Լրահոս
Օրվա լրահոսը

Էդվարդ Միլիտոնյան. «Գրողական մեր համայնքը օրենքի շրջանակներում կաշխատի». «Հայկական ժամանակ»

Օգոստոս 25,2015 11:48
militonyan

Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը երեկ հրաժարվեց հստակ ասել՝ հոկտեմբերին կհրավիրվի՞ համագումար, թե՞ չի հրավիրվի, կանցկացվե՞ն ՀԳՄ նախագահի նոր ընտրություններ, թե՞ չեն անցկացվի։

– Հիմա ավելի շատ այլ հարցեր կան կոնկրետ այս պահին, քան հոկտեմբերին կամ նոյեմբերին ինչ պետք է լինի։ Ամեն ինչ կտեղեկացվի, բոլորդ կիմանաք։

– Չի՞ բացառվում, որ կարող են նոր ընտրություններ լինել, թե՞ եթե օրենքը թույլ է տալիս չորս տարվա ընդմիջում, ուրեմն չորս տարի հետո կլինեն։

– Ես ասացի՝ հիմա ի վիճակի չեմ պատասխանելու այդ հարցին։ Բոլորս էլ օրենքից ենք խոսում, օրենքը ինչ ասում է, մենք պարտավոր ենք անել, բայց այս պահին չգիտեմ՝ ինչ պետք է լինի։ Ես հիմա այլ ուրիշ բանով եմ զբաղված, շատ կարեւոր բանով։ Այնպես որ՝ մի անհանգստացիր, ամեն ինչ կլինի օրենքի շրջանակներում։

– Երկու տարի անց համագումար անցկացնելն էլ օրենքի շրջանակում կլինի, մինչեւ չորս տարի հետո էլ։

– Չգիտեմ։ Այո, որը լինի, պետք է լինի օրենքի շրջանակում։ Որեւէ գրողի եթե դա հետաքրքրում է, մենք կպատասխանենք, եթե ձեզ է հետաքրքրում, դա արդեն ուրիշ հարց է։

– Ինձ է հետաքրքրում, իմ նախաձեռնությունն է:

– Դե հետաքրքիր է, որ քեզ հետաքրքրում է դա։ Շատ հետաքրքիր է։ Համենայնդեպս, ամեն ինչ կլինի օրինական, անօրեն ոչ մի բան մենք չենք անում, սիրելիս, դու հանգիստ եղիր։ Նորմալ կլինի, գրողական մեր համայնքը օրենքի շրջանակներում կաշխատի։

Աննա ԶԱԽԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31