Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ինչու են արյունահոսում լնդերը եւ ճաքճքում բերանի անկյունները

Մայիս 11,2015 13:42

Արտաքին տեսքի շատ արատներ առաջանում են ուտելիքի մեջ որոշակի բաղադրիչների, մասնավորապես` վիտամինների բացակայությունից: Գեղեցկությունը եւ առողջությունը փոխադարձաբար կապված բաներ են: Կարեւորը` շատ ուտել հատկապես վիտամիններով, օրգանական աղերով, ծծմբով եւ երկաթով հարուստ մրգեր եւ բանջարեղեն` գազար, նեխուր, սպանախ, մաղադանոս, սոխ եւ այլն: Ահա թե ինչպես է օրգանիզմը արձագանքում որոշակի վիտամինների պակասին: Օրինակ, A վիտամինի պակասի դեպքում մարդ ունենում է կոշտացած, չոր մաշկ, մազաթափություն, զգայունություն լույսի նկատմամբ, այսպես կոչված՝ «հավկուրություն», ճարպահոսություն: A վիտամինի պակասի դեպքում մաշկն ունենում է հիվանդագին տեսք եւ ոչ մի քսուք չի օգնի, մինչեւ սննդի մեջ չլրացվի վիտամինի պակասը: Այդ վիտամինը պարունակում է կանաչ աղցանի, գազարի, նարնջի, կաթի մեջ: Սակայն ոչ ճիշտ սնվելու հետեւանքով ամենից շատ մենք զգում ենք C եւ B1 վիտամինների պակաս:

C վիտամինի պակասի դեպքում առաջ է գալիս ախորժակի անկում, գերհոգնածության զգացողություն, արյունահոսող լնդեր, գունատություն, վարակիչ հիվանդություններով հիվանդանալու հակվածություն, եղունգների փափկեցում:

Վիտամին B1-ի պակասի դեպքում լինում են գլխացավեր, ջարդվածության զգացողություն եւ մկանային թուլություն, մարսողական ուղիների եւ նյարդային համակարգի խանգարում, եղունգների դյուրաբեկություն:

Verq

Եթե մարդ ունենