Լրահոս
Օրվա լրահոսը

«Դետեկտիվ ֆիլմի» բեմադրությունը, իրականություն է դարձրել՝ սպանելով Անի Մաջնունյանին. «Ժողովուրդ»

Օգոստոս 25,2015 11:50

«Ժողովուրդ»-ին էքստրասենսի սպանությունից եւ մինչ այդ Մուշեղի գործողություններից որոշ մանրամասներ են հայտնի դարձել։ Պարզվում է՝ Մուշեղ Մխիթարյանը որեւէ բան չի պատմել իրավապահներին եւ անգամ մինչ օրս ցուցմունք չի տվել։ Իսկ, ահա, Մուշեղի մտերիմներից մեկը իրավապահներին զարմանալի ցուցմունք է տվել։ Ըստ այդ ցուցմունքի՝ Մուշեղը ամիսներ առաջ մի ներկայացում է ցանկացել բեմադրել, թե, օրինակ, ինչպես է ընկերոջ կողմից ընկերուհին սպանվում։ Վերջինս իր մտերիմներին հայտնել է, որ սպանողը ինքն է լինելու, իսկ իր մտերիմները կլինեն իրավապահները, որոնք պետք է բացահայտեն սպանությունը։

Ըստ էության, Մուշեղի մտերիմը, լավ տեղյակ լինելով նրա նոր սցենարի մասին, իրավապահներին նկարագրել է, թե ըստ Մուշեղի սցենարի՝ ինչպես պետք է տեղի ունենար սպանությունը, եւ ինչպես ինքը պետք է պաշտպանվեր։

Ավելին՝ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ մինչ էքստրասենսի սպանությունը, Մուշեղը իր հարեւաններին հայտնել է, թե իր նկատմամբ ավազակային հարձակում է տեղի ունեցել, եւ իրեն սպառնացել են։ Իսկ թե ով կամ ովքեր են եղել իրեն սպառնացողները, Մուշեղը չի պատմել՝ բավարարվելով միայն հայտարարությամբ։

Ստացվում է, որ Մուշեղը իր ենթադրյալ սպանությունը, կամ ինչպես ինքն է հայտնել՝ «դետեկտիվ ֆիլմի» բեմադրությունը, իրականություն է դարձրել՝ սպանելով Անի Մաջնունյանին։ Եվ սպանությունից առաջ այնպիսի իրավիճակներ է ստեղծել, որ կարողանա խճճել իրավապահներին եւ հիմա էլ միգուցե, որպես իր կողմից գծագրված «սցենարի» հեղինակ, «հեռվից» հետեւում է, թե ինչպես են իրավապահները փորձելու բացահայտել սպանությունը։

Ի դեպ, «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ նաեւ, որ Մուշեղի հետ դեպքի վայրում եղած աղջիկը իրավապահներին է հանձնել Անիի ոսկյա զարդերը եւ հայտնել, թե դա իրեն Մուշեղն է տվել։

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31