Լրահոս
Օրվա լրահոսը

Ուղղակի «դրսից» ժամանել էին մի խումբ եվրոյոնջաներ. «Չորրորդ իշխանություն»

Օգոստոս 26,2015 11:42

Վենետիկի հանձնաժողով։ Սա երեկ ամենափնտրված բառակապակցությունն էր Հայաստանի ինֆորմացիոն հարթակում։ Այնպիսի տպավորություն էր, թե ինչ-որ կարեւոր բան է կատարվում երկրում, եւ այդ կարեւոր իրադարձության կենտրոնը Հայաստան ժամանած Վենետիկի հանձնաժողովն է։ Իրականում արտառոց ոչինչ տեղի չէր ունեցել։ Ուղղակի «դրսից» ժամանել էին մի խումբ եվրոյոնջաներ, որոնց վրա «կայֆեր» էին սկսել բռնել անգամ «պատասխանատու» լրատվամիջոցների ներկայացուցիչները։

Քաղաքական-հասարակական շրջանակների համար հայտնի խոսակցության նյութ է՝ եթե կա մի բան, որ ստացվում է Սերժ Սարգսյանի մոտ, ապա դա քաղաքական դաշտը փչացնելն ու մարդկանց բարոյական արժեզրկմանը նպաստելն է։ Տարիներ շարունակ Սերժ Սարգսյանին միայն հաջողվել է մարդ փչացնել։ Մարդ, կառույց, շարժում ու նմանատիպ այլ երեւույթներ։ Երբեմնի հարգված Վենետիկի հանձնաժողովն այս օրերին միայն գաղջություն է ավելացրել առանց այդ էլ գաղջ երկրի քաղաքական օրակարգին։

Վենետիկի հանձնաժողովը հայկական կողմի հետ համագործակցել է սահմանադրական փոփոխությունների նախորդ երկու ցիկլերում՝ 2001– 2003թթ. եւ 2004–2005թթ.: Հենց հիմա է պարզվել, որ 2005 թվականին Վենետիկի հանձնաժողովի շատ առաջարկներ, որոնք ձեւակերպվել էին, բայց այդ ժամանակ չէին ընդունվել, հիմա արդեն այս դիտարկվող տեքստում արտացոլված են։ «Հանձնաժողովի կարծիքով՝ սա ակնհայտ կերպով ցուցանում է, որ անցնող տարիների ընթացքում հայկական քաղաքական ու իրավական մշակույթը շարունակել է զարգանալ եւ ներկայումս հասել է հասունության էական մակարդակի, որը միանշանակ պետք է ողջունել»։

Ի՞նչ հասունության մասին է խոսքր՝ վենետիկցիները չեն մանրամասնել ոչ օրեր առաջ հրապարակած բանավոր տեքստում, ոչ էլ երեկ՝ լրագրողների հետ հարցուպատասխանի օնլայն ռեժիմում։ Դա նրանց գործառույթը չէ, նրանց գործառույթը ընդամենը անհասկանալի հայտարարություններով իրավիճակը «նկարագրելն» է։ Կարծում ենք եվրոչինովնիկները առաջիկայում ստիպված կլինեն մի զեկույց էլ հրապարակել՝ Հայաստանի քաղաքական ու իրավական մշակույթի հասունությունը չէ պատճառը, որ Հայաստանից մարդիկ արտագաղթում են, որ հայաստանյան շուկան լքում են աշխարհի առաջատար մոնստր բրենդները (խոսքն, օրինակ, «Օրանժի» մասին է), որ մանր ու միջին բիզնեսմենների մի մասը պարտքերի պատճառով ինքնասպան է լինում, մյուս մասն էլ գերեզմանի փոխարեն նախընտրում է կալանավայրը։

Գոհար ՎԵԶԻՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31