Օրվա լրահոսը
Ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը գողացել է ոչ-ի ձայները. Պատմում է հանձնաժողովականը
Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի 8/ 27 ընտրատեղամասի ՀԱԿ հանձնաժողովի անդամ Աշոտ Մուսախանյանը պնդում է, որ իրենց տեղամասում նկարչություն են արել՝ գողանալով ոչ-ի ձայները: «Հաշվարկի ժամանակ հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահը մի տասնհինգ անգամ ընդմիջում հայտարարեց, ասում էր ՝հիվանդություն ունի, ցիստիտ ունի, հաշվի առանք մարդկային գործոնը, բայց տեղից վեր կենալով՝ իրեն չափազանց աշխույժ էր զգում, ոչ թե զուգարան էր
Ռոբերտ Քոչարյանի խոսնակ. խախտումների համատարած բնույթը հասարակական ընկալման մեջ հանրաքվեի արդյունքները զրկում է լեգիտիմությունից
Տեղի ունեցածը դժվար թե կարելի է անվանել սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ժողովրդի կամարտահայտում:
Աշխարհի լավագույն ռոբոտները Երևանում
Այսօր տեղի ունեցավ «Ռոբոտների շքերթ» (Бал роботов) ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը: Առաջին անգամ տարածաշրջանում այս ցուցահանդեսը ներկայացնում է «Ռոբոտների կորպորացիա» ռուսական ընկերությունը` Ամերիաբանկի անմիջական նախաձեռնությամբ: Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցեցին` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, հայրենական ռոբոտատեխնիկայի ոլորտում իրենց ավանդն ունեցած ներկայացուցիչներ, արվեստի և մշակույթի գործիչներ, միջոցառման կազմակերպմանն աջակցած ընկերությունների, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, ինչպես նաև «Ամերիա» ընկերությունների
Սիրիահայերը հեռանում են բնակարան ու աշխատանք չունենալու պատճառով
Սիրիայից տեղահանված բնակչության տնտեսական ինտեգրումը մեր երկրում մեծ դժվարություններով է ընթանում Վերջին հինգ տարիներին մոտ 20 հազար սիրիահայ է ներգաղթել Հայաստան, որոնք փախել են սիրիական հակամարտությունից եւ փորձել ապաստան գտնել ու հաստատվել Հայաստանում: Սակայն նրանց մի մասը կրկին բռնել է գաղթի ճամփան՝ ապաստան փնտրելով եվրոպական երկրներում, ԱՄՆ-ում, Կանադայում: Սիրիայից Հայաստան ներգաղթածների 99 տոկոսը ազգությամբ հայեր
Գյուղում ավտոտնակ, ջերմոց, բնակելի տուն կառուցելը հեշտացնում ու էժանացնում են. նոր նախագիծ՝ ԱԺ-ում (Տեսանյութ)
Նախկինում բնակելի տուն կառուցելու համար մարդը վերցնում էր շինթույլտվությունը, տեխնիկական փորձաքննություն էր անցնում, հիմա այդ ամենը հանվում է:
«ՀԷՑ» ՓԲ-ն 2015թ. Երևանում չի կատարում իր ներդրումային ծրագրերը. Անահիտ Բախշյան
2015թ. ընթացքում «ՀԷՑ» ՓԲ-ի կողմից ներդրումային ծրագրերի շրջանակում (200 մլն) Երևանի 193 բազմաբնակարան շենքերի 577 մուտքերում նախատեսվել է էլեկտրական լարերի մեկուսացման և անվտանգության ապահովման, էլեկտրական արկղների վերակառուցման աշխատանքներ, սակայն ըստ Երևանի քաղաքապետի խորհրդականի ստորագրությամբ 29.05.2015թ. ինձ հասցեագրված 04/5-26256հ նամակի, «ՀԷՑ» ՓԲ-ն իր պարտավորությունները չի կատարում: Արդյունքում, յուրաքանչյուր երկուշաբթի զեկուցվում է այն մասին, որ բազմաբնակարան շենքերում
Հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից պայմանագրային հայ զինծառայողի սպանության դեպքի առթիվ
Զինվորական քննչական գլխավոր վարչության առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ հակառակորդի կողմից պայմանագրային զինծառայող, ավագ լեյտենանտ Գարիկ Գուրգենի Ավանեսյանի սպանության դեպքի առթիվ։ 08.12.2015թ.՝ ժամը 21:10-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով՝ պարանոցի շրջանում հրազենային վնասվածք է ստացել և տեղում մահացել պայմանագրային զինծառայող, ավագ լեյտենանտ Գարիկ Գուրգենի
Հովիկ Աբրահամյան. Տարեկան բյուջեն ոչ միայն ֆինանսական, այլ քաղաքական առաջնահերթությունների, հնարավորությունների և ցանկությունների հնարավորինս համադրման փաստաթուղթ է
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ելույթն Ազգային ժողովի լիագումար նիստում Ազգային ժողովի հարգարժան նախագահ, Հարգելի պատգամավորներ, 2016թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները, ինչպես միշտ, շահագրգիռ էին. հնչեցին և՛ ծանրակշիռ տնտեսական ու քաղաքական հարցադրումներ, և՛ բազմաթիվ կարևոր ծրագրերի ֆինանսավորման ավելացման առաջարկներ: Ինչպես աշխարհի ցանկացած երկրում, Հայաստանի Հանրապետությունում էլ տարեկան բյուջեն երբևէ հնարավորություն չի ունենում ընդգրկել բոլոր ցանկությունները: Ի
Փոքրիկ Ալլան գնաց վիրահատության
Ալլան ընդամենը 6 տարեկան է, բայց այս վեց տարիների ընթացքում երեխան արդեն աչքի լույսը վերականգնելու 8 վիրահատություն է տարել: Ալլան տեսողությունից զրկվել է նորածին ժամանակ: Պետերբուրգցի բժիշկները 8-րդ վիրահատությունից հետո հույս էին տվել, որ երեխան տեսնելու է, սակայն վիրահատությունից երեք տարի անց կրկին Ալլային շտապ վիրահատելու անհրաժեշտություն էր առաջացել: Քանի որ վիրահատությունը շատ բարդ է,
Քաղաքապետարանի լրատվականի պետ. «Քանի՜ դեպք է եղել, որ չորացած ծառն ընկել է մեքենայի կամ մարդկանց վրա»
Aravot.am-ը ահազանգ ստացավ քաղաքացիներից, որ նախկին «Մալիբու» սրճարանի տարածքում 10-ից ավելի հաստաբուն ծառեր են հատվել: Երեւանի քաղաքապետարանի հասարակայնության եւ լրատվության բաժնի պետ Արթուր Գեւորգյանը մեզ հետ զրույցում հավաստիացրեց, որ օրենքի որեւէ խախտում չկա, կա բնապահպանության նախարարության համապատասխան եզրակացությունը: Ըստ Գեւորգյանի, դրանք պլանային հատումներ են, կտրվում են չորացած ծառերը, որոնց փոխարեն նորերն են տնկվելու: «Քանի՜ դեպք
«100 LIVES»-ը միանում է ՄԱԿ-ի կողմից հռչակված՝ ցեղասպանությունների զոհերի հիշատակի ոգեկոչման օրվան
Դեկտեմբերի 9-ը հռչակվել է Ցեղասպանությունների զոհերի հիշատակի ոգեկոչման միջազգային օր՝ աշխարհի ազգերին մատուցելով կանխելու հանձնառությունը վերհիշելու եւս մեկ առիթ
Սաքունցը իրավապահներին կոչ է արել՝ քրեական գործ հարուցել իր նկատմամբ, եթե Հայաստանից բացակայողների փոխարեն քվեարկելու վերաբերյալ պնդումը կհամարեն սուտ մատնություն
