Լրահոս
Օրվա լրահոսը

Վենետիկի հանձնաժողով. «Մենք եթե ասենք հասել ենք կոմպրոմիսի՝ ոչ, հասել ենք ընդհանուր ընկալման»

Օգոստոս 25,2015 11:33

Այսօր ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետում Վենետիկի հանձնաժողովի անդամները հանդիպում ունեցան խորհրդարանական խմբակցությունների, արտախորհրդարանական ուժերի, ՀԿ-ների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Սահմանադրական փոփոխությունների նախագիծը:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հարցրեց. «Ինչպե՞ս կարող ենք հանել մտահոգությունը, որ մի քաղաքական ուժ կարող է մենիշխանություն հաստատել»:

Վենետիկի հանձնաժողովի անդամներից մեկը՝ Կրիստոֆ Գաբենվարտերը պատասխանեց. «Եվրոպական սահմանադրությունների փորձը նայելով՝ Վենետիկյան հանձնաժողովն ընդունում է, որ քաղաքական կայունությունը իրավական նպատակ է Սահմանադրության ձեւավորման գործընթացում: Կան տարբեր եղանակներ կայունությանը հասնելու: Պայմանները երկրից երկիր տարբերվում են: Սա այն կետն է, որտեղ մեր առաջադրանքը համընկնում է կոնկրետ երկրում ձեւավորված քաղաքական դաշտի նպատակների հետ: Մենք մտահոգություն էին արտահայտել այն ընթացակարգերի վերաբերյալ, որոնցով կարգավորվելու է երկրորդ փուլը: Մենք ունենք ընդհանուր ընկալում, որ գոյություն ունեն երկու խնդիրներ, որոնք ի սկզբանե պետք է լուծվեն: 201 հոդվածով կոշտ կանոնակարգում է նախատեսված, որը հնարավոր չէ փոխել զուտ սահմանադրական գործընթացով: Մեր կարծիքն արտահայտելուց հետո հոդվածն ավելի մանրամասն դարձվեց եւ խնդիրները դարձվեցին ավելի բարդ: Դրա համար մեր մոտեցումն այն էր, որ այս դրույթը կարճացվի, ճկունության բացակայությունը չպետք է տանի նրան, որ լինի ընդամենը մեկ եղանակ՝ երաշխավորելու կայունությունը: Դրա համար Սահմանադրական եղանակով չի կարելի պարտադրել այդ կայունության միակ եղանակը, պետք է լինի ընտրություն՝ այդ կայունությանը հասնելու համար: Մենք եթե ասենք հասել ենք կոմպրոմիսի՝ ոչ: Հասել ենք ընդհանուր ընկալման՝ հուլիսի 15-ի դրությամբ ինչ ունենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31