօսնակները վերջերս իրենց ուշադրութիւնը կեդրոնացուցած կը թուին ըլլալ ամերիկահայութեան քաղաքական կշիռի՝ Ուաշինկթընի վրայ ունեցած ազդեցութեան լծակներուն վրայ: Կրնայ ըլլալ, որ մեր հակառակորդները, իրենց ձախաւերութիւնները կոծկելու կամ այլ թաքուն նպատակներով, քիչ մը կը չափազանցեն մեր ուժը: Յամենայնդէպս, մենք ինքնագոհ թմբիրի մէջ ընկողմանելու պատրաստուած չենք, ու հակառակորդի այս «ակնածանքը» մեր ուժին հանդէպ մեզ
Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը՝ Բելգիայի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ
Դեռ տասնյոթ տարի առաջ Բելգիայի Սենատը հատուկ բանաձևով ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Բելգիայի վարչապետը ս.թ. հունիսի 18-ին վերահաստատեց Հայոց ցեղասպանության միանշանակ ճանաչման վերաբերյալ կառավարության դիրքորոշումը։ Այսօր Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը ամբողջացնում է Բելգիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը։ Ողջունելի է Բելգիայի Թագավորության օրենսդիր և գործադիր իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության աներկբա ճանաչումը: ՀՀ
Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2500 կրակոց
Հուլիսի 23-ին և լույս 24-ի գիշերը հակառակորդի կողմից ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 160 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 82 միլիմետրանոց ականանետերից ու տարբեր տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2500 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում`
Հայաստանում կուսակցություններ չկան
Եթե վաղը մամուլի որեւէ ակումբում դուք հանդիպեք Սահմանադրության նախագիծ «քննարկողներին», որոնք կասեն, թե այդ նախագծում կա դրույթ, համաձայն որի՝ այլմոլորակայինները պետք է գան Հայաստան եւ խուզեն ՀՀ բոլոր քաղաքացիների գլուխները, մի՛ զարմացեք: Որովհետեւ մարդկային երեւակայությունը սահման չունի: «Քննարկողներն» արդեն «հայտնաբերել են» այդ նախագծում, որ բոլոր տղամարդիկ պետք է սեռափոխության օպերացիա անեն, որ նախագահի գործուղումները կազմակերպում


















































