Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Հարյուր տարի անց» գիրքը՝ եզդիների ցեղասպանության մասին

Մայիս 11,2015 13:35

«Սինջար» եզդիների ազգային միավորման նախագահ Բորիս Մուրազին այսօր ներկայացրեց ՀՀ նախագահի դրամաշնորհով տպագրված իր հեղինակային «Հարյուր տարի անց» գիրքը: Այն Իրաքի եզդիների ցեղասպանության մասին է:

Նրա խոսքով, գիրքն ամբողջացնում է եզդիների նկատմամբ հարյուր տարի հետո կրկնվող ցեղասպանությունը. «Որը տեղի է ունեցել 2014-ին ու մինչեւ այսօր էլ շարունակվում է, որովհետեւ ցեղասպանության հետեւանքները չեն վերացվել: Գրքում ներկայացված են մի քանի գլուխներ, իմ սեփական վերլուծությունը, Իրաքում տիրող ներքին քաղաքական գործընթացները, եւ թե ինչի հետեւանով տեղի ունեցավ այդ ցեղասպանությունը»:

«Նոյյան տապան» ակումբում նա պատմեց, որ գրքում կան ցեղասպանության ականատեսների վկայություններ. «Վկայությունները Թուրքիայում փախստականների ճաբարից են, Իրաքից մեր ընկերներն են օգնել, մոտ քսան ականատեսների վկայություններ են, կա կանանց նկատմամբ բռնություններին ու մինչեւ հիմա գերեվարված կանանց վերաբերող բաժին, փաստագրական տվյալներ են բերվում: Կա նաեւ մշակութային ցեղասպանության բաժին՝ եզդիների կրոնին պատկանող կոթողների վերացում, թե ինչ վնասներ են կրել եզդիները: Առանձին գլխով անդրադարձել ենք նաեւ միջազգային կառույցների ու Հայաստանի արձագանքին կատարվածի վերաբերյալ»:

Բորիս Մուրազիի խոսքով, իրենք շեշտը չեն դրել միջազգային ճանաչման վրա, որովհետեւ. «Մեր հայ եղբայրներն արդեն հարյուր տարի պայքարում են ու այդ ճանաչումը իրականում որեւէ բան չի տալիս: Մեր պայքարը պետք է լինի զնեքով ու գրչով, զենքն այս պահին է պետք, իսկ գրիչը՝ ավելի ուշ»:

Նրա խոսքով, անցած տարվա դեկտեմբերի տվյալներով, 20.000 եզդի է սպանվել, բայց հայտնաբերվել են եղբայրական գերեզմաններ, ու չի բացառվում, որ թվի աճ լինի:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031