Լրահոս
Օրվա լրահոսը

Վեց ամսով երկարաձգվել է անալոգային հեռարձակումից թվայինի անցումը

Մայիս 21,2015 16:17

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագծին, որով առաջարկվում է վեց ամսով երկարաձգել անալոգային հեռարձակումից թվայինի անցումը: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը կառուցել է թվային հեռուստահեռարձակման ցանցի 90 տոկոսը. այն լրիվ պատրաստ կլինի մինչև ս.թ. հուլիսի 1-ը: Սակայն ժամկետի երկարաձգումը հնարավորություն կտա հստակեցնել համակարգի ներդրման սոցիալական ծրագրի մոտեցումները և ավելի սահուն անցում կատարել դեպի թվային հեռարձակում:

Նիստում քննարկվել է «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» օրենքում լրացում կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Առաջարկվում է զինծառայության ընթացքում վնասվածք ստացած զինծառայողին անհրաժեշտության դեպքում բուժման հնարավորություն տալ արտերկրում: Ընդհանուր առմամբ դրական գնահատելով օրինագիծը, կառավարությունն այն ընդունելի կհամարի իր առաջարկություններն ընդունելու դեպքում:

Գործադիրը քննարկել է «Երևան քաղաքից 120 կմ և ավելի հեռու գտնվող համայնքներում իրականացվող արտադրական գործունեությանը հարկային արտոնություններ տրամադրելու մասին» օրենքի և ևս երեք օրենքում լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որի նպատակը ըստ հեղինակների՝ ԱԺ մի խումբ պատգամավորների, հեռավոր համայնքների տնտեսական ակտիվության խթանումն ու գործարար միջավայրի բարելավումն է: Կառավարության եզրակացությունը բացասական է, գործադիրը հանգամանորեն հիմնավորել է նախաձեռնության մերժման պատճառները:

Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:

ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031