Լրահոս
Օրվա լրահոսը

Մաքսիմ Սարգսյան. «Սկսել են ներքին կեղտոտ խաղ». «Հրապարակ»

Օգոստոս 25,2015 10:43

«Ուզում ենք բոլորին հիշեցնել, որ Սարգսյան Սերժի հայտնի հայտարարության մեջ նշված է, որ կառավարությունն իր վրա է վերցնում ամբողջ բեռը եւ կսուբսիդավորի հոսանքի ավելացրած արժեքը, մինչեւ աուդիտի ավարտը»,- հիշեցնում է «Ոչ թալանին» նախաձեռնությունը։ Հիշողության թարմացման համար այս անգամ հիմք է ծառայել մի տեղեկատվություն, ըստ որի՝ «ինչ-որ մարդիկ, ներկայանալով պետական աշխատող, մանր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչներից ստորագրություններ են հավանում, պարտադրելով հոսանքի համար վճարել թանկացված սակագնով եւ սպառնում են չվճարելու դեպքում հոսանքազրկել»։

Զրուցեցինք նախաձեռնության համակարգող խմբի անդամ Մաքսիմ Սարգսյանի հետ եւ փորձեցինք ճշտել տեղեկատվության «արտահոսքի» աղբյուրը. «Տեղեկատվությունը տարբեր տեղերից է, այսպես ասեմ՝ խանութի տերերից, հենց երեկ նաեւ ինձ մոտեցան քաղաքում ու ասեցին, որ իրենց խանութ այցելել են մարդիկ, ովքեր որ պայմանագիր են տվել ստորագրելու, որում մասնավորապես գրված է եղել, որ խանութի տերը համաձայն է, որ այսուհետ պետք է վճարի թանկացված հոսանքի համար։ Երբ հարցրել են՝ իսկ եթե ես չեմ ուզում ստորագրել, ի՞նչ կլինի, ասել են՝ կհոսանքազրկենք։ Այսինքն՝ սկսել են ներքին կեղտոտ խաղ, որով մանր ու միջին բիզնեսին ճնշում են, սպառնում են ու ստիպում են ստորագրել պայմանագրեր, որով իբրեւ թե տվյալ բիզնեսմենը համաձայնում է կամովին վճարել թանկ»:

Սիրան ՀՈՒՆԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31