Օրվա լրահոսը

Մկրտիչ Մինասյան. Եղեռնի հուշահամալիրը եւ Մարզահամերգային համալիրը անձեռնմխելի գոտիներ են (Տեսանյութ)

Մկրտիչ Մինասյանի կարծիքով՝ եթե առաջին խաղատունը մուտք գործեց Երեւան, մուտք կգործի նաեւ երկրորդը, երրորդը, եւ դրա վտանգը կա

«Վարչապետը չպիտի նստի ասի՝ սպասում եմ՝ եթե հայտնվի ներդրող՝ հարց չկա»

Նաիրիտցիները ԱԺ աշխատանքների հետ բողոքի ակցիաներ են սկսելու՝ աուդիտի նախորդ պատասխանը հրապարակելու պահանջով

Դեսպան Թումանյանն իրանցի պաշտոնյաների հետ քննարկել է հայ-իրանական տնտեսական կապերի խորացման հնարավորությունները

Oգոստոսի 17-ին Իրանում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպում ունեցավ ԻԻՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ, Իրանի ներդրումային, տնտեսական և տեխնիկական աջակցման կազմակերպության նախագահ Մոհամմադ Խազայիի և արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի տեղակալ, առևտրի զարգացման կազմակերպության նախագահ Վալիալլահ Աֆխամիի հետ: Զրույցի ընթացքում դեսպան Թումանյանն առանձնացրեց երկու հանգամանք երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացման համար` երկկողմ ապրանքաշրջանառության ակտիվացման

Գրիգոր Ազիզյան. «Խաղատան մասին խոսք անգամ չի կարող լինել» (Տեսանյութ)

Գրիգոր Ազիզյանը հավանական է համարում, որ 2-3 հարկանի հյուրանոց կառուցվի

Մերձմոսկվայում ՀՕՊ ուժերը ամենաբարձր աստիճան պատրաստվածության վիճակի են բերվել. EADaily

ԱՊՀ երկրների «Ռազմական համագործակցության-2015» հակաօդային պաշտպանության ուժերի զորավարժության շրջանակներում ՀՕՊ եւ հակահրթիռային պաշտպանության ուժերը Մերձմոսկվայում ամենաբարձր աստիճանի պատրաստվածության վիճակի են բերվել: Այս տեղեկությունն, ըստ «EADaily»-ի, հաղորդել է Ռուսաստանի օդային եւ տիեզերական ուժերի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսեյ Զոլոտուխինը: Նա նշել է, որ զորավարժությունների առաջին օրը՝ այսօր, մարտական ամենաբարձր աստիճանի պատրաստվածության են բերվել ԱՊՀ ՀՕՊ միավորված համակարգի պետությունների

Խանութից հափշտակվել է դրամապանակ. որոնվում է լուսանկարում պատկերված անձը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ խանութում քաղաքացու դրամապանակը հափշտակելու դեպքի առթիվ, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ Դեպքը տեղի է ունեցել 2015թ. հունիսի 25-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում. առերեւույթ հանցագործություն կատարած անձը Երևան քաղաքի Վարդանանց փողոցի 16 հասցեում գործող խանութում

Լրագրողին ԱԱԾ-ի կողմից հավաքագրելու փորձը կարող է քննվել ՄԻԵԴ-ում

«Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ, լրագրող Հրայր Մանուկյանի՝ ԱԱԾ-ի աշխատակցի սպառնալիքների դեպքով գործն այժմ գտնվում է վճռաբեկ դատարանում, որտեղ նա բողոքարկել է վերաքննիչ դատարանի որոշումը՝ կապված առաջին ատյանի դատարանի վճիռը ուժի մեջ թողնելու հետ։ Հրայր Մանուկյանը Aravot.am-ի հետ զրույցում այս առիթով մանրամասնեց. «Պատասխանող կողմը դատախազությունն է, որը հրաժարվում է քրեական գործ հարուցել, թեև ակնհայտ է, որ

Հիմնադիր խորհրդարանը դատապարտում է «Ժառանգության» անդամների նկատմամբ տեղի ունեցած բռնությունը

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության հայտարարությունը Ժառանգության անդամների և մյուսների նկատմամբ բռնությունների վերաբերյալ

Ըմբշամարտի մարզադպրոցն անվանակոչվել է Նորայր Մուշեղյանի անվամբ

ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ըմբշամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցն անվանակոչվել է ԽՍՀՄ և ՀՀ սպորտի վաստակավոր գործիչ, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր մարզիչ, 1958թ. աշխարհի չեմպիոն Նորայր Մուշեղյանի անվամբ: Մուշեղյանը մարզադպրոցի հիմնադրման օրվանից մինչև 2010թ. կրթօջախի տնօրենն է եղել: ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Բնական գազի գինը Հայաստանի համար սահմանվում է 165 ԱՄՆ դոլար՝ 189 ԱՄՆ դոլարի փոխարեն

ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության՝ «Կապիտալի ազատ տեղաշարժի ապահովման համար ֆինանսական շուկաներում պայմանների ստեղծման նպատակով ֆինանսական ոլորտում տեղեկությունների, այդ թվում՝ գաղտնի, փոխանակման մասին» 2014թ. դեկտեմբերի 23-ի համաձայնագրին միանալու մասին» արձանագրության կնքման առաջարկությանը: Փաստաթղթի նպատակն է համակարգել և ընդլայնել ԵԱՏՄ անդամ երկրների ֆինանսական շուկան վերահսկող մարմինների միջև տեղեկատվական փոխանակման գործընթացը: Համաձայնագիրը սահմանում է այն

Սայիդը (պատմվածք)

(պապիս պատմածներից)

«Պարույր Սևակ» համայնքը ևս կօգտվի սահմանամերձ բնակավայրերի համար սահմանված արտոնություններից

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Բացելով նիստը, վարչապետը կարևորել է սեպտեմբերի 1-ը՝ Գիտելիքի օրը, կազմակերպված և տոնական տրամադրությամբ դիմավորելու անհրաժեշտությունը: «Առաջին դասարանցիների համար այն դպրոցի հետ առաջին շփման օրն է , որը պետք է լինի կյանքի ամենավառ և հիշարժան պահերից մեկը»,-ասել է Հովիկ Աբրահամյանը և

Հրանուշ Խառատյան. «Ամոթի սահմանը որտե՞ղ է» (Տեսանյութ)

Հրանուշ Խառատյանի կարծիքով՝ մեծ անամոթություն է Մարզահամերգային համալիրը զվարճատուն դարձնելը

Գագիկ Բեգլարյանը 12 տարի Մոնակոյում չի եղել (Տեսանյութ)

Գագիկ Բեգլարյանը կգնա Սամվել Կարապետյանի ծննդին, բայց ոչ Մոնակոյում

Առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Օգոստոսի 19-20-ին հանրապետության տարածքը կգտնվի արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, հատկապես հովտային և նախալեռնային գոտիներում սպասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, գյուղատնտեսական մշակաբույսերի մոտ կդիտվի ջրազրկում, որից խուսափելու համար անհրաժեշտ է խիստ կերպով վերահսկել ոռոգման ռեժիմը: Ազգաբնակչությանը խորհուրդ է տրվում խուսափել ֆիզիկական ակտիվությունից և արեգակի անմիջական ճառագայթների տակ գտնվելուց,

Տիգրան Ղարամյանը Ֆրանսիայում առաջատարների թվում է

Սեն-Կանտենում ընթացող շախմատի Ֆրանսիայի տղամարդկանց 90-րդ առաջնությունում հայ գրոսմայստեր Տիգրան Ղազարմյանը ութ տուրից հետո վաստակել է 5,0 միավոր եւ բաժանում է մրցաշարային աղյուսակի 3-4-րդ հորիզոնականները: Նա ընդամենը կես քայլ է ետ մնում երկու առաջատարներից: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ en.chessbase.com-ի

«Ղարաբաղի ազատագրման» ադրբեջանական կազմակերպությունը Վրաստանի դեսպանատան առջեւ ցույց է անցկացրել. Intefax.az

«Ղարաբաղի ազատագրման» հասարակական կազմակերպությունն այսօր բողոքի ակցիա է անցկացրել Ադրբեջանում Վրաստանի դեսպանատան առջեւ: Այս տեղեկությունը Interfax.az-ին հայտնել է ՀԿ-ի ղեկավար Ակիֆ Նագին: Ակցիան տեղի է ունեցել որպես բողոքի ցույց կապված հայ սահմանապահների կողմից Վրաստանի քաղաքացի, ծագումով ադրբեջանցի Տուրգայ Միքայլովի ձերբակալման առնչությամբ, ինչպես նաեւ, նրանց պնդմամբ՝ «հայերի կողմից Հայաստանի սահմանի մոտ գտնվող, ադրբեջանցիներով բնակեցված վրացական տարածքների

 Հայաստանը տարածաշրջանի միակ պրոիրանական երկիրն է

 Հայ-իրանական հարաբերությունները պետք է անկախ լինեն Իրան-Ադրբեջան հարաբերություններից

Հարուցվել է  քրեական գործ՝ 25-ամյա երիտասարդի սպանության դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 25-ամյա երիտասարդի սպանության դեպքի առթիվ։ 2015թ. օգոստոսի 18-ին` ժամը 07:30-ին, ահազանգ է ստացվել Երեւանի բնակչուհի Ս.Սարուխանյանից, որ տղան սպանվել է: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Դեպքի վայրի զննությամբ՝ հյուրասենյակի բազմոցի վրա հայտնաբերվել է նույն տան բնակիչ, 1990թ. ծնված

Նաիրա Զոհրաբյանն այցելեց եզդի փախստականներին

Այսօր ԲՀԿ կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Վարդան Վարդանյանը, ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը և կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն այցելեցին Իրաքից Հայաստան եկած եզդի փախստականներին: Եզդի փախստականները ԲՀԿ ներկայացուցիչներին հայտնեցին, որ Հայաստանը իրենց համար դիտարկում են որպես ոչ օտար երկիր և ուրախ են, որ այստեղ իրենց խնդիրներով հետաքրքրվում են նաև քաղաքական գործիչները: Եզդի փախստական Բշար Ղանմը

Թուրք վազորդուհին զրկվել է օլիմպիական ոսկե մեդալից

Լոզանի սպորտային արբիտրաժային դատարանը թուրք վազորդուհի, 1500 մետր վազքում Լոնդոնի օլիմպիական խաղերի չեմպիոն Ասլի Չաքըն Ալպտեկինին արգելված դեղամիջոց օգտագործելու համար զրկել է օլիմպիական մեդալից: Մարզուհու գործով հետաքննությունն սկսվել է 2013 թվականի մայիսին՝ IAAF-ի նախաձեռնությամբ վազորդուհու բիոլոգիական անձնագրում կասկածելի տվյալներ հայտնաբերելու պատճառով: Ալպտեկինն արդեն մեկ անգամ երկու տարով հեռացված է եղել մրցումներից՝ աշխարհի երիտասարդական առաջնությունում դրական

«Մենք բոլորս միասին պետք է մաքուր պահենք մեր քաղաքը». քաղաքապետ Տարոն Մարգարյան

Երևանում աղբահանության գործընթացը կանոնակարգելու նպատակով քաղաքապետարանի կողմից հայտարարված միջազգային մրցույթում հաղթած լիբանանյան «Սանիթեք» ընկերությունը մայրաքաղաքում տվել է 2-րդ չափաբաժնի (լոտ) մեկնարկը: Նոր մեքենասարքավորումները Շահումյան հրապարակում նախ ներկայացվել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Երկրորդ չափաբաժինը ներառում է մայրաքաղաքի Արաբկիր, Ավան, Նոր Նորք, Էրեբունի, Նուբարաշեն և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանները: «Անցյալ տարի դեկտեմբերին, ինչպես հիշում եք, լիբանանյան «Սանիթեք» ընկերությունը

Իրանագետ. Իրանից Հայաստան գազ արտահանման մասին այսօր խոսելն անլուրջ է

Վարդան Ոսկանյանը ողջունում է կառավարության ջանքերը

«Ո՞ւմ են վաճառել համալիրը, ում խնամին է, ում քավորն է, ում փեսան է, կպեղենք, մախաթը պարկի մեջ չես պահի». Բախշյան

Անահիտ Բախշյանն առաջարկում է, որ ով հասնի, թող թքի-մրի կառավարությանը՝ Մարզահամերգային համալիրը վաճառելու համար

Վթար` ծանր հետևանքով

Երեկ երեկոյան Գյումրու բժշկական կենտրոն է հոսպիտալացվել ավտովթարից տուժած 6 քաղաքացի։ Գյումրի-Վանաձոր ճանապարհահատվածում` Ջաջուռի մոտակայքում շրջված ավտոմեքենայի ուղևորներից մեկն առաջին բուժօգնությունը ստանալուց հետո դուրս է գրվել, իսկ 4-ը` մարմնական տարբեր վնասվածքներով` բաց վերքեր, փափուկ հյուսվածքների սալջարդեր, դեռևս գտնվում են հիվանդանոցում` մասնագետների հսկողության ներքո։ Տուժածներից մեկի` Մեծ Բրիտանիայի 17-ամյա քաղաքացու մոտ կրծքավանդակի բազմակի վնասվածքներ են առկա,

«Ոչ թալանին»-ը սեպտեմբերի 1-ից իշխանությունների «խելքը գլուխն է հավաքելու»

«Մենք հենց սկզբից էլ ասել ենք, որ մեզ աուդիտն իրականում տենց չի էլ հետաքրքրում: Անգամ իրենք հայտարարել էին, որ մենք իրենց մի փոքր շանս տվեցինք, որ իրենք իրենց ասած աուդիտի միջոցով, գործընթացների միջոցով այս ամեն ինչը ծածկեն անցնի գնա, բայց ոնց որ իրենք չեն օգտվում այս առիթից»,- այս մասին, Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Հայաստանի էլեկտրական

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչը պահանջում է գնել Հենրիխ Մխիթարյանին

Արտասահմանյան լրատվամիջոցները գրում են, որ «Յուվենտուսը» Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստի համար պատրաստ է վճարել մոտ 20 միլիոն եվրո եւ այդ առիթով Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան չորեքշաբթի օրը հանդիպելու է թուրինյան ակումբի ղեկավարության հետ: Իտալացի լրագրող Ջանլուկիա դի Մարցիոյի տեղեկություններով, այդ գործարքը կատարել պնդում է «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին: Մխիթարյանը թուրինյան ակումբի պահեստային տարբերակն է,

«Հիմա գերեզմանում խեղճ մարդը շուռ եկավ». Բախշյանը Կարեն Դեմիրճյանի մասին

Բախշյանը բարկանում է՝ ա՛յ կառավարություն, մի կողմից քո շենքն ես ոսկեզօծում միլիոններով, մյուս կողմից վաճառում ես քո հրաշք շինությունը, հոգի, սիրտ ունե՞ս

Լրահոս
Արևային մարդիկ

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031