Օրվա լրահոսը
«Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի մասսայականությունը բազմապատկվել է
ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք 2015» մրցույթի եզրափակիչ փուլն անցկացվելու է սեպտեմբերի 6-ից 12-ը, կրկին Ծաղկաձորի գլխավոր մարզաբազայում: Հունիս ամսին կայացած հանրապետության ամենամասսայական մարզական միջոցառման 1-ին փուլին այս տարի ընդհանուր առմամբ Հայաստանի բոլոր 10 մարզերում, Արցախում եւ Երեւանում մասնակցել է 2065 ընտանիք: Նրանք երեխաների չորս տարիքային խմբերում մրցելով վեց մրցաձեւերում՝ ի հայտ են
Մաքսիմ Սարգսյան. «Պայքարը շարունակելու ենք փողոցում». «Հայոց աշխարհ»
Փորձը ցույց տվեց, որ ըմբռնման քայլերը մեր կողմից անիմաստ էին, քանի որ կառավարությունը ոչ թե փոխըմբռնման քայլ է կատարում, այլ մեր մեղմությունն օգտագործում է իր շահերի համար:
Արմեն Աշոտյան. «Երիտասարդը պիտի կարողանա իր խելքով պահել ընտանիքը»
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ՝ օգոստոսի 25-ին, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Գեղարքունիքի մարզում մասնակցում էր տեղի հանրակրթական դպրոցների մանկավարժների օգոստոսյան խորհրդակցությանը: Մարզ այցի շրջանակներում նա եղավ նաև Գավառի պետական համալսարանում (ԳՊՀ), որտեղ բուհի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը ներկայացրեց նախորդ տարվա ձեռքբերումները և նշեց, որ հաջորդ ձեռքբերումը նոր ուսումնական տարում լինելու է բուհի ենթակառուցվածքային
Սպանություն՝ Արագածոտնում. կասկածյալը ձերբակալվել է
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ նույն մարզի բնակիչ Գայանե Գրիգորյանի սպանության դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Նախնական տվյալներով՝ 2015թ.-ի օգոստոսի 25-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Գ.Գալոյանն իր բնակարանում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է կնոջ՝ Գ.Գրիգորյանի հետ, որի ընթացքում խոհանոցային դանակով հարվածել է վերջինիս
Ուղղակի «դրսից» ժամանել էին մի խումբ եվրոյոնջաներ. «Չորրորդ իշխանություն»
Վենետիկի հանձնաժողով։ Սա երեկ ամենափնտրված բառակապակցությունն էր Հայաստանի ինֆորմացիոն հարթակում։ Այնպիսի տպավորություն էր, թե ինչ-որ կարեւոր բան է կատարվում երկրում, եւ այդ կարեւոր իրադարձության կենտրոնը Հայաստան ժամանած Վենետիկի հանձնաժողովն է։ Իրականում արտառոց ոչինչ տեղի չէր ունեցել։ Ուղղակի «դրսից» ժամանել էին մի խումբ եվրոյոնջաներ, որոնց վրա «կայֆեր» էին սկսել բռնել անգամ «պատասխանատու» լրատվամիջոցների ներկայացուցիչները։ Քաղաքական-հասարակական շրջանակների
Մարզահամերգային համալիրը թեւեր չունի՞, որ թռնի
«Մարզահամերգային համալիրը մնալու է Հայաստանում, թեւեր չի առնելու ու թռնի-գնա»: Այսպես պատասխանեց ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը «Բազե-2015» համահայկական երիտասարդական հավաքի ժամանակ Երեւանի մարզահամերգային համալիրի ճակատագրի վերաբերյալ իրեն ուղղված հարցին: Իսկ պարոն նախարար, չե՞ք ասի, թե ո՞ւր թռավ Երեւանի Երիտասարդության պալատը, Հայաստանից ո՞ւր թռան բազմաթիվ շենքեր, ինչպե՞ս բառացիորեն անթեւ-անոտ մնացին շատ ու շատ շենքեր, ո՞ւր
