Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի շնորհավորական խոսքը Վերջին դասի կապակցությամբ

Մայիս 21,2015 16:13

Սիրելի՛ շրջանավարտներ,

Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները դպրոցական Վերջին դասի կապակցությամբ:

Այս օրն, անկասկած, բոլորիդ համար լինելու է հիշարժան և անմոռանալի: Դուք հրաժեշտ եք տալիս ոչ միայն պատանեկան տարիներին, այլև արդեն հարազատ դարձած կրթօջախին: Դպրոց, որտեղ ստացել եք գիտելիքներ, հաստատել ընկերական պարզ ու անաղարտ հարաբերություններ, ունեցել ուրախ և հուզառատ բազում պահեր:

Այս պահին դուք արդեն կանգնած եք կյանքի առավել պատասխանատու փուլի շեմին, երբ պետք է կատարեք ապագայի համար ճիշտ ընտրություն: Վստահ եմ, որ շատերիդ համար մասնագիտությունը եղել է պատանեկան կարևոր երազանքներից մեկը, ուստի կոչ եմ անում բոլորիդ` ստացած գիտելիքներով, տոնական տրամադրությամբ ու վճռականությամբ գնալ դեպի նվիրական երազանքների կատարում:

Սիրելի՛ ուսուցիչներ, այս օրը հիշարժան է նաև ձեզ համար: Դուք հպարտորեն մեծ կյանք եք ճանապարհում ևս մեկ սերունդ, որին տարիներ շարունակ փոխանցել եք ձեր ողջ գիտելիքներն ու իմացությունները, դաստիարակել շրջապատի, ընտանիքի ու երկրի խնդիրներով մտահոգ, բայց միաժամանակ ապագային լավատեսորեն նայող երիտասարդներ:

Ուսումնառության Վերջին դասի կապակցությամբ շնորհավորում եմ Հայաստանում, Սփյուռքում, Արցախում և Ջավախքում ապրող մեր բոլոր շրջանավարտներին, ուսուցիչներին ու ծնողներին այս գեղեցիկ օրվա կապակցությամբ, մաղթում եմ նորանոր ձեռքբերումներ և ամենայն բարիք:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031