Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյանն այցելեց եզդի փախստականներին

Օգոստոս 18,2015 13:33

Այսօր ԲՀԿ կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Վարդան Վարդանյանը, ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը և կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն այցելեցին Իրաքից Հայաստան եկած եզդի փախստականներին:

Եզդի փախստականները ԲՀԿ ներկայացուցիչներին հայտնեցին, որ Հայաստանը իրենց համար դիտարկում են որպես ոչ օտար երկիր և ուրախ են, որ այստեղ իրենց խնդիրներով հետաքրքրվում են նաև քաղաքական գործիչները: Եզդի փախստական Բշար Ղանմը իր շնորհակալությունը հայտնեց պատգամավոր Վահե ԷՆֆիաջյանին ամիսներ առաջ ԱԺ-ում ընդունելու և իրենց խնդիրները լսելու համար. «Մենք շնորհակալ ենք ձեզ: Դուք ամիսներ առաջ մեզ ընդունեցիք նաև Ազգային Ժողովում, իսկ այսօր այստեղ եք նաև ձեր կուսակցության ղեկավար տիկին Զոհրաբյանի հետ»,-ասաց Բշար Ղանմը:

exdi_3 exdi_1

ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանն իր աջակցությունը հայտնեց եզդի ընտանիքներին և ասաց, որ իրենք նաև ԱԺ-ում են աշխատում Իրաքի եզդիների խնդիրների շուրջ և վստահ է, որ այն ինչ տեղի ունեցավ մեկ տարի առաջ ցեղասպանություն է եզդի ժողովրդի նկատմամբ, որը պետք է ընդունի ամբողջ աշխարհը: Նաիրա Զոհրաբյանը նաև տեղեկացրեց, որ իրենց հետ ընտանիքներին բերել են պահածոներ, որպեսզի ընտանիքիները օգտագործեն իրենց կարիքների համար, ինչպես նաև կուսակցության ֆոնդից կհատկացնի 500 հազար դրամ գումար, որպեսզի այդ գումարներով ընտանիքի կենդանիներ գնվեն. «Մենք ձեր կողքին ենք ամեն հարցում և մեզ այդքան հարազատ եզդի ժողովրդի ցավի նկատմամբ չենք կարող անտարբեր լինել: «ՍԻնջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության միջոցով կտեղեկանանք նաև ձեր հետագա խնդիրներին և ամեն բան անելու ենք, որպեսզի դրանք լուծվեն»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:

«Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Բորիս Մուրազին ևս իր գոհունակությունը Հայտնեց ԲՀԿ ներկայացուցիչներին:

«Սինջար եզդիների ազգային միավորում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31