Ինչու են մարդիկ ունենում արյան բարձր ճնշում, ինչպես կարգավորել
Հիպերտոնիան բժշկության ամենալուրջ խնդիրներից մեկն է: Այն բավական տարածված է, միաժամանակ շատ ծանր հիվանդություն է։ Գոյություն ունի գրեթե որոշակի կապ արյան ճնշման բարձրացման եւ շրջակա միջավայրին մարդու հարմարվողականության միջեւ: Եթե մարդը հակասության մեջ չէ շրջակա միջավայրի հետ, ապա իրեն զգում է ուժեղ, առույգ եւ այս կամ այն չափով հաջողությունների հասնում կյանքում։ Բժշկական գրականության մեջ տրվում
Ինչ է սպասվում Սյունիքի մարզպետի որդուն. «Ժողովուրդ»
Օրերս ՀՀ քննչական կոմիտեն Սյունիքի մարզպետի որդուն եւ Հարություն Զաքարյանին ենթարկել է դատահոգեբուժական փորձաքննության։ Ինչպես գիտենք՝ մարզպետի որդին բանակից ազատվել է «չափավոր արտահայտված նեւրաստենիա» ախտորոշմամբ. այսինքն՝ հոգեկան խնդիրներ ունի։ Տեղեկացանք, որ ծեծի գործով տուժող Հարությունը եւս բանակից ազատվել է լուրջ առողջական խնդիրների պատճառով։ Ուստի, եթե փորձաքննության արդյունքներով եւս մեկ անգամ հաստատվի մարզպետի որդու հոգեպես անհավասարակշիռ
Նախատեսվում է ջրի սակագնի բարձրացում. ԷկոԼուր
Նախատեսվում է ջրի սակագնի բարձրացում: Այս մասին ակնարկվում է Ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի ռազմավարության և ֆինանսավորման ծրագրում, որը ՀՀ կառավարության հավանությանն արժանացավ սույն թվականի հուլիսի 13-ին: «Ներկայումս, ջրի գործող սակագները բավականին ցածր են լիարժեք ծախսերից և չեն ծածկում նույնիսկ ՇևՊ (շահագործում եւ պահպանում) ծախսերը: «Հայջրմուղկոյուղի›› ՓԲԸ մասով սակագները չեն վերանայվել 2009թ.-ից ի վեր, 3ՏՋԿ («Լոռի-ջրմուղկոյուղի»,
Նախկին դաշնակիցներն առիթը բաց չեն թողնում մեկը մյուսին քարկոծելու համար. «Ժողովուրդ»
Այս տարվա փետրվարյան իրադարձություններից հետո, երբ Սերժ Սարգսյանը զայրացավ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վրա, եւ վերջինս հնազանդվելով՝ լքեց քաղաքական ասպարեզը, նախկին դաշնակիցների հարաբերությունները սկզբում բավական կոռեկտ էին։ ՀԱԿ կուսակցության անդամները եւ ԲՀԿ-ականները մեկմեկու հասցեին խոսելուց ձեռնպահ էին մնում։ Սակայն վերջին երկու ամիսներին նախկին դաշնակիցներն առիթը բաց չեն թողնում մեկը մյուսին քարկոծելու, իսկ երբեմն նաեւ վիրավորելու
Վահրամ Բաղդասարյան. «Զուրաբյանի 10 րոպեանոց ելույթին Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչը տվեց ընդամենը 10 վայրկյանանոց պատասխան». «Հայոց աշխարհ»
Առհասարակ այն ելույթները, որոնցում ասվում էր` «դեմ ենք այս նախագծին», «պետք է տապալենք սահմանադրական փոփոխությունները», Վենետիկի հանձնաժողովականների զարմանքն էին առաջացնում:
12 գյուղում առաջին դասարանցի չի լինի. «Հայկական ժամանակ»
Նոր ուսումնական տարուն ընդառաջ առաջին դասարանների չլինելը կարծես ավանդույթ է դառնում։ Այս տարին եւս բացառության չէ. այս անգամ էլ բազմաթիվ համայնքներում չեն ձեւավորվել առաջին դասարաններ: Երեկ մեր հարցումները ցույց տվեցին, որ առաջին անգամ դպրոց հաճախող աշակերտներ չեն լինի առնվազն 3 մարզի ամենաքիչը 12 գյուղական համայնքներում։ Այս տվյալները դեռ նախնական են։ Իսկ փորձը ցույց է տալիս,
Ի՞նչ անել, երբ ոտքերը շատ են քրտնում
Շոգ եղանակները խնդիր են հատկապես այն մարդկանց համար, որոնք չափից շատ են քրտնում: Առավել տհաճ է, երբ քրտնում են ոտքերը, որի ժամանակ ժողովրդական բժշկությունն առաջարկում է մի շաք տարբերակներ` քրտնարտադրությունը նվազեցնելու նպատակով: Օրինակ, խորհուրդ է տրվում առավոտյան ոտքերին ցանել բորաթթվի փոշի եւ ապա թեթեւակի թափահարելուց հետո՝ հագնել գուլպաները: Երեկոյան տաք ջրով (գոլից մի փոքր տաք)
Վարուժան Ավետիսյան. Բոլորս հասկանում ենք, որ ժողովուրդը փոփոխությունների թեմայով քաղաքական գործընթացների չի մասնակցելու. «Հայկական ժամանակ»
Նախ՝ խորհրդարանական ուժերի այն հատվածը, որոնք խորհրդարանում կազմում են ջախջախիչ մեծամասնություն, հանցավոր բանդայի բաղադրիչներ են։
Տարածաշրջանային սիրային եռանկյունիներն ու ռուս-ադրբեջանական հարաբերությունները
Վերջին տարիներին Հայաստանում անընդմեջ անհանգստություն է առաջացնում Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք մատակարարելու փաստը: Այս հարցը բազմիցս բարձրաձայնվել է, այդուհանդերձ հարց է ծագում՝ իսկ ի՞նչ ձևաչափի հարաբերություններ ունի Ռուսաստանն Ադրբեջանի հետ: Ավանդապես ընդունված է համարել, որ Ռուսաստանը հայամետ քաղաքականություն է վարում Հարավային Կովկասում: Հարց է ծագում՝ արդյո՞ք նման պնդումը իսկապես համապատասխանում է իրականությանը: Ստորև անդրադառնանք ադրբեջանա-ռուսական
Լեւոն Ջուլֆալակյանը հրապարակեց աշխարհի առաջնություն մեկնող ըմբիշների անունները
Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 4-ին մեկնում է ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաք՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը, որտեղ մեդալներից բացի խաղարկվելու են նաեւ Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերի վարկանիշեր: Ներկայումս մեր ընտրանին գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի ղեկավարությամբ հայաստանյան վերջին ուսումնամարզական հավաքն է անցկացնում Երեւանում: Լեւոն Ջուլֆալակյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ մարզչական անձնակազմը երեկ որոշել է,
Սահմանը հատել չհաջողվեց
Օգոստոսի 25-ին, ժամը 15.10-ին, Բագրատաշենի սահմանային անցակետից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1990 թ. ծնված Անդրանիկ Ա.-ն, որը հուլիսի 24-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի /յուրացնելը կամ վատնելը/ 1-ին մասի մեղադրանքով: ՀՀ ոստիկանություն
Վարդան Պետրոսյանի փաստաբան. «Թող գնա մի հատ բուժվի, հետո նոր ասեն՝ փող չեն տալիս». «Հրապարակ»
Տուժող կողմը Վարդան Պետրոսյանին առաջարկել է կազմել եռակողմ պայմանագիր՝ Տաթեւիկ Հակոբյանի, Վարդան Պետրոսյանի եւ բուժհաստատության ղեկավարի միջեւ, որպեսզի պայմանագրով Տաթեւիկը եւս ձեռք բերի որոշակի իրավունքներ։ Այս առաջարկը մեղադրվող կողմից չի ընդունվել, մերժել են նաեւ այն առաջարկը, որ Տաթեւիկ Հակոբյանը բուժվի GOLDS GYM–ում։ Այս ամենը Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի համար շատ տարօրինակ է. «Ես չեմ
Թմրամիջոցների հայտնաբերում «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկում
Օգոստոսի 21-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, դատապարտյալ Վ. Կ.-ի անվամբ քաղաքացի Գ. Ս.-ի կողմից բերված հանձնուքի միջից հայտնաբերել և առգրավել են մոխրականաչավուն զանգվածով 5 փաթեթ՝ ընդհանուրը՝ 5 գրամ քաշով, և «Բուպրենորֆին» գրառմամբ, հերմետիկ փակված երկու փաթեթ: Վերոնշյալ զանգվածներն ուղարկվել են փորձաքննության: Փաստի առթիվ կատարվում է հետաքննություն:
Սպանություն Արագածոտնի մարզում. ամուսինը ննջարանում սպանել է քնած կնոջը. shamshyan.com
Երեկ՝ օգոստոսի 25-ին սպանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և ոստիկանության Արագածի բաժին ահազանգ է ստացվել, որ կանչով Արագածի հիվանդանոցի հերթապահ խումբը մեկնել է Գեղադիր գյուղ, որտեղ տներից մեկից հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին դանակահարված մի կին է մահացել: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն գյուղի բնակչուհի 52-ամյա
ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՁԱԿ
Էս պետությունը բժշկին քիչ է վճարում, ուսուցչին քիչ է վճարում, բոլորին քիչ է վճարում, որպեսզի խնայված միջոցներով Բիբինի պարտքերը փակի։
Անդրանիկ Նիկողոսյանին խորհրդականի կարգավիճակը պետք է եղել, որպեսզի կարողանա մուտք գործել ԱԺ տարածք. «Հրապարակ»
«Անդրանիկ Նիկողոսյանը, նախ՝ իմ օգնականը չէր, այլ՝ խորհրդականը, բայց շատ վաղուց էդ խնդիրը դադարեցված է», երեկ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը մեր զրույցում այսպիսի հայտարարություն արեց։ Ե՞րբ են Նիկողոսյանին ազատել Նաղդալյանի խորհրդականի պաշտոնից, մինչեւ վերջերս Նաղդալյանի գործուղումների լուսանկարներից երեւում էր, որ երիտասարդը տիկնոջ հավատարիմ ուղեկիցն է։ «Շատ վաղուց, այն պահից, երբ դադարեցվեց հայ-ռուսական բարեկամական ակումբի նախապատրաստումը,
Արմեն Աշոտյան. «Աշակերտների 13%-ը 9-րդ դասարանից հետո դատապարտված է աղքատության»
Գալիք ուսումնական տարին՝ նոր նախաձեռնությունների և հին խնդիրների լուծման տարի
Լեւոն Արոնյանն ու Անիշ Գիրին բաժանեցին միավորը
Սենթ Լուիսում շարունակվում է շախմատի «Սինքֆիլդի գավաթ» գերմրցաշարը: Երրորդ տուրում սպիտակներով խաղացող Լեւոն Արոնյանը միավորը բաժանեց Անիշ Գիրիի հետ: Ոչ-ոքի խաղացին նաեւ Վիշվանաթան Անանդ-Վեսելին Տոպալով, Հիկարու Նակամուրա-Ֆաբիանո Կարուանա զույգերը, իսկ Մագնուս Կարլսենն ու Ուեսլի Սոն առավելության հասան, համապատասխանաբար, Մաքսիմ Վաշյե-Լագրավի եւ Ալեքսանդր Գրիշչուկի նկատմամբ: Մրցաշարային աղյուսակը 2,5 միավորով շարունակում է գլխավորել Վեսելին Տոպալովը: Արոնյանը, Գիրին
Ամեն մեկն «իրենը» կարող է գտնել
Վերջերս մի քանի րոպե դիտեցի «Ռոսիա -24» հեռուստաալիքը. որեւէ հեռուստադիտողի աչքից պիտի որ չվրիպեր ոչ միայն ագրեսիվ, այլեւ, կասեի նույնիսկ՝ հիստերիկ տոնայնությունը: Խոսքը շերտաքարային նավթի եւ գազի մասին էր, եւ «ռեպորտաժի» իմաստն այն էր, որ այդ ամենը փուչիկ է, որ դա հնարել են ամերիկացիները, որպեսզի, ինչպես եւ շատ-շատ այլ դեպքերում, «շանտաժեն մեր երկիրը»: Չխորանամ շերտաքարային
«Դետք»-ի նոր տեսահոլովակը Շուշիին է նվիրված. (Տեսահոլովակ)
Հայկական «Դետք» խումբն այսօր հանրությանը ներկայացրեց իր նոր՝ «Շուշի» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը: Նոր երգի խոսքերի հեղինակը Համլետ Առաքելյանն է, երաժշտության հեղինակը՝ խմբի պրոդյուսեր Արման ԱՄՊ-ը, իսկ տեսահոլովակի ռեժիսորը Կարեն Գալստյանն է: Սա նորաստեղծ խմբի երկրորդ տեսահոլովակն է: Առաջինի՝ «Forevermore»-ի (Հավերժից էլ երկար) շնորհանդեսը տեղի է ունեցել 2015 թվականի ապրիլին: Այն նվիրված է Հայոց
Ընդդիմադիրներին չի հաջողվել շեղել Վենետիկի փորձագետներին
«Որքան էլ քննարկման ընթացքում շատ հնչեցված հարցեր շեղվում էին իրավական բնույթից և փորձում էին դրանք բերել քաղաքական հարթություն, այնուամենայնիվ, չնայած շատերի հակառակ սպասումներին, Վենետիկի հանձնաժողովի անդամները ունեին հստակ դիրքորոշում և չէին շեղվում իրենց սկզբունքային մոտեցումից՝ ժամանակ առ ժամանակ հիշեցնելով, որ նրանք փաստաթուղթը դիտարկում են իրավական տեսանկյունից և առաջին հերթին կարևորում են իրավական ճիշտ ձևակերպումները: Սա
Թբիլիսիում կայացել է Գ.Կոստանյանի և Գ. Բադիշվիլիի հանդիպումը
ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Վրաստան: Թբիլիսիում կայացել է երկու երկրների գլխավոր դատախազների հանդիպումը: Գևորգ Կոստանյանն ու Գիորգի Բադիշվիլին քննարկել են ՀՀ և Վրաստանի դատախազությունների միջև համագործակցության ընդլայնմանը, գործառույթների հստակեցմանն ու արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես, կարևորվել է ՀՀ-ում Վրաստանի քաղաքացիների կողմից և Վրաստանում ՀՀ քաղաքացիների կողմից կատարված
Հանրակրթությունը` գերակա ուղղություն
Յուրաքանչյուր տարի այս օրերին Արցախի բոլոր շրջաններում և մայրաքաղաքում տեղի են ունենում օգոստոսյան խորհրդակցություններ կրթության ոլորտի աշխատողների մասնակցությամբ: Օգոստոսի 25-ին հերթական խորհրդակցությունը տեղի ունեցավ Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորի Վահան Թեքեյանի անվ. թիվ 1 միջն, դպրոցի դահլիճում՝ շրջանի հանրակրթական դպրոցների տնօրենների, փոխտնօրենների, մեթոդմիավորումների նախագահների, մանկապարտեզների տնօրենների, աշխատակիցների մասնակցությամբ: Ներկա էին ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի(ԿԳՍ) նախարար Սլավա
ԵԿՄ ուխտագնացությունը շարունակվել է Հադրութ շրջկենտրոնում եւ Հադրութի Էդիլվա ձորակում
ԵԿՄ ուխտագնացությունը այսօր շարունակվեց Հադրութ շրջկենտրոնում եւ Հադրութի Էդիլվա ձորակում: Բոլոր հուշարձաններ այցելություններից զատ նաեւ տեղի ունեցան Ջուղայի խաչքարերի կրկնօրինակների օծման արարողություններ Հադրութում եւ Ուխտաձորում: Օծման կարգը կատարեց եզնիկ եպիսկոպոսը: ԶՈՐԱՎԱՐ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԷԴԻԼԼՈՒ ՁՈՐԱԿՈՒՄ ԽԱՉՔԱՐԻ ԲԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ Ողջո՛ւյն հարգելի ներկաներ՝ երկրապահներ, մայրեր, քույրեր. Ջերմագին երկրապահական ողջո՛ւյն Արցախ աշխարհին, Հադրութի վարչական շրջանին, Էդիլլու ձորակի բնակչությանը։


















































