Օրվա լրահոսը

Սյունիքի մարզպետի նկատմամբ սպանության փորձի դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մշակվել են մի շարք աշխատանքային վարկածներ (Ֆոտոշարք)

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ կատարված սպանության փորձի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական, դատավարական և օպերատիվ-որոնողական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ մայիսի 20-ին՝ ժամը 18։15-ի սահմաններում, Կապան-Գորիս ավտոճանապարհի

Արամ Սուքիասյան. «Այդ մե՛նք պետք է երեխաներից հետաքրքրվենք՝ արդյոք լա՞վ հանդիսատես եղանք»

«Վարդանանք» կրթահամալիրը յուրատեսակ հաշվետվություն ներկայացրեց:

Սերժ Սարգսյան. «Հայաստանը հետաքրքրված է Լատվիայի հետ զարգացնել հարաբերությունները տնտեսական ոլորտում»

Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Լատվիայի Նախագահ Անդրիս Բերզինշի հետ Եվրոպական ժողովրդական կուսակցության և ԵՄ «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովներին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Լատվիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ռիգայում հանդիպում է ունեցել Լատվիայի Հանրապետության Նախագահ Անդրիս Բերզինշի հետ: Երկու երկրների նախագահները բարձր են գնահատել փոխըմբռնման ոգով զարգացող հայ-լատվիական քաղաքական երկխոսությունն ու միջպետական հարաբերությունների դինամիկան

«Ամոթ էլ է, որ դրանք մեր վրա են կասկածում». Բուդաղյանների ազգականը՝ Սուրիկ Խաչատրյանի մահափորձի մասին

Aravot.am-ի տեղեկություններով Արտակ Բուդաղյանին գիշերը Եղեգնաձորի զորամասից են կանչել հարցաքննության՝ երեկ մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մեքենային ուղղված կրակոցների դեպքով: Արտակ Բուդաղյանը հարցաքննությունից հետո կրկին զորամաս է մեկնել, իսկ հարցաքննության լուրից ընտանիքի անդամները զարմացած են: «Ամոթ էլ է, որ դրանք մեր վրա են կասկածում, մենք մեր ձեռքերը չենք կեղտոտի նման ձեւով… տարել են հարցաքննության, ամբողջ գիշերը զբաղեցրել,

Անակնկալ ստուգումներին մասնակցող հայկական զորախումբը վերադարձել է հայրենիք

Մայիսի 19–ին Տաջիկստանի Հանրապետության տարածքում գտնվող Խարբմայդոն զորավարժարանում ավարտվել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արագ արձագանքման հավաքական ուժերի անակնկալ ստուգման միջոցառման գործողությունները: Շուրջ մեկ շաբաթ գտնվելով  Տաջիկստանի Հանրապետությունում և պատվով մասնակցելով ՀԱՊԿ-ի շրջանակում առաջին անգամ անցկացված այդ ստուգատեսին, հայկական զորախումբը մայիսի 20-ին վերադարձել է հայրենիք: Անցկացված վարժանքների նպատակն էր ՀԱՊԿ անդամ երկրների կոլեկտիվ անվտանգության

Գողության ևս մեկ դեպք ոստիկանները թաքցրել են հաշվառումից

Քաղաքացի Իրինա Մ.-ն 2014 թվականի օգոստոսի 8-ին ահազանգել է ոստիկանության Կոտայքի բաժին և հայտնել, որ նույն օրը անհայտ անձը կոտրել է հանրակացարանի մուտքի դռան փականի միջուկը և հեռացել: ՀՀ ոստիկանության շտաբի ստուգումներով պարզվել է, որ ոստիկանության Կոտայքի բաժնի աշխատակիցները, սահմանված կարգով նշված դեպքը չեն հաշվառել հանցագործությունների գրանցամատյանում, այլ ահազանգի վերաբերյալ նախապատրաստված նյութերով հանցագործության դեպքի բացակայության

ԱԺ նախագահը քննադատում է Մեքսիկայի խորհրդարանի 2011-ի բանաձևերը

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մայիսի 21-ին ընդունել է Մեքսիկայի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գաբրիելա Կուեւաս Բառոնին: Ողջունելով հյուրին խորհրդարանում՝ ԱԺ նախագահը նշել է, որ երկու երկրներն ունեն մեծ ներուժ՝ քաղաքական, տնտեսական, գիտական ու մշակութային ոլորտներում սերտ համագործակցություն ծավալելու համար: Այդ համատեքստում Գալուստ Սահակյանն իր գոհունակությունն է հայտնել Հայաստանի եւ Մեքսիկայի միջեւ մշակութային կապերի

«Երբեք հանրային ճնշման արդյունքում ոչ մի բան չեմ արել եւ չեմ անելու». Կոստանյանը՝ Փոստանջյանին

Կոստանյանը պարզաբանումներ է ներկայացնում, թե ինչու է նախաքննության փուլում իր կարծիքը հայտնել եւ միջամտել գործին

ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ եվրոպական 10 քաղաքում կազմակերպվեց «Վանա ծովուն արշալույսը» ֆիլմի ցուցադրությունը

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում ՀՀ սփյուռքի նախարարության ֆինանսավորմամբ և ջանքերով ապրիլի 5-16-ը Գերմանիայի Բեռլին, Մյունխեն, Աշաֆենբուրգ, Նիդերլանդների Ալմելո, Բելգիայի Բրյուսել և Լիեժ, Ֆրանսիայի Մարսել, Դեսին և Սենտ Էտիեն քաղաքներում ցուցադրվեց «Վանա ծովուն արշալույսը» գեղարվեստական ֆիլմը, որոնց ներկա գտնվեց ֆիլմի համառեժիսոր Վահան Ստեփանյանը: Ֆիլմը Հայոց ցեղասպանության հետևանքով Ամերիկա գաղթած Կարապետ Փամբուկչյանի ընտանիքի մասին է: Ֆիլմի առանցքը

Ոստանիկ Մարուխյանը եւս կպայքարի Պոլիտեխնիկի ռեկտոր դառնալու համար

Ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի պաշտոնի համար կպայքարի նաեւ Պոլիտեխնիկի նախկին ռեկտոր, ՀՅԴ նախկին անդամ Ոստանիկ Մարուխյանը: Նա այսօր՝ մայիսի 21-ին ներկայացրել է իր փաստաթղթերը՝ մրցույթին  մասնակցելու համար, որը կկայանա հունիսի 20-ին: Այս պահին Պոլիտեխնիկի ռեկտորի երկու թեկնածու կա՝ ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը եւ Ոստանիկ Մարուխյանը:  Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ  Լուսանկարը՝ Պոլիտեխնիկի կայքից

Գեւորգ Կոստանյանի կոշտ հայտարարությունը՝ Սուրիկ Խաչատրյանի մասին. «Դատի կտամ ցանկացած Սուրիկ Խաչատրյանի»

ԱԺ-ում շարունակվում է գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի՝ դատախազության 2014-ի գործունեության հաշվետվության քննարկումը: Եվ քննարկման ժամանակ Գեւորգ Կոստանյանը կոշտ հայտարարություն արեց՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մասին: ՀՀԿ պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը խնդրեց, որ Սուրիկ Խաչատրյանի հետ կապված, որպեսզի հասարակական ընկալման առումով խնդիրներ չառաջանան, Կոստանյանը հստակ հայտարարի, որ այդ անձը կպատժվի, եթե այդ հանցագործությունը կատարել է: Գեւորգ Կոստանյանը

Որդեկորույս մայրերին վրդովվեցրել են Սեյրան Օհանյանի կնոջ լուսանկարները. «Մենք էլ էինք ուզում մեր որդիներով երջանկանալ». (տեսանյութ)

Այսօր զոհված զինվորների մայրերը հերթական անգամ հավաքվել էին ՀՀ կառավարության շենքի առաջ: Նրանց պահանջն անփոփոխ էր` բացահայտել իրենց որդիների սպանության գործերը, որոնք արդեն 5, 10, 14 տարի շարունակում են մնալ չբացահայտված: Aravot.am-ի հետ զրույցում զոհված Արթուր Ղազարյանի մայրը` Իրինա Ղազարյանը պատմեց, որ իր որդուն սպանել են Հադրութում` գլխին հարված հասցնելով, բայց ներկայացրել են, թե իբր

Մրցաշրջանի ավարտին Չավին կլքի Բարսելոնան

Իսպանական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի 35-ամյա կիսապաշտպան Չավին հայտարարել է, որ այս մրցաշրջանի վերջում կլքի ակումբը: Այս մասին տեղեկանում ենք «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքից: Այսօր հրավիրված հատուկ ասուլիսի ընթացքում ֆուտբոլիստը նշել է, որ իր կարիերան շարունակելու է քաթարական «Ալ Սադում»: Չավին ակումբի հետ երկու տարվա պայմանագիր է ստորագրել: Նա այնտեղ նաեւ որպես մարզիչ եւ սպորտային

Հայաստանը դարձավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հատուկ կոնվենցիայի կոմիտեի անդամ

Մայիսի 18-ից 20-ը Փարիզում` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, կայացավ Մշակութային արժեքների ապօրինի ներմուծման, արտահանման և սեփականության իրավունքի փոխանցման արգելմանը և կանխմանն ուղղված միջոցարումների մասին 1970թ. կոնվենցիայի անդամ պետությունների հանդիպումը: Հանդիպման շրջանակներում մայիսի 20-ին կայացան 1970թ. Կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի անդամների ընտրությունները: Քվեարկության արդյունքում Հայաստանը դարձավ կոմիտեի անդամ` 4 տարի ժամկետով: ՀՀ արտաքին գործերի նախարարություն

Ինչպես ապրել 35 հազար դրամով ու սովից չմեռնել

Ավդալյանների 4 հոգանոց ընտանիքը՝ մայրն ու 3 երեխաները, ապրում է 1 չափահասի հաշվարկով՝ սպառողական նվազագույն մոտ 56 հազար դրամ զամբյուղից էլ պակաս գումարով: 35 հազար դրամ նպաստից առանձնացնում են կոմունալ վճարները՝ 10 հազար դրամ, մնացածը չի էլ բավականացնում աղքատիկ սննդի համար: Խանութներն արդեն պարտքով հաց էլ չեն տալիս: Ընտանիքն ամեն օր չէ, որ կուշտ փորով

Ադրբեջանի դեմ 105 վճիռ է կայացվել, ՀՀ-ի դեմ՝ 55. Կոստանյանը Մարգարիտ Եսայանին սփոփում է

Գեւորգ Կոստանյանը պարզաբանումներ ներկայացրեց ՄԻԵԴ որոշումների, օմբուդսմենի զեկույցի եւ Հրաչ Մուրադյանի սպանության գործի մասին

ԼՂՀ խորհրդարանի փոխնախագահի պաշտոնում ընտրվել է ՀՅԴ ներկայացուցիչը

Մայիսի 21-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի անդրանիկ նիստը, որը վարում էր տարիքով ավագ պատգամավոր Արպատ Ավանեսյանը: 6-րդ գումարման նստաշրջանի բացմանը մասնակցում էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ Արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, կառավարության անդամներ, պաշտոնատար այլ անձինք: Ողջույնի խոսքով հանդես է եկել հանրապետության

Արդարադատության նախարարը մասնակցել է Վերջին Զանգի միջոցառմանը

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր այցելել է Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր՝ շնորհավորելու աշակերտներին Վերջին Զանգի կապակցությամբ: Նախարարը, ողջունելով աշակերտներին, նշել է. «Տեղեկացա, որ այս դպրոցում սովորողների մեջ տաղանդավոր աշակերտները շատ են և ցանկացա գալ, ծանոթանալ ձեզ հետ, ներկա լինել միջոցառմանը՝ հուսալով, որ մենք այսուհետ նաև ընկերություն կանենք»: Հովհաննես Մանուկյանը շնորհավորել

Վահրամ Աբրահամյան. «Վերջին մի քանի տարիների ընթացքում ոստիկանությունում բարեփոխումներ են կատարվել»

Վարդան Սեդրակյանի կարծիքով՝ արդարադատության նախարարությունը ինքնուրույն քայլեր անում է

Արցախում Հանրապետական կուսակցություն է ստեղծվում

Օրերս Լեռնային Ղարաբաղում Նախաձեռնող խումբը հայտարարություն տարածեց աջակենտրոն քաղաքական կազմակերպություն` Արցախի Հանրապետական կուսակցություն ստեղծելու մասին: Նախաձեռնող խմբի համանախագահողներից` Ղարաբաղի «Հելսինկյան նախաձեռնություն-92» կոմիտեի կոորդինատոր Կարեն Օհանջանյանից «Առավոտ»-ը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ ընտրեցին «Հանրապետական» անվանումը, արդյոք կուսակցությունը չի՞ ասոցացվի Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ: «Մենք որեւէ կապ չունենք Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ, եւ «Հանրապետական» անվանումը Հայաստանի Հանրապետական կուսակցության բրենդը

Երևանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանը հանդիպել է մի խումբ կենդանասերների հետ

Մայիսի 21-ին` ժամը 13:00-ի սահմաններում մի խումբ կենդանասերներ հավաքվել էին Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի մոտ`իրենց հուզող խնդիրները ներկայացնելու համար: Կենդանասերների հետ հանդիպել է Երևանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանը: Լսելով վերջինների կողմից բարձրացված հարցերը` քաղաքապետի օգնականը մանրամասն ներկայացրել է դրանց վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական դիրքորոշումը: Սամվել Մերթարջյանը մեկ անգամ ևս վերահաստատել է Երևանի քաղաքապետարանի պատրաստակամությունը նշված

Վեց ամսով երկարաձգվել է անալոգային հեռարձակումից թվայինի անցումը

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագծին, որով առաջարկվում է վեց ամսով երկարաձգել անալոգային հեռարձակումից թվայինի անցումը: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը կառուցել է թվային հեռուստահեռարձակման ցանցի 90 տոկոսը. այն լրիվ պատրաստ կլինի մինչև ս.թ. հուլիսի 1-ը: Սակայն ժամկետի երկարաձգումը հնարավորություն կտա հստակեցնել համակարգի ներդրման սոցիալական ծրագրի մոտեցումները

Հայկազ Բարսեղյանին հայհոյած կուրսանտի պատիժը պայմանական չի կիրառվի

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանն այսօր հրապարակեց 19-ամյա ամբաստանյալ, Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Արշակ Մարտիրոսյանի դատավճիռը: Նա դատապարտվեց երկու ամիս ժամկետով կալանքի, սակայն նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանական չի կիրառվի: Դատարանը սահմանեց մեկ տարի ժամկետով փորձաշրջան: Դատաքննությունն անցավ արագացված ընթացակարգով: Հիշեցնենք, որ մեղադրողը հրապարակել էր մեղադրանքը, համաձայն որի, կուրսանտը

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի շնորհավորական խոսքը Վերջին դասի կապակցությամբ

Սիրելի՛ շրջանավարտներ, Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները դպրոցական Վերջին դասի կապակցությամբ: Այս օրն, անկասկած, բոլորիդ համար լինելու է հիշարժան և անմոռանալի: Դուք հրաժեշտ եք տալիս ոչ միայն պատանեկան տարիներին, այլև արդեն հարազատ դարձած կրթօջախին: Դպրոց, որտեղ ստացել եք գիտելիքներ, հաստատել ընկերական պարզ ու անաղարտ հարաբերություններ, ունեցել ուրախ և հուզառատ բազում պահեր: Այս պահին դուք

Դոլարի փակման գինը կազմել է 475 դրամ

Մայիսի 21-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2,450,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 475.78 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 475.5 դրամ: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ

«Մայքրոսոֆթը» գալիս է Հայաստան

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Մայքրոսոֆթ» ընկերության հետ Համագործակցության հուշագրի, Լիցենզավորման պայմանագրերի և Կառավարության անվտանգության ծրագրի պայմանագրի կնքման առաջարկությանը: Որոշման հիմք է հանդիսացել 2014թ. սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում կայացած 7-րդ ամենամյա «Արմթեք 2014» Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի գլոբալ համաժողովի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Մայքրոսոֆթ» ընկերության միջև ստորագրված փոխըմբռնման հուշագիրը: Դրա հիման վրա ՀՀ վարչապետի

Ոստիկանները որդուն և վերջինիս կնոջը մեղադրելով «ինքնասպանություն» գործած հորը սպանելու մեջ` ապօրինի պահել են բաժնում, ծեծի ենթարկել

Քաղաքացի Տիգրան Խ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի ապրիլի 13-ին ժամը՝ 07:10-ի սահմաններում, հայրը ինքնասպանություն է գործել՝ նետվելով շենքի 9-րդ հարկում գտնվող իրենց բնակարանի պատշգամբից: 2015 թվականի ապրիլի 14-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցները իրեն, կնոջը, վերջինիս քրոջը և նրա ամուսնուն տարել են հիշյալ բաժին, հայտնել,

ՀՀ վարչապետ. «Համոզված եմ, որ տարեվերջին տնտեսական աճ ենք ունենալու»

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ կենտրոնական բանկի 2015թ. դրամավարկային քաղաքականության և դրա կատարման հաշվետվության վերաբերյալ ՀՀ կառավարության եզրակացություններին: Այս առնչությամբ Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է երկրի տնտեսության ներկա վիճակին և նշել, որ ԱՎԾ երեկ հրապարակած տվյալներով առկա է տնտեսական ակտիվություն: «Եթե որոշ մարդիկ ենթադրությամբ են խոսում, ապա մենք թվերով ու հաշվարկներով ենք հիմնավորում, որ տնտեսական

Կոստանյանը՝ Գոհար Ենոքյանի մասին. «Եթե համաձայն չլիներ մեղադրանքի հետ, առնվազն կբողոքարկեր»

Գլխավոր դատախազը վստահեցնում է, որ 73-ամյա Գոհար Ենոքյանի ոչ անցյալը, ոչ տարիքը հիմք չէ՝ նրան չձերբակալելու համար

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930