Օրվա լրահոսը

Հայաստանի արժութային դաշտում բացասական սպասումներ են. «Հայոց աշխարհ»

Տեւական կայունությունից հետո Հայաստանի արժութային շուկան հանգստյան օրերին հայտնվեց հերթական տեղաշարժերի մեջ, որը դրսեւորվեց ինչպես ամերիկյան, այնպես էլ եվրոպական արժույթների թանկացման տեսքով։ Վերջին երկու-երեք օրերի դրսեւորումները վկայում են, որ Հայաստանի արժութային շուկան կանգնած է հերթական սպասումների առջեւ։ Պատահական չէ, որ անցած օրվա առաջին կեսին փոխանակման որոշ կետեր նույնիսկ դադարեցրել էին դոլարային գնանշումները, իսկ բանկերը սահմանել

Հայաստանում ֆինանսական նոր ճգնաժամ է. «Չորրորդ իշխանություն»

Հայկական դրամը կրկին սկսել է կտրուկ արժեզրկվել, այն էլ բավական արագ     տեմպերով։ Երեկվա դրությամբ Երեւանի փոխանակման կետերում ԱՄՆ 1 դոլարը գնվում էր 483, վաճառվում՝ 488 դրամով, իսկ 1 եվրոն՝ գնվում 558, վաճառվում 570 դրամով։ Մինչդեռ դեռ երկու օր առաջ ԱՄՆ դոլարի փոխարժեքը տատանվում էր 478-481, իսկ եվրոյինը՝ 538-541 դրամի միջակայքում։ Այս ամենը հուշում է, որ

Հայաստանում Պաղեստինի դեսպանատուն կբացվի՞

«Զավեշտալի է, որ Երևանում Պաղեստինի ներկայացուցչության վերաբերյալ հայտարարություն է անում երրորդ երկրի ներկայացուցիչը»,- ավելացրեց պարոն Բալայանը:

Պլանային ջրանջատում Նոր Նորքում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 27-ին  ժամը 9.00-21.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 2-րդ զանգվածի Թոթովենց փող.  2, 2/1, 3, 3/1, 3/2, 3/3, 4, 6/1, 6/2, 8, 8/1, 9, 10, 11, 11/1, 11/2, 12, 13, 14, 15  համարների  և 135 դպրոցի  ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է

«Դետեկտիվ ֆիլմի» բեմադրությունը, իրականություն է դարձրել՝ սպանելով Անի Մաջնունյանին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ին էքստրասենսի սպանությունից եւ մինչ այդ Մուշեղի գործողություններից որոշ մանրամասներ են հայտնի դարձել։ Պարզվում է՝ Մուշեղ Մխիթարյանը որեւէ բան չի պատմել իրավապահներին եւ անգամ մինչ օրս ցուցմունք չի տվել։ Իսկ, ահա, Մուշեղի մտերիմներից մեկը իրավապահներին զարմանալի ցուցմունք է տվել։ Ըստ այդ ցուցմունքի՝ Մուշեղը ամիսներ առաջ մի ներկայացում է ցանկացել բեմադրել, թե, օրինակ, ինչպես է ընկերոջ

Էդվարդ Միլիտոնյան. «Գրողական մեր համայնքը օրենքի շրջանակներում կաշխատի». «Հայկական ժամանակ»

Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը երեկ հրաժարվեց հստակ ասել՝ հոկտեմբերին կհրավիրվի՞ համագումար, թե՞ չի հրավիրվի, կանցկացվե՞ն ՀԳՄ նախագահի նոր ընտրություններ, թե՞ չեն անցկացվի։ – Հիմա ավելի շատ այլ հարցեր կան կոնկրետ այս պահին, քան հոկտեմբերին կամ նոյեմբերին ինչ պետք է լինի։ Ամեն ինչ կտեղեկացվի, բոլորդ կիմանաք։ – Չի՞ բացառվում, որ կարող են նոր ընտրություններ լինել,

ԲՀԿ-ի մասին. «Սրանից արդեն շատ վատ հոտ է գալիս» «Չորրորդ իշխանություն»

«Բարգավաճ Հայաստանը» շարունակում է լռություն պահպանել այս հարցում՝ ամեն անգամ նոր պատրվակ հորինելով եւ իր տեսակետն այդպես էլ չներկայացնելով։ Սրանից արդեն շատ վատ հոտ է գալիս, որովհետեւ նման վարքագիծը ամենավերջում Սերժ Սարգսյանի ասած «թարս խիյարի» էֆեկտ է հաղորդում հենց վարքագծի տիրոջը։ Ավելի լավ է հիմա հստակեցնել դիրքորոշումը, որպեսզի հետո հասարակությունն իրեն խաբված չզգա։ Պարզապես հիշեցնենք՝

Վենետիկի հանձնաժողով. «Մենք եթե ասենք հասել ենք կոմպրոմիսի՝ ոչ, հասել ենք ընդհանուր ընկալման»

Այսօր ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետում Վենետիկի հանձնաժողովի անդամները հանդիպում ունեցան խորհրդարանական խմբակցությունների, արտախորհրդարանական ուժերի, ՀԿ-ների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Սահմանադրական փոփոխությունների նախագիծը: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հարցրեց. «Ինչպե՞ս կարող ենք հանել մտահոգությունը, որ մի քաղաքական ուժ կարող է մենիշխանություն հաստատել»: Վենետիկի հանձնաժողովի անդամներից մեկը՝ Կրիստոֆ Գաբենվարտերը պատասխանեց. «Եվրոպական սահմանադրությունների փորձը նայելով՝ Վենետիկյան հանձնաժողովն ընդունում է, որ

Այսօր էլ մնացինք առանց մեդալի

Աստանայում ընթացող ձյուդոյի աշխարհի առաջնությունում Հայաստանը մեդալների համար պայքարում շարունակում է կորուստներ տալ: Այսօր տատամի մտած 66 կգ քաշային Արսեն Ղազարյանը եւ 52 կգ քաշային Ժաննա Ստանկեւիչը մեկնարկային գոտեմարտերում մեկական հաղթանակ տանելուց հետո այնուհետեւ պարտվեցին ու զրկվեցին մեդալների համար պայքարելու հեռանկարից: Թեեւ ձյուդոյում նույնպես գործում է սփոփիչ գոտեմարտերի հասկացությունը, սակայն ի տարբերություն ըմբշամարտի, այստեղ մարզիկը

«Պատմական Հայաստանը 100 տարի անց» գիրքը կներկայացվի Կանադայում

Սեպտեմբերին Մեթյու Կարանյանը Կանադայի երեք քաղաքներում կներկայացնի իր «Պատմական Հայաստանը 100 տարի անց» գիրքը, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Մեթյու Կարանյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ Կանադայում գրքի ներկայացումը կազմակերպել է Կանադայում Հայաստանի դեսպանատունը: «Պատմական Հայաստանը 100 տարի անց» գիրքը հին Հայաստանի առաջին պատմական ուղեցույցն է: Գրքում ներառված են 125 գունավոր լուսանկարներ եւ քարտեզներ, որոնք

«Մեզ մոտ ճարտարապետն էր ցնդո և գյուղապետն էր ցնդո». մշակույթի փոխնախարարի մշակութային բառապաշարը

168.am կայքում հրապարակված մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանի հարցազրույցը պարզապես խայտառակություն է: Օձունի վերականգնման մասին նրա խոսքը լի է ոչ միայն ապատեղեկատվությամբ, այլև փոխնախարարին ոչ վայել, չափի սահմանն անցնող, իր բառապաշարի «շտեմարանից» օգտագործված ժարգոնային (…«մեզ մոտ ճարտարապետն էր ցնդո և գյուղապետն էր ցնդո») արտահայտություններով: Սա, իհարկե, ինքնապաշտպանության միջոց է` իրականությունը չընդունող, կամքից թույլ մարդու: Արև Սամուելյանը չափի զգացողությունն

Եթե անցկացնեն, երկու սահմանադրություն կունենանք. «Ժողովուրդ»

Եթե Հայաստանի իշխանություններին հաջողվի նոր Սահմանադրության նախագիծն «անցկացնել» եւ դրան իրավական ուժ տալ, ապա այդ պահից մինչեւ 2018 թվականը Հայաստանի Հանրապետությունը կունենա երկու՝ զուգահեռ գործող մայր օրենքներ։ Ինչպես հայտնի է՝ անցած շաբաթվա վերջին ՀՀ իշխանությունները հրապարակեցին նոր Սահմանադրության նախագծի վերջնական տարբերակը, որը նույն օրն իսկ՝ օգոստոսի 21-ին, Սերժ Սարգսյանն ուղարկեց ՀՀ ԱԺ։ Այսպես, ըստ նախագծի՝

Զուրաբյանը Վենետիկի հանձնաժողովին պատմեց, թե ինչ են արել Ծառուկյանի հետ

Վենետիկի հանձնաժողովը՝ քաղաքական ուժերին զգուշացրեց, որ առաջին հերթին ձեր ընտրությունն է` ընդունել կամ չընդունել այս Սահմանադրությունը:

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է դրամական փոխանցումներն այսուհետ ստանալ և ուղարկել “Անելիք” համակարգով անմիջապես Visa քարտերին

ՎՏԲ-Հայաստան բանկում մեկնարկել է նոր ծառայություն Anelik-Visa Direct, որի շրջանակում դրամական փոխանցման ծառայությունից օգտվող  ֆիզիկական անձինք կարող են Անելիք համակարգով ստանալ կամ ուղարկել դրամական փոխանցումներ անմիջապես Visa վճարային քարտերին առանց Բանկ հաճախելու կամ Call Center զանգելու: Anelik-Visa Direct ծառայության միջոցով ֆիզիկական անձինք անկախ գտնվելու վայրից կարող են ուղարկել և ստանալ դրամական փոխանցումներ աշխարհի ավելի քան

Սահմանամերձ դպրոցում ուսուցիչ աշխատելը կրկնակի առաքելություն է. Ա. Աշոտյան       

2015-16 ուստարվա օգոստոսյան խորհրդակցությունների մեկնարկը տրվել է ՀՀ Տավուշի մարզում: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը երկրորդ տարին անընդմեջ Իջևանում մասնակցել է հանրակրթական դպրոցների տնօրենների և մանկավարժների օգոստոսյան խորհրդակցությանը, հանդիպել ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական կազմի հետ, ինչպես նաև այցելել սահմանամերձ գյուղերի՝ Դովեղի և Բերդավանի դպրոցներ: Տավուշի մարզպետարանում տեղի ունեցած մանկավարժների ամենամյա համաժողովի սկզբում մարզպետարանի

Շարմազանով. Վենետիկի հանձնաժողովն Ավետարանը չի, որ հալած յուղի պես բոլոր առաջարկներն ընդունենք «Հայկական ժամանակ»

ՀՀԿ-ն ի՞նչ է ասելու Վենետիկի հանձնաժողովին, թե ինչու չի ընդունել հանձնաժողովի առաջարկները, ՀՀԿ խոսնակ Է. Շարմազանովն ասաց. «Մենք շատ ենք կարեւորում Վենետիկի հանձնաժողովի գնահատականները, բայց նրանց բոլոր գնահատականները կամ դիտողությունները չենք կարող ընդունել։ Կլինեն հարցեր, որտեղ նրանք կունենան իրենց կարծիքը, կլինեն գնահատականներ, որտեղ մենք կունենանք մեր կարծիքը։ Վենետիկի հանձնաժողովը շատ եմ հարգում, շատ եմ ընդունում,

Աբու Դաբիում Հովհաննես Գաբուզյանը երկու անընդմեջ հաղթանակ է տարել

Աբու Դաբիի 22-րդ շախմատային փառատոնում կայացած երկրորդ տուրից հետո 18 շախմատիստներ միայն հաղթանակ են տոնել: Նրանց մեջ է հայաստանցի գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը: Մեր մյուս մասնակիցներից բազմափորձ Վլադիմիր Հակոբյանն ունի 1,5 միավոր, Տիգրան Լ. Պետրոսյանը՝ 1,0, իսկ միջազգային վարպետ Դավիթ Գեւորգյանն առայժմ միայն պարտություններ է կրել: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Մաքսիմ Սարգսյան. «Սկսել են ներքին կեղտոտ խաղ». «Հրապարակ»

«Ուզում ենք բոլորին հիշեցնել, որ Սարգսյան Սերժի հայտնի հայտարարության մեջ նշված է, որ կառավարությունն իր վրա է վերցնում ամբողջ բեռը եւ կսուբսիդավորի հոսանքի ավելացրած արժեքը, մինչեւ աուդիտի ավարտը»,- հիշեցնում է «Ոչ թալանին» նախաձեռնությունը։ Հիշողության թարմացման համար այս անգամ հիմք է ծառայել մի տեղեկատվություն, ըստ որի՝ «ինչ-որ մարդիկ, ներկայանալով պետական աշխատող, մանր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչներից

Արոնյանն ԱՄՆ-ում առաջատարների խմբում է

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող շախմատի «Սինքֆիլդի գավաթ» գերմրցաշարի երկրորդ տուրում Հայաստանի լավագույն գրոսմայստեր Լեւոն Արոնյանը սեւ խաղաքարերով ոչ-ոքի արեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ: Նրանք, ինչպես նաեւ Անիշ Գիրին 1,5-ական միավորով բաժանում են 2-րդից 4-րդ հորիզոնականները: Իսկ մրցաշարային աղյուսակը հարյուր տոկոսանոց արդյունքով միանձնյա գլխավորում է Վեսելին Տոպալովը: «Սինքֆիլդի գավաթին» մասնակցում են աշխարհի 10 ուժեղագույն շախմատիստները:

Հովհաննես Մարգարյան. «Գնանք հանդիպման, որ ի՞նչ անենք». «Հրապարակ»

ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը փաստարկեց, որ ՕԵԿ-ի ներկայացրած առանցքային 5 պահանջներից ոչ մեկը հաշվի չեն առել: – Հաշվի առնելով, որ այդպիսի փաստաթուղթ է ներկայացվել, ու չեն ընդունվել ՕԵԿ-ի առանցքային առաջարկները, ընդունելո՞ւ եք Սերժ Սարգսյանի հետ հանդիպման հրավերը: – Այս պահի դրությամբ մենք ոչ մի հրավեր չունենք, բայց եթե լինի էլ, բնականաբար, մեր առաջարկները քանի

Հակոբյանները եւս երկու դատական հայց կներկայացնեն Վարդան Պետրոսյանի դեմ. Փաստաբան. news.am

Դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ողբերգական վթարից տուժած կողմը եւս 2 քաղաքացիական հայց է ներկայացնելու դերասանի դեմ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 24-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց տուժող կողմի՝ Հակոբյանների փաստաբան Ռուբեն Բալոյանը: «Մի քանի օրից եւս երկու դատական հայց կներկայացնենք Վարդան Պետրոսյանի դեմ՝ մեկը կապված տուժող Տաթեւիկ Հակոբյանի բուժման ծախսերը փոխհատուցելու, մյուսը` փաստաբանի ծախսերը փոխհատուցելու հետ:

Խորհուրդներ կարկուտի և ուժեղ քամու հետևանքով վնասված այգիներում  անհրաժեշտ միջոցառումների իրականացման վերաբերյալ

Կարկուտից և ուժեղ քամուց վնասված այգիներում անհրաժեշտ է` –       Անհապաղ բարձրացնել վազի հողի վրա ընկած հատվածները, տեղադրել հենակներ, ստեղծել  պայմաններ բնական օդափոխության ապահովման համար –       Կտրել ու հեռացնել վազի ուժեղ վնասված մատերը, վերականգնման ոչ ենթակա շվերը և խիստ վնասված  ողկույզները –       Ողկույզների փտումը կանխելու համար (որը շատ հավանական է) խորհուրդ է տրվում այգիները սրսկել Բոտրանի

ԱՍԵԿՈՍԵ

Մի նեղացրեք մարդուն։ Միգուցե նա Մոցարտն է։ Դուք նրան կնեղացնեք, եւ նա ոչինչ չի գրի։ ԼԵՈՆԻԴ ԵՆԳԻԲԱՐՅԱՆ

«Պայքարել» նշանակում է ուրիշին կոտրել

Պայքարել նշանակում է հակադրել քո կամքը մեկ ուրիշի կամքին՝ այդ ուրիշին կոտրելու, ծնկի բերելու, հնարավոր է՝ սպանելու համար: «Կյանքը պայքար է»՝ այդ արտահայտությունը, հավանաբար, առաջին անգամ հնչել է որպես մելամաղձոտ եւ հնազանդ մի հոգոց: Լավատեսության եւ կոտորածի մեր դարը կարողացել է այդ սարսափելի արտահայտությունը քաղցրահունչ երգ դարձնել: Դուք կասեք, որ ինչ-որ մեկի դեմ պայքարելը գուցեեւ

«Ալյանսը» Իջեւանում թափանցիկ է աշխատում

Կուսակցության տարածքային խորհրդի ղեկավարները հայտնի չեն

«Անմոռուկի» պատճառով «Herbalafe»-ի տնօրենը հեռացվել է աշխատանքից. 168.am

«Herbalafe»-ի հայաստանյան ներկայացուցչության նախկին տնօրեն Արամայիս Ալավերդյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն էր տարածել , որում մասնավորապես նշել էր, որ ընկերության տնօրինությունն իրեն հեռացրել է աշխատանքից՝ գրասեղանին և կոստյումի վրա Հայոց ցեղասպանության 100-ամյակի խորհրդանիշ՝ «Անմոռուկը» տեղադրելու և փակցնելու համար: Հեռացման հրամանի պաշտոնական ձևակերպման մեջ նշվում է, որ «Ֆիլուետ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 2015 թվականի հունիսի

Տիգրան Խաչատրյանի նկատմամբ գրավ չկիրառվեց. «Փաստինֆո»

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժել է  Սյունիքի մարզպետի որդուն՝ Տիգրան Խաչատրյանին կալանավորելու դատարանի որոշման դեմ պաշտպանական կողմի բողոքը: Այս մասին  «Փաստինֆո»-ին հայտնեց Տիգրան Խաչատրյանի պաշտպան, փաստաբան  Արմեն Մելքոնյանը: Պաշտպանական կողմը միջնորդում էր  վերացնել ընտրված խափանման միջոց կալանավորումը: Սակայն եթե Վերաքննիչ դատարանը գտնի, որ կալանավորումը չպետք է վերացվի, պաշտպանական կողմը  միաժամանակ միջնորդել էր «գոնե գրավ

Հայաստանի առաջատար ձյուդոիստը պարտվեց հենց առաջին գոտեմարտում

Աստանայում մեկնարկած ձյուդոյի աշխարհի առաջնության առաջին իսկ օրը Հայաստանը կորուստը տվեց: Մեր առաջատարը՝ մինչեւ 60 կգ քաշային կարգային Հովհաննես Դավթյանը հենց առաջին գոտեմարտում պարտվեց ֆրանսիացի Վինսենտ Լիմարին ու դուրս մնաց մեդալների համար պայքարից: Վաղը տատամի կմտնեն 60 կգ քաշային Արսեն Ղազարյանը, որի մեկնարկային մրցակիցը Ֆահիմ Աբդուլ Ֆազլին է՝ Աֆղանստանից: Մեր միակ կին մասնակիցը՝ 52 կգ

Ադրբեջանական մարազմը սահմաններ չի ճանաչում

Ադրբեջանական քարոզչամեքենայի «սխրանքներին» վաղուց ենք ծանոթ: Կեղծ հայրենասիրությունը, պատերազմի սպառնալիքով «հերոս» ու «հայրենասեր» երեւալու ձգտումները ալիեւյան ռեժիմին ստիպում են սեփական հասարակությանը տարիներ շարունակ ապատեղեկատվություն մատուցել: Օրինակ, ադրբեջանական oxu.az կայքը մի տեղեկատվություն է տարածել, թե իբր «Aravot.am»-ը հրապարակել է տեղեկություն այն մասին, թե օգոստոսի 22-ին ժամը 22:00-ի սահմաններում հայկական կողմը մեծ կորուստներ է ունեցել շփման գծում:

Սերժ Սարգսյանն ընդունել է Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) ներկայացուցիչներին: Նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագծի մշակման գործընթացում միջազգային այս հեղինակավոր կառույցի ցուցաբերած բարձրորակ մասնագիտական օժանդակության համար՝ կարևորելով դրա նշանակությունը երկրում ընթացող իրավական բարեփոխումների գործում: Հանդիպման ընթացքում շեշտվել է, որ քննարկվող նախագծի կապակցությամբ սկզբունքային տարաձայնություններ չկան: Մտքեր են

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930