Օրվա լրահոսը
Արվեստաբան. «Վենետիկի Բիենալեի «Ոսկե առյուծը» չպետք է կապել Հռոմի պապի պատարագի հետ»
Նազարեթ Կարոյանը հույս ունի, որ պատմական գնահատականը կսթափեցնի, ու ներդրումներ կարվեն արվեստում
Երևանում մեկնարկեց «Թվային դիվանագիտություն. հեռանկարներ և մարտահրավերներ» միջազգային համաժողովը
Մայիսի 11-ին Երևանում մեկնարկեց ԱԳՆ դիվանագիտական դպրոցի կազմակերպած «Թվային դիվանագիտություն. հեռանկարներ և մարտահրավերներ» միջազգային համաժողովը։ Գիտաժողովին բացման ելույթով հանդես եկավ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ով, մասնավորապես, ասաց. «Թվային դիվանագիտությունը, օգտվելով տեխնոլոգիական նվաճումներից և ստեղծած հնարավորություններից, լրացուցիչ հարթակ է ստեղծում դիվանագետների համար՝ իրենց գործառույթները իրականացնելու նպատակով, ինչպես նաև՝ հասարակությունների առջև հաշվետու լինելու գործում: Հրատապ զարգացումներին արագ արձագանքելը
Մեր պապը
Մեր պապը՝ Հարություն Ասատուրի Աբրահամյանը, հազարավոր հայերի նման եղել է Հայրենական մեծ պատերազմի զինվոր: 1961 թվականին գրված ինքնակենսագրության մեջ նա՝ իրեն հատուկ զուսպ համեստությամբ, գրում է. «1941 թվականի հուլիսից մինչեւ Հաղթանակի օրը գործող բանակում էի, 1941-43 թվականներին աշխատում էի որպես հատուկ վաշտի կոմիսար, 1943-46 թվականներին՝ Հյուսիս-Կովկասյան, Երրորդ եւ Չորրորդ Ուկրաինական, Առաջին Բելառուսական ճակատի երկաթուղային զորքերի
Ավստրալիայի Վիլաբեյ քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Սիդնեյի հյուսիսային ափում գտնվող Վիլաբեյ (Willoughby) քաղաքի ավագանին ընդունել է բանաձեւ, որով ճանաչվում է Հայոց ցեղասպանությունը: Այս մասին հաղորդում է Ավստրալիայի հայկական ազգային հանձնախումբը: Բանաձեւում գրված է. «Վիլաբեյ քաղաքի ավագանին ճանաչում է Օսմանյան կայսրության կողմից 1915-ից 1922 թվականների ընթացքում իրականացրած հայերի, հույների եւ ասորիների ցեղասպանությունը, ինչպես նաեւ մարդկության դեմ իրականացված բոլոր ցեղասպանությունները, որպես մնացած բոլոր
Չարենցի դիմանկարը նվիրեց թանգարանին
ԱՄՆ-ում ապրող ճանաչված մեր հայրենակիցը՝ նկարիչ Ալեքսանդր Սադոյանը, իր՝ Եղիշե Չարենցի դիմանկար ստեղծագործությունն էր ուղարկել բանաստեղծի տուն-թանգարան: Տուն-թանգարանի աշխատակիցները՝ Լիլիկ Հակոբյանի գլխավորությամբ, գեղեցիկ անակնկալի մասնակիցը դարձան: Դիմանկարը տեղադրվեց թանգարանի երրորդ հարկում: Լիլիկ Հակոբյանն ու թանգարանում աշխատող Չարենցի շառավիղներից՝ տիկին Գոհարն իրենց շնորհակալությունը հայտնեցին նկարչին՝ Չարենցի տուն-թանգարանի եւ ընտանիքի անունից: 1996-ից Լոս Անջելեսում բնակվող հայ նկարչի
Արտեմ Ասատրյանը դիմել է «Նորավանքին» ՝ ՀՀ ժողովրդագրական իրական պատկերը տեսնելու համար (Տեսանյութ)
Նախարարին առաջարկում են արտագաղթը կանգնեցնելու այն միջոցները, որոնք տարիներ շարունակ առանց այդ էլ կիրառվում են
Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ ծեծկռտուքից նոր տուժող կա
Մայիսի 2-ին Սդղի գյոլ կոչվող տարածքում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ վիճաբանությունից տուժած Մուշեղ եւ Հարություն Զաքարյանները Գորիսի պետական համալսարանի շրջանավարտներ են: Պարզվում է՝ եղբայրներից ոչ թե մեկը, այլ երկուսն էլ լուրջ մարմնական վնասվածքներ են ստացել ծեծկռտուքի արդյունքում: Մինչեւ այժմ լրատվամիջոցներով ներկայացվում էր միայն աչքի տեսողությունը կորցրած Հարութ Զաքարյանի մասին, մինչդեռ մյուս եղբայրը՝ Մուշեղը,
Մանուկյան-Այվազյան բանավեճ. «Տառաճանաչությունը միայն ինձ համար չէ… մեծ-մեծ խոսելն էլ ձեզ համար է»
ՀՀ ԱԺ-ն ընդունեց «Եկամտահարկի» եւ «Շահութահարկի» մասին ՀՀ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրենքի նախագծերը, ինչը բարձրացրեց հասարակական լայն զանգվածների դժգոհությունը: Մարդկանց շրջանում մտահոգություն էր տարածվել, թե արտագնա աշխատանքի մեկնողները պետք է հարկ վճարեն: «Մեդիա կենտրոնում» «Հարկային օրենսդրության փոփոխությունները և աշխատանքային միգրանտներին հարկելու խնդիրը» թեմայով քննարկմանը ՀՀ ԱԺ պատգամավորներից շատերը վստահեցրին, թե այդ օրենքը չի
«Հայկ եւ Լեւոնի» առաջ պայման են դրել, որ պուրակ-սրճարանում լինի գրական-մշակութային միջավայր
Գրողների միության պուրակից ծառերը հանել են, որ վերատնկեն
«Արդյոք վերջին պահին գնացքից չե՞նք թռչի». Բորիս Նավասարդյանը՝ ԵՄ-ի հետ բանակցությունները չտապալելու մասին
ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանը քաղհասարակության պահանջներն է առաջ բերում՝ ԵՄ Ասոցացման նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները նորից չտապալելու համար:
Հովհաննես Մարգարյանը՝ լրագրողներին հանրահավաքներում հավատարմագրելու ու «Խոպանչիների օրենքի» մասին (Տեսանյութ)
Aravot.am-ը Շիրակի մարզի Առափի համայնքում խաչքարի բացմանը մասնակցող ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ կարծիք ունի հանրահավաքներում լրագրողներին հավատարմագրելու ոստիկանության առաջարկի մասին: «Ինձ համար անընդունելի է, որովհետև լրագրողները, ինչպես ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ, ազատ կարող են մասնակցել ցանկացած քաղաքական միջոցառման, այդ թվում նաև հանրահավաքների»: Մեր դիտարկմանը, թե այս առաջարկը հնչեցնելիս պատճառաբանում են, որ լրագրողներից ոմանք
Հաշվարկվել է 9.83.մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 04-08.05.2015թթ. ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, տեսչության վարույթին հանձնված գործերի և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 1.65մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 22 որոշում և հաշվարկվել է 9.83 մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Տավուշի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման համար ֆիզիկական անձի նկատմամբ
Պատերազմից հետո իր ծննդյան օրը նշում էր զավակների, զինակից ընկերների, հարազատների հետ
Այսօր լրանում է Հայրենական մեծ պատերազմում ֆաշիստական Գերմանիայի դեմ տարած հաղթանակի 70-ամյակը: Դժվարին մի հաղթանակ, որում լուրջ մասնաբաժին ունի նաև մեր փոքրիկ հանրապետությունը: Պատերազմը ոչ մեկի տան մոտով աննկատ չի անցել: Դրա հետևանքները մինչև օրս զգացնել են տալիս: Խորհրդային Հայաստանի Հանրապետությունից և ԼՂՀ-ից մասնակցել է շուրջ 600 հազար հայ մարտիկ, նրանցից մոտ 300 հազարը չեն
Սերժ Սարգսյանն ընդունել է Համաշխարհային սկաուտական շարժման պատվիրակությանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային սկաուտական շարժման պատվիրակությանը՝ շարժման գլխավոր քարտուղար Սքոթ Թիրի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել են Հայաստանի ազգային սկաուտական շարժման ներկայացուցիչները և Համաշխարհային կոմիտեի անդամները, ովքեր Հայաստանում ս.թ. մայիսի 6-11-ը անցկացնում են Համաշխարհային սկաուտական շարժման «Եվրասիա» տարածաշրջանի սկաուտական կոմիտեի նիստը: Նախագահը ողջունել է հանդիպման մասնակիցներին, կարևորել սկաուտության առաքելությունն ու շարժման
Կոչ է արվել հետ քաշել դիպուկահարներին ԼՂՀ շփման գծից, պատժամիջոցներ կիրառել հրադադարի ռեժիմը խախտողների հանդեպ
Արեւելյան գործընկերության շրջանակներում Քաղհասարակության ղեկավար մարմինը ընդունել է հայտարարություն՝ ԼՂՀ անվտանգության հետ կապված՝ կոչ անելով պատժել հրադադարի ռեժիմը խախտողներին: Այսօր Հայաստանն արեւելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովին ընդառաջ կլոր սեղան էր կազմակերպել՝ քննարկելու, թե ինչ կարող է ստանալ Հայաստանը եւ ինչ շեշտադրումներ են արվելու այդ գագաթաժողովում: Նշենք, որ այն մեկնարկելու է մայիսի 20-ին: Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության
Գեւորգյան հոգեւոր ճեմարանում «վերագործարկվել» է քահանայից պատրաստման լսարանը
Հարցազրույց Գեւորգյան հոգեւոր ճեմարանի տեսուչ եւ Մայր աթոռի հոգեւոր բարձրագույն հաստատությունների վերատեսուչ տեր Գեւորգ եպիսկոպոս Սարոյանի հետ: – Սրբազան, եկեղեցական եզրաբանությունները, անկեղծ ասած, վերջերս ենք միայն կարողանում փոքրիշատե տարբերակել: Ի՞նչ ասել է՝ «քահանայից պատրաստման լսարան»: – Դա նորություն չէ հայ եկեղեցու կյանքում: Դեռեւս խորհրդային շրջանում Վազգեն վեհափառի հովանավորությամբ Մայր աթոռի հոգեւոր ճեմարանում բացվեց քահանայից պատրաստման
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը՝ Թբիլիսիում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ
Թբիլիսիում կայացած շոտոկան կարատեի 6-րդ առաջնության ժամանակ տեղի ունեցած միջադեպին այդ մարզաձևի Հայաստանի հավաքականը որևէ առնչություն չի ունեցել: Մենամարտի ընթացքում միմյանց հետ վիճաբանել են Վրաստանը ներկայացնող ջավախահայ և ադրբեջանցի մարզիկները, որից հետո ծեծկռտուքի տեսանյութը, առանց մանրամասները ճշտելու, որպես սկզբնաղբյուր են օգտագործել մի քանի լրատվամիջոցներ: Կատարվածի կապակցությամբ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պահանջով առաջիկայում կազմակերպիչների
Կիեւ. Մայդան. Պատերազմի հետքը (ֆոտոշարք)
«Երկնային հարյուր հերոսների»՝ այսպես է կոչվում Մայդանից «Կրեշչատիկ» մետրոյի կայարան ձգվող փողոցը
Երաշխիք չկա, որ եզդիները կկանգնեն աշխարհի երեսից վերացման վտանգի առաջ
ԱՄՆ նախագահ Բ. Օբամային Պարոն նախագահ, արդեն 10-րդ ամիսն է, որ Իրաքի հյուսիսում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության կողմից շարունակվում է եզդիների և քրիստոնյա ժողովուրդների՝ հայերի ու ասորիների կոտորածը։ Արդեն 10-րդ ամիսն է, որ քաղաքակիրթ աշխարհը ԱՄՆ-ի, մասնավորապես, Ձեր գլխավորությամբ, փորձում է վերացնել «Իսլամական պետություն» կոչված չարիքը, սակայն, կարծես, հաջողություն չկա։ Իսկ հետևանքն այն է,
«Եթե մարդը անհատականություն է, որեւէ մեկին չի նախանձում»
Երգչուհի Եվա Եգանյանը ստեղծագործական բուռն կյանքով է ապրում Եվա Եգանյանին հանրությունն ընկալում է որպես ժողովրդական երգչուհի, քանի որ նրա անունը հայտնի է դարձել «Ժողովրդական երգիչ» նախագծից հետո: Նա ավարտել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասական կոմպոզիցիայի բաժինը: Չնայած մասնագիտությամբ կոմպոզիտոր է, բայց միշտ էլ երգել է տարբեր ժանրերում. սկզբում՝ դասական, հետո՝ էստրադային, հեռուստանախագծի շրջանակներում՝
Գալուստ Սահակյանի մասնակցությամբ հայ-վրացական սկանդալը կարելի էր կանխել. փորձագետ
Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանի դիտարկմամբ, Վրաստանի նոր կառավարությունում հանրապետական կուսակցությունը ամրապնդեց իր դիրքերը: «Կառավարության մեջ կոալիցիայի անդամ կուսակցություններից մեկը՝ հանրապետական կուսակցությունը, ստացավ նախարարի երկու նոր պորտֆել: Սրանով այդ ուժն ավելի ամրապնդեց իր դիրքերը կոալիցիայում… հետաքրքիրն այն էր, որ Վրաստանի ՊՆ նախարար է նշանակվել, խորհրդարանի նախագահի կինը, որը մինչ այդ պատգամավոր էր, իսկ վերջին քսան
Իմաստասեր հանելուկներ
Հայտնի է, որ հանելուկները մեծ դեր ունեն մանկանց մտածողությունը վարժելու կյանքի ճանաչողության հարցերում: Այս վարժանքին է նպատակաուղղված նաև հանելուկների այս բարի գրքույկը: Ցավոք, Խորհրդային տարիների գրականության մեջ հանելուկներից դուրս էր հանվել հոգևոր երևույթների ճանաչողության խնդիրները: Այս առումով կարելի է վերարթնացում անվանել Մաքսիմ Ոսկանյանի «Հանելուկներ իմաստուն մայրերի և նրանց խելացի երեխաների համար» գրքույկը, որ նկարազարդված է
ՀՀ մեդիադաշտի խնդիրները՝ Ռիգայի գագաթաժողովում
Այսօր «Հայաստանն արեւելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովին ընդառաջ» թեմայով կլոր սեղան էր կազմակերպվել՝ քննարկելու, թե ինչ կարող է ստանալ Հայաստանը եւ ինչ շեշտադրումներ են արվելու այդ գագաթաժողովում: Նշենք, որ այն մեկնարկելու է մայիսի 20-ին: Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն ասաց, որ արեւելյան գործընկերության շրջանակներում առաջին մեդիա համաժողովն է լինելու, մինչ այս նման բան չի եղել
Մենք մեր երեխաներին ռազմիկ ենք մեծացնում
Հայ տղամարդը ունի պահել-պահպանելու բնավորության գիծ Մայիսյան եռատոնը հայի ոգուն, բնավորությանը հատուկ տոն է, քիչ ազգեր ունեն մեկ ամսում այդքան հաղթանակներ: Նոր սերունդը Հայրենական պատերազմի հաղթանակը իր հաղթանակը չի համարում, բայց հոգեբան Աննա Բադալյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ այդ հաղթանակը եւս հայ ժողովրդի համար համարվում է ամենալավագույն հաղթանակներից մեկը, քանի որ Սովետական Միության ամբողջ
Ինչու են արյունահոսում լնդերը եւ ճաքճքում բերանի անկյունները
Արտաքին տեսքի շատ արատներ առաջանում են ուտելիքի մեջ որոշակի բաղադրիչների, մասնավորապես` վիտամինների բացակայությունից: Գեղեցկությունը եւ առողջությունը փոխադարձաբար կապված բաներ են: Կարեւորը` շատ ուտել հատկապես վիտամիններով, օրգանական աղերով, ծծմբով եւ երկաթով հարուստ մրգեր եւ բանջարեղեն` գազար, նեխուր, սպանախ, մաղադանոս, սոխ եւ այլն: Ահա թե ինչպես է օրգանիզմը արձագանքում որոշակի վիտամինների պակասին: Օրինակ, A վիտամինի պակասի դեպքում
Հարուցվել է քրեական գործ՝ «Տոտո» բուքմեյքերական գրասենյակում Ահարոն Կարապետյանի մահվան դեպքի առթիվ
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ «Տոտո» բուքմեյքերական գրասենյակում Ահարոն Կարապետյանի մահվան դեպքի առթիվ։ 2015թ. մայիսի 09-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ «Տոտո» բուքմեյքերական գրասենյակում դիակ կա։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական խումբը: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ գրասենյակում տեղի
«Հարյուր տարի անց» գիրքը՝ եզդիների ցեղասպանության մասին
«Սինջար» եզդիների ազգային միավորման նախագահ Բորիս Մուրազին այսօր ներկայացրեց ՀՀ նախագահի դրամաշնորհով տպագրված իր հեղինակային «Հարյուր տարի անց» գիրքը: Այն Իրաքի եզդիների ցեղասպանության մասին է: Նրա խոսքով, գիրքն ամբողջացնում է եզդիների նկատմամբ հարյուր տարի հետո կրկնվող ցեղասպանությունը. «Որը տեղի է ունեցել 2014-ին ու մինչեւ այսօր էլ շարունակվում է, որովհետեւ ցեղասպանության հետեւանքները չեն վերացվել: Գրքում ներկայացված
Թեհրանը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի խորհրդարանական ընտրությունները
Թեհրանը եւս մեկ անգամ վերահաստատել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Բաքվի դիրքորոշմանը իր աջակցությունը: Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Մարզի Աֆհամը նշել է, որ Իրանը հրաժարվում է ճանաչել մայիսի 3-ին Լեռնային Ղարաբաղում կայացած խորհրդարանական ընտրությունները: Ադրբեջանական «Azernews»-ը հղում կատարելով այդ երկրում Իրանի դեսպանատան մամուլի հաղորդագրությանը՝ նշում է, թե Աֆհամը ասել է. «Մենք հավատում ենք,
Ոստիկանները բռնության գործադրմամբ քաղաքացուն և դստերը տեղափոխել են բաժին՝ խոչընդոտելով նրանց մասնակցությանը Սերժ Թանկյանի մամուլի ասուլիսին
Քաղաքացի Նարինե Ղ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի ապրիլի 25-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, ինքը և դուստրը ցանկացել են մասնակցել երաժիշտ Սերժ Թանկյանի մամուլի ասուլիսին, սակայն ոստիկանության աշխատակիցները խոչընդոտել են և իր նկատմամբ ֆիզիկական բռնություն են գործադրել, այն է՝ աջ ձեռքը ոլորել են և հրելով դուրս են հանել հյուրանոցից:
Վթարային ջրանջատում Էրեբունիում
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ մայիսի 12-ին ժամը 11.00-18.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի ջրամատակարարումը` բացառությամբ՝ Արցախի, Տիգրան Մեծի պողոտաների, Երկաթուղայինների, Աճեմյան փողոցների, Վարդաշեն, Սարի Թաղ, Մուշավան ու Վերին Ջրաշեն թաղամասերի: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: Երևան Ջուր


















































