Օրվա լրահոսը
Գրիպի և սուր շնչառական վարակների իրավիճակը եվրոպական տարածաշրջանում և Հայաստանի Հանրապետությունում
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով եվրոպական տարածաշրջանի երկրներում 2015 թվականի 48-րդ շաբաթվա ընթացքում` նոյեմբերի 23-29-ին, գրիպով և սուր շնչառական վարակներով համաճարակային իրավիճակը համապատասխանել է տվյալ ժամանակահատվածի օրինաչափ ընթացքին: Նույն կազմակերպության պաշտոնական տվյալներով եվրոպական 40 երկրում, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունում, հիվանդացության ակտիվությունը նշված հիվանդություններով գտնվում է ցածր մակարդակի վրա՝ գրիպի վիրուսների եզակի արձանագրմամբ: Գրիպի տեսակներ և ենթատեսակներ,
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ Սանկտ Պետերբուրգում
Դեկտեմբերի 7-ին Սանկտ Պետերբուրգի Սմոլնի տաճարում կայացավ Սանկտ-Պետերբուրգի երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի համերգը` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Երեկոյին ներկա էին Լենինգրադի մարզի փոխնահանգապետ Սերգեյ Պերմինովը, Լենինգրադի մարզի Արտաքին կապերի կոմիտեի նախագահ Անդրեյ Մինինը Սանկտ-Պետերբուրգի կառավարության Արտաքին կապերի կոմիտեի նախագահի պաշտոնակատար Սերգեյ Մարկովը, Սանկտ-Պետերբուրգում հավատարմագրված գլխավոր հյուպատոսներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Համերգից առաջ հանդես գալով բացման խոսքով,
Ադրբեջանը ԼՂ-ի հետ շփման գծում Թուրքիայի ազդեցությամբ է տանկ օգտագործել. EADaily
Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի շփման գծում հայկական դիրքերի արկակոծումը տանկերով «փոքր եղբոր» վրա Անկարայի ազդեցության արդյունքում է եղել։ Այս մասին «EADaily»-ի հետ զրույցում ասել է Ռազմական կանխատեսման կենտրոնի տնօրեն, ռուսաստանցի ռազմական փորձագետ Անատոլի Ցիգանոկը։ Նրա խոսքերով՝ այս պարագայում Ադրբեջանը հանդես է եկել որպես ատրճանակով հանցագործ։ «Երբ Թուրքիան Սիրիայում ռուսական ռմբակոծիչը կործանեց, նա հանդես եկավ որպես
Լեգիտիմության մասով Կարեն Ավագյանը Ռոբերտ Քոչարյանի գրասենյակին ավելի շատ ասելու բան ունի
«ՀԱԿ-ի հայտարարությունից հետո, ինչ մեղքս թաքցնեմ, սպասում էի երկրորդ նախագահի գրասենյակի հայտարարությանը: Սակայն, ինչպես ցույց են տալիս երկրորդ նախագահի եւ տարատեսակ այլ գրասենյակների տարածած հայտարարությունները, դրանք աստիճանաբար դառնում են ոչինչ չասող, անիմաստ բաներ»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանը: Հիշեցնենք, որ այսօր Ռոբերտ Քոչարյանի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը խոսել է սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի մասին: «Տարբեր
ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ Բաթումում ստեղծվեց Հայ կրթական և մշակութային կենտրոն
Դեկտեմբերի 5-ին Բաթումում ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ ստեղծվեց Հայ կրթական և մշակութային կենտրոն, որը կրում է հայ մեծ բարերար Ալեքսանդր Մանթաշյանի անունը: Կենտրոնի ստեղծումն իրականություն դարձավ Հայաստանի Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ և ՀՀ կառավարության նախաձեռնությամբ՝ ի դեմս ՀՀ սփյուռքի նախարարության: Վերանորոգման աշխատանքները կատարվել են Ջինիշյան հիմնադրամի հովանավորությամբ, ներքին հարդարումը և գույքը ձեռք է բերվել Վիրահայոց թեմի
Կյանքից հեռացավ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գեորգ Բրուտյանը
Կյանքի 89-րդ տարում իր մահկանացուն կնքեց փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Փիլիսոփայության միջազգային ակադեմիայի նախագահ, Հայոց փիլիսոփայական ակադեմիայի նախագահ, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Մետափիլիսոփայության, փոխակերպական տրամաբանության և փաստարկման միջազգային գիտահետազոտական ինստիտուտի նախագահ Գեորգ Աբելի Բրուտյանը: Անուրանալի է Գեորգ Բրուտյանի ավանդը գիտության և կրթության գործի կազմակերպման բնագավառում: Նա հիմնադրել և ղեկավարել
485.65 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Դեկտեմբերի 9-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 1,100,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 485.65 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 485.75 դրամ: NASDAQ OMX Armenia
Սուղ հնարավորությունների , բայց ապագային միտված կարևոր ծրագրերի և նախաձեռնությունների բյուջե. Հ. Նաղդալյան
Ազգային ժողովն այսօր 97 կողմ, 12 դեմ, 3 ձեռնպահ քվեարկությամբ հաստատեց 2016թ.-ի պետական բյուջեն, որին հետևեցին դահլիճի ծափողջյունները: Բյուջեի քվեարկությամբ պայմանավորված ԱԺ դահլիճում տիրող այսօրվա ոգևորության, դրան նախորդած քննարկումների և 2016թ. բյուջեի առանձնահատկությունների շուրջ զրուցեցինք ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հետ: -Իսկապես, 2016թ. բյուջեի քննարկումը ԱԺ-ում աննախադեպ խորքային և բովանդակային էր: Դուք հիշում եք, որ 4 օր
«Ռուբեն Ջաղինյանի հետ հարաբերությունները լարված չեն». Արմեն Ամիրյան
Սիրելի հայրենակիցներ , Հանրային ռադիոյի սիրելի ունկնդիրներ, աշխատակիցներ, Երեկ աշխատանքից ազատվելու իմ դիմումի առթիվ տարատեսակ մեկնաբանություններ սկսվեցին, որոնցից որևէ մեկն իրականության հետ որևէ աղերս չունի:Հանրային ռադիոյի աշխատակիցներին ուղղված իմ շնորհակալական խոսքում շատ հստակ շարադրել էի աշխատանքից ազատվելու դիմումիս դրդապատճառը, մեջբերում եմ. «Սիրելի գործընկերներ , ես աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել և մասնակցելու եմ հանրային հեռուստառադիոընկերության
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ
Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր միջազգային հանրությունն առաջին անգամ պաշտոնապես նշում է Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի, արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրը: Մարդկության դեմ գործված ամենածանր հանցագործության կրկնությունն էր, որ հանգեցրեց ցեղասպանություն եզրույթի ստեղծմանն ու դրա հիման վրա 1948 թվականին «Ցեղասպանություն հանցագործության կանխարգելման և դրա պատժի մասին» կոնվենցիայի ընդունմանը. այն նոր՝ իրավական էջ բացեց ցեղասպանությունների սահմանման
Կայացել է բնապահպանական օրակարգով հայ-իրանական հերթական հանդիպումը
ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանի ղեկավարած պատվիրակությունը ՀՀ Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում աշխատանքային հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետությունից ժամանած պատվիրակության հետ, որը գլխավորել է ԻԻՀ էներգետիկայի նախարարի գլխավոր խորհրդական Հոմայուն Հայերին: Երկու երկրների պատվիրակությունները համատեղ շրջայց են կատարել Ագարակի պղինձ-մոլիբդենային կոմբինատում, դիտարկել այնտեղ գործող ջրի շրջանառու համակարգը, ծանոթացել արտադրական և տեխնոլոգիական փուլերին: ԻԻՀ
Ո՞վ էր հրաժեշտ տալու իր երազանքին
Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը Զեյթունի թիվ 3/23 ընտրական տեղամասի շենքի առջեւ կանգնած այս սգո մեքենան տեսնես եկել էր ո՞ւմ երազանքները տանելու անվերադարձ: Լուսանկարը՝ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆԻ «Առավոտ» օրաթերթ 08.12..2015
ՀՀԿ-ականները կրկին հաղթել են
Դեկտեմբերի 6-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քվեարկությանը զուգահեռ Գեղարքունիքի մարզի Զովաբեր, Արեգունի եւ Գեղամաբակ գյուղերում համայնքապետ են ընտրել: ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկացանք, որ երեք գյուղում էլ վերընտրվել են գործող ՀՀԿ-ական գյուղապետերը: 400 բնակիչ ունեցող Արեգունի, 100 բնակիչ ունեցող Գեղամաբակի գյուղապետերը մրցակից չեն ունեցել: 1500 բնակիչ ունեցող Զովաբերում երկու թեկնածու է եղել: Արմավիրի մարզի չորս գյուղում
Հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության համար զինվորների ստաժը կրկնակի են հաշվելու
Պայմանագրային զինծառայողի համար սա հիմնավոր փոփոխություն է, պարտադիր զինծառայության համար՝ ոչ:
«12 տարի առաջ եմ ընտրել իմ ամուսնուն». Վերահաշվարկը 7-րդ ընտրատարածքում շարունակվում է
Վերահաշվարկի արդյունքում «Այո»-ի քվեաթերթիկները 1-ով ավելացան, դարձան 697, իսկ «Ոչ»-ի քվեաթերթիկները 1-ով պակասեցին
«Նոր Հայաստան». հանրաքվեի անվան տակ իրականում տեղի է ունեցել քաղաքացիների ընտրական իրավունքի համակարգված ոտնահարում
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի Քաղաքական խորհուրդը, վերլուծելով նոր Սահմանադրության ընդունման գործընթացը և ամփոփելով դեկտեմբերի 6-ին կայացած հանրաքվեի ընթացքում գրեթե բոլոր ընտրատեղամասերում կատարված բազմաթիվ կոպիտ ու բացահայտ ընտրախախտումների վերաբերյալ Ընդդիմության միասնական շտաբի, քաղաքական և հասարակական այլ կազմակերպությունների, դիտորդական առաքելությունների, լրագրողների և քաղաքացիների տրամադրած արժանահավատ փաստերը, հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական հանրաքվեի անվան տակ իրականում
«Քվեաթերթիկը պատռելով` Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց՝ «այո»
«Ծաղկեփնջեր, խրտվիլակներ ու էլի PR-ի ինչ-որ օտար տարրեր: Հանրաքվեի թերթիկը պատռել` առանց մտածելու, որ ինքը ամիսներ շարունակ «ոչ» է քարոզել, իսկ քվեաթերթիկը պատռելով` ձայն տվեց «այո»-ին: Շնորհակալ ենք այդ ընտրության համար: Այսինքն՝ հոգու խորքում Րաֆֆի Հովհաննիսյանն էլ է այն գիտակցության, որ ճիշտն «այո»-ն է»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը` անդրադառնալով սահմանադրական
Ադիբեկյան. «Հասկացեք՝ ընտրողն ով է, ձեր համար խրտվիլակ եք սարքե՞լ» (Տեսանյութ)
«Իշխանականների 25%-ը դեմ է քվեարկել, «Բարգավաճը» կոչ արեց «այո» ասել, էլ ի՞նչ իշխանություն-ընդդիմություն պայքարի մասին է խոսքը: Սա քաղաքական դիրքերի պայքար է: Հանրաքվեով իշխանություն-ընդդիմություն պայքար չեն անում»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի արդյունքներից՝ ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Նրա անցկացրած հարցումների համաձայն՝ ընտրողների 55-60%-ը կանայք են, իսկ յուրաքանչյուր 4-րդ ընտանիքում տղամարդ չկա կամ
Գագիկ Խաչատրյանը չի հիշում դեպք, որ բերքը 100 տոկոս փչանա (Տեսանյութ)
Ապահովագրություն չունենք, գյուղացու համար թանկարժեք ծրագրեր ենք ներդնում
Երևանում անցկացվում է EDS-ի խորհրդի հավաքը
Դեկտեմբերի 9-13-ը Երևանում անցկացվում է «Եվրոպայի դեմոկրատ ուսանողներ» կազմակերպության՝ EDS-ի խորհրդի հավաքը, որը կրում է «Կառավարման նոր մոդելների ներդրումը Արևելյան գործընկերության երկրներում» խորագիրը։ «Եվրոպայի դեմոկրատ ուսանողներ» կազմակերպության խորհրդի հավաքը Երևանում հյուրընկալվել է Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության (ԵԿ) հրավերով։ Ի դեպ, ՀՀԿ ԵԿ-ն այս տարվանից անդամակցում է միջազգային այս կառույցին։ Հավաքին մասնակցելու նպատակով Երևան են
«Խրտվիլակային մտածողություն»
Զարուհի Փոստանջյանի եւ ի «լեզվակռվի» շուրջ «Տոների եւ հիշատակների մասին» նախագծի քննարկումը երեկ խորհրդարանում քաղաքական աստառ ստացավ նախորդ օրը կայացած հանրաքվեի ֆոնին: Վարման կարգով ձայն խնդրելով՝ նախ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը սկսեց խոսել կեղծված հանրաքվեի մասին` դիտողություններ ստանալով դահլիճում նստած ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի եւ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի կողմից: Ապա նախորդ օրը
Յունիբանկն ավելացրեց ոսկու գրավով վարկեր տրամադրող մասնաճյուղերի թիվը
Այսուհետ ոսկու գրավով վարկեր կարելի է ձևակերպել Յունիբանկի ութ մասնաճյուղերում: Հաճախորդների պահանջարկի մեծացմանը զուգընթաց, Յունիբանկն ավելացրել է ոսկու գրավով վարկեր տրամադրող մասնաճյուղերի քանակը և բարելավել է վարկավորման պայմանները: «U-Gold» վարկը կարելի է ձևակերպել Յունիբանկի «Թամանյան» և «Աճառյան» մասնաճյուղերում, իսկ մարզերում` «Էջմիածին», «Սևան», «Արտաշատ», «Գյումրի», «Վանաձոր», «Արթիկ» մասնաճյուղերում: Շահավետ պայմանների շնորհիվ «U-Gold» վարկը հասանելի է հաճախորդների
ԼՂՀ արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ դեսպան Ջեյմս Ուորլիքի հետ
Դեկտեմբերի 8-ին աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հանդիպումներ է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի և ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչների հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են ԼՂՀ-ԱՄՆ համագործակցության հետագա զարգացման և ընդարձակման, ԱՄՆ-ի կողմից Արցախին տրամադրվող օգնության, ինչպես նաև շփման գծում Ադրբեջանի կողմից ձեռնարկվող խախտումների և սադրանքների աճի հետ կապված հարցեր: ԼՂՀ
Նիկոլայ Ծատուրյանի «լավատեսությունը». «Երկիրը կդզվի 3150 թվականին»
ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ որեւէ ընտրության ու քվեարկության չի մասնակցել մինչեւ հիմա, քանի որ դրանք շատ կանխատեսելի են: «Մի անգամ ասել եմ, էլի կասեմ՝ ես կապիկ չեմ, որ գնամ մասնակցեմ մի բանի, որը նախապես հայտնի է, Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի քվեարկությանն էլ չեմ գնացել»,-ասում է արվեստագետը: Երկիրը ե՞րբ կբարեփոխվի
Ազատ Արշակյան. «Երբեւէ ընտրության միջոցով իշխանափոխություն չի եղել» (Տեսանյութ)
«Հանրաքվեն համարվում է կայացած, կան համապատասխան թվեր եւ փաստեր: Այն քաղաքական ուժերը, որոնք չկարողացան հասնել բաղձալի ցանկությանը, հերթական անգամ իզուր խոսում են կեղծիքներից»,- այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը՝ խոսելով սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի արդյունքներից: Պատգամավորի խոսքով՝ «Այո»-ն կապահովի կայուն զարգացում, մարդու իրավունքների պաշտպանություն. «Կունենանք մի շարք օրենքների փոփոխություններ,
Ռուս-թուրքական «հրաձգությունն» ու Ղարաբաղյան խոցելի կարգավորումը
Սարգսյան-Ալիեւ հանդիպումից առաջ տարածաշրջանային նոր իրավիճակ ԼՂ հակամարտության գործընթացում Անցյալ շաբաթ Լեռնային Ղարաբաղի սահմաններում արձանագրված դիվերսիոն փորձի մասին հաղորդեցին, որի հետեւանքով հայկական կողմը մեկ զոհ ունեցավ։ Սահմանում վերջին օրերի լարվածությունը հաջորդեց Ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնչությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կարեւոր մի հայտարարությանը: ԵԱՀԿ արտգործնախարարների տարեկան համաժողովում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները՝ Միացյալ Նահանգների
ԱՄՆ դեսպանատունը դիտարկելու է ընտրախախտումների մասին հաղորդումները հետաքննելու ուղղությամբ գործադրվող ջանքերը. azatutyun.am
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը առցանց ռեժիմով պատասխանել է դեկտեմբերի 6-ին անցկացված հանրաքվեի լեգիտիմության վերաբերյալ «Ազատություն» ռադիոկայանի հարցին: Երեկ ԱՄՆ դեսպանատունը հանրաքվեի վերաբերյալ հայտարարություն էր հրապարակել, որում, մասնավորապես, նշված էր․ «Քաղաքական կուսակցությունների ու անկուսակցական դիտորդների արժանահավատ հաղորդումներն ընտրախախտումների վերաբերյալ, այնուամենայնիվ, մտահոգիչ են և պետք է լիարժեք հետաքննվեն՝ համոզելու հայ ժողովրդին, որ հանրաքվեի արդյունքները վստահելի են


















