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը պնդում է, որ հանրաքվեի ժամանակ 70 տոկոսից ավելի մասնակցություն ապահոված ընտրատեղամասերում քվեարկել են նաև Հայաստանից բացակայողների փոխարեն: «Ազատության» հետ զրույցում Սաքունցը իրավապահներին կոչ արեց քրեական գործ հարուցել իր նկատմամբ, եթե այս պնդումը կհամարեն սուտ մատնություն: «Եթե իրենք համոզված են, որ ես սուտ մատնություն եմ անում, ապա բոլոր այդ տեղամասերը՝ 70 տոկոս քվեարկության
Աբրահամ Ռուսո. «Իմ հայրենիքը Սիրիան չէ, ինձի համար հայրենիքը Հայաստանն է» (Տեսանյութ)
Հալեպում ծնված հայազգի ճանաչված երգիչ Աբրահամ Ռուսոն (Աբրահամ Իփջիյան) թեեւ 3 տարի առաջ Թուրքիայում հենց թուրքերենով հայտարարել էր, թե ինքը կես թուրք-կես արաբ է, բայց իրեն թուրք է զգում, երեկ Գյումրիում խոսում էր իր փոքրիկ հայրենիքից՝ Հայաստանից՝ նշելով, որ հայոց հողը իր համար սրբություն է: Վերջինս իր երկրպագուների առաջ խոսեց նաեւ պատմական հայրենիքը հետ ստանալու
«Հողեմ ձեր գլուխը» քվեն 2/11 տեղամասում տեղ էր գտել վավեր «ոչ»-երի մեջ. «Ա1+»
Թիվ 2 ընտրատարածքում այսօր իրականացված վերահաշվարկի ժամանակ 2/11 տեղամասի «ոչ»-երի թիվը պակասեց մեկով: «Ոչ» քվեարկողը քվեաթերթիկի հակառակ կողմում գրել էր. «Հողեմ ձեր գլուխը»: Այս ընտրատարածքում վերահաշվարկի պահանջ է ներկայացվել 14 տեղամասում: Ըստ ԸԸ հանձնաժողովի նախագահ Գուրգեն Խաչատրյանի, ոչ ոք քվեարկությունը չեղյալ համարելու պահանջ չի ներկայացրել: Վերահաշվարկ պահանջողներից 8-ը Հանրապետական են, 2-ը՝ ԲՀԿ-ական, իսկ 4-ը՝ ՀԱԿ-ից:
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան‵ 2-7 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևանում՝ Դեկտեմբերի 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևանի դեկտեմբերի 10-ի բազմամյա կլիմայական տվյալներ. Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 22.40C (1998 թ.) Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -14.50C (1994 թ.) Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 0.90C ՀՀ ՏԿԱԻՆ
Դեսպան Ա.Կասպիշիկը Սեյրան Օհանյանին մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի վերաբերյալ
Դեկտեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկի հետ: Զրույցի ընթացքում քննարկվել է վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրավիճակը: ՀՀ պաշտպանության նախարարը դեսպանին տեղեկացրել է ՀՀ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի և դրան հաջորդող օրերի ընթացքում ադրբեջանական կողմից հրահրվող սադրանքների և
Ռուս-թուրքական հարաբերությունները կզարգանան «պատերազմի եզրին՝ խաղաղություն» սկզբունքով (Տեսանյութ)
Եվրոպական երկրների առաջնորդների որոշմամբ՝ Թուրքիային կտրամադրվի 3 միլիարդ եվրո` փախստականներին սեփական տարածքում պահելու նպատակով, ինչը ենթադրում է դեպի Եվրոպա փախստականների հոսքի դադարեցում: ԵՄ-ի այս որոշումը, քաղաքագետ Լևոն Շիրինյանի բնորոշմամբ՝ սպասելի էր. «Եվրոպան Թուրքիային հզորացնում է Ռուսաստանի դեմ եւ այստեղ է Թուրքիայի հաջողությունը: Եվրոպան Թուրքիային հասկացնում է՝ այսինչ բանն ուզի, տանք: Թուրքերն էլ արեցին իրենց թրքությունը,
«Կզարգացնենք ու կշենացնենք մեր երկիրը». Հովիկ Աբրահամյանը խոստացավ, բյուջեն ընդունվեց ծափերով (Տեսանյութ)
Վարչապետը վստահեցրեց, որ իրենք ազնիվ են, իրատեսական բյուջե են ներկայացրել եւ քաղաքական կամք ունեն՝ այն իրագործելու:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձը Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի միջազգային օրվա կապակցությամբ
Այսօր մենք նշում ենք Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրը: Այն համընկնում է 1948 թվականի Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու ու պատժելու մասին կոնվենցիայի ընդունման տարեդարձի հետ: Այժմ ճիշտ ժամանակն է վերահաստատելու միջազգային այս լուրջ հանցագործությունը կանխելու մեր հանձնառությունը, հարգանքի տուրք մատուցելու զոհերի հիշատակին և վերասահմանելու իրավական պաշտպանության միջոցների և փոխհատուցման իրավունքը՝
Քուչակի հայրենների սիրային լիրիկան՝ Պետական կամերային երաժշտական թատրոնում
Պետական կամերային երաժշտական թատրոնում (թատրոնի գլխավոր ռեժիսոր՝ Արմեն Մելիքսեթյան) դեկտեմբերի 10-ին կներկայացվի պրեմիերա՝ «Հայրեններ», պլաստիկ ֆանտազիա Նահապետ Քուչակի նույնանուն ստեղծագործության հիման վրա: Երաժշտությունը Լիլիթ Դանիելյանինն է, իսկ բեմադրությունը՝ Արա Ասատուրյանինը: Նախագիծն իրականացվում է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո: «Առավոտի» հետ հանդիպման ժամանակ Լիլիթ Դանիելյանը ներկայացնելով «Հայրենների» սյուժեն, տեղեկացրեց, որ վերջինիս հիմքում ընկած
«Ոչ»-ի քվեաթերթիկն անվավեր էր դարձել «ոչ թալանչիներին, ոչ արտագաղթին» գրության պատճառով
Այո քվեարկած քաղաքացի. «Բայց խելքս բան չի կտրում, թե լավ կլինի»
Հրանտ Մարգարյան. «Մեր ժողովուրդը սուր կերպով զգում է իր պետական կեցության արժեչափերի վերաիմաստավորման կարիքը»
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի խոսքը` ՀՅԴ 125 ամյակին նվիրված «ՀՅ Դաշնակցությունը և հայոց պետականությունը» խորագրով գիտաժողովում Գիտաժողովի հարգելի մասնակիցներ Տիկնայք և պարոնայք ՀՅ Դաշնակցության 125-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում կազմակերպվող ներկա գիտաժողովը հայ ժողովրդի ճակատագրում մեր կուսակցության ունեցած ամենակարևոր ներդրումը՝ մոտ 100 տարի առաջ Հայաստանի առաջին Հանրապետության և քառորդ դար առաջ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հիմքերը
«Ոչ»-ի մի քվեաթերթիկ անհետ կորել է պարկից. ավարտվեց եւս մի տեղամասի վերահաշվարկ
Քիչ առաջ ավարտվեց 8/27 ընտրատեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկը: Արդյունքում «ոչ»-ի մի քվեաթերթիկ այդպես էլ չգտնվեց, ու «ոչ»-ի ձայները պակասեցին մեկով, դարձան 195: Ի դեպ, արձանագրությունում էլ էր նշված «ոչ»-ի 196 քվեաթերթիկ: «Այո»-ի ձայները մնացին 336, իսկ անվավերները՝ 45: «Մի բյուլետենի համար չի կարող քվեարկության արդյունքը անվավեր ճանաչվել, քվեաթերթիկներից մեկը չի մտցվել պարկ, էդքան բան»,- ասաց
Աղվան Վարդանյան. «Ո՞վ է ասում, որ Դաշնակցությունը լռում է»
ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը համամիտ չէ այն կարծիքներին, թե Դաշնակցությունը լռում է հանրաքվեի ընտրակեղծիքների վերաբերյալ: Aravot.am-ի հարցին՝ մի՞թե Դաշնակցության համար տեսանելի չէին այն ընտրակեղծիքները, որ տեղի ունեցան դեկտեմբերի 6-ին, որ այդպես էլ չարձագանքեց ու լռեց, պարոն Վարդանյանը պատասխանեց. «Դուք որտե՞ղ եք տեսել, որ Դաշնակցությունը լռել է: Հանրաքվեի հաջորդ օրը Դաշնակցության Բյուրոյի քաղաքական
Արցախում մի բարի սովորության ու դրա հետ կապված՝ Հիսուսի ուսման մասին
Ամռանը մի օր Արցախում մի հոգեւորականի հետ գնացել էինք սահմանամերձ մի գյուղ, մի փոխգնդապետի տուն՝ տնօրհնեք կատարելու: Խոնարհ մարդիկ էին, ու դա շատ հաճելի էր: Սեղանին բազում հյուրերի շարքում ամենապատվավոր տեղերից մեկում նստած էր շատ համեստ հագնված միջին տարիքի մի մարդ, ով ամբողջ այդ ընթացքում ոչ ձայն հանեց, ոչ խոսեց, միայն բառացիորեն երկու բառ ասաց:
«Մարդու իրավունքի խախտում է, որ Ազատության հրապարակում վրան չեն թույլատրում». a1plus.am
«Իրավունքի գերակայություն» ՀԿ ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը մարդու իրավունքների խախտումների մի քանի դեպք առանձնացրեց՝ սկսելով դեկտեմբերի 6–ի հանրաքվեից. «Դեկտեմբերի 6–ի ընտրությունները ազատ եւ արդար չեն եղել, պատշաճ ձեւով չի արձանագրվել ընտրողների կարծիքը: Շատ ընտրատեղամասերում դիտորդներին թույլ չեն տվել աշխատել, ծանոթանալ ընտրությունների արդյունքներին, արձանագրություններին, ուստի այդ տեղամասերի արդյունքները պետք է ճանաչել անվավեր»: Իրավապաշտպանը նշեց, որ ընտրական իրավունքի խախտման
Քրեակատարողական հիմնարկի ծառայողը գործընկերներին անհիմն մեղադրել է վաշխառություն կատարելու մեջ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը 2015 թվականի նոյեմբերի 9-ին հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայող Համլետ Ք.-ն հայտնել է, որ 2015 թվականի մարտին նույն հիմնարկի ծառայողից ամսական 7 տոկոս տոկոսադրույքով վերցրել է 1500 ԱՄՆ դոլար գումար: Բացի այդ, ինքը նույն ամսին հիշյալ հիմնարկի մեկ այլ ծառայողից ամսական 3 տոկոս
«Ազատ լրագրողների ասոցիացիա»-ն դատապարտում է լրագրողների նկատմամբ տեղի ունեցած բռնությունները
Դեկտեմբերի 6-ին՝ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը, ընտրատեղամասերում իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս խոչընդոտվել է լրագրողների աշխատանքը, որն ուղեկցվել է բռնություններով: «Ազատ լրագրողների ասոցիացիա»-ն դատապարտում է լրագրողների նկատմամբ տեղի ունեցած բռնությունները և կոչ անում իրավապահներին՝ ոչ միայն հայտնաբերել, պատժել իրավախախտներին, այլև հետամուտ լինել, որպեսզի այս միջադեպերը նախկինում տեղի ունեցած այլ բռնության դեպքերի նման չմնան միայն թղթի վրա:
ԼՂՀ ՊՆ. մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Գարիկ Ավանեսյանը
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հակառակորդի ապակայունացնող գործողությունները անպատիժ չեն մնալու
Լեւոն Զուրաբյան. «Սերժ Սարգսյանն իր այդ հայտարարություններով պարզապես օրենք է խախտել». «ՉԻ»
Ոչ ոք իրավունք չունի մինչեւ ԿԸՀ որոշումը, իսկ հանրաքվեի արդյունքները բողոքարկվելու դեպքում՝ մինչեւ ՍԴ որոշումը, նման հայտարարություն անել։


















































