Լրահոս
Օրվա լրահոսը

Ջրցանի կիրառման իրավաչափության դատական բողոքարկումը հաղթական կլինի . «Հայկական ժամանակ»

Հուլիս 24,2015 11:17

Ոստիկանությունը, ինչպես գիտենք, ջրանետի (ջրցանի) կիրառմամբ ցրեց քաղաքացիների խաղաղ հավաքը։ Օգտագործվող ջրանետը Howo Sinotruk մակնիշի էր, նետվող ջրի ճնշումը հասնում էր 1,6 մեգապասկալի (16 ատմոսֆեր): Նախ՝ հարկ է արձանագրել, որ նման բարձր ճնշմամբ ջրով քաղաքացիներին հարվածելը, մեղմ ասած, անվտանգ չէ։ Ինդոնեզիայում, Զիմբաբվեում, Թուրքիայում եւ Ուկրաինայում վերջին տարիներին արձանագրվել են դեպքեր, երբ քաղաքացին ջրանետի հարվածից մահացել է։ Հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ քաղաքացիները ծանր մարմնական վնասվածքներ են ստացել ղրա կիրառման արդյունքում (որպես կանոն՝ կորցրել են տեսողությունը): Հետեւապես, ջրանետի կիրառումը բացարձակապես անվտանգ չէ քաղաքացիների կյանքի ու առողջության համար, եւ մենք պետք է ուրախ լինենք, որ հունիսի 23-ին նման դժբախտություն տեղի չունեցավ։

«Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածը սահմանում է այն իրավիճակները, երբ կարելի է կիրառել ջրանետ մեքենա եւ, միաժամանակ, թվարկում է այն դեպքերը, երբ ոստիկանությունը չի կարող կիրառել որեւէ հատուկ միջոց (այդ թվում ջրանետ): Մասնավորապես՝ արգելվում է հատուկ միջոցները գործադրել հղիության նկատելի նշաններով կանանց, ակնհայտ հաշմանդամների եւ անչափահասների, դիվանագիտական եւ հյուպատոսական ներկայացուցչությունների տարածքներում, ինչպես նաեւ խաղաղ, առանց զենքի եւ օրենքով սահմանված կարգի խախտմամբ անցկացվող հավաքները ու հանրային միջոցառումները դադարեցնելու ժամանակ։

Այսինքն՝ եթե անգամ հավաքն ապօրինի է եւ պիտի դադարեցվի, միևնույնն է, ոստիկանությունը որեւէ իրավունք չունի դրա դեմ հատուկ միջոց կիրառել, քանի դեռ դրա մասնակիցները խաղաղ են: …Իսկ հունիսի 23-ին, ինչպես հիշում ենք, ցուցարարները բացարձակ խաղաղ էին, ոստիկաններին ու այլ քաղաքացիներին մատով չէին դիպչում եւ պարզապես՝ նստած էին ասֆալտին։ Հետեւապես՝ ոստիկանների կողմից ջրանետի կիրառումը եղել է օրենքի ուղղակի խախտմամբ։

Եվ ուրեմն՝ ջրցանի կիրառման իրավաչափության դատական բողոքարկումը, առանց որեւէ կասկածի, հաղթական կլինի:

Դանիել ԻՈԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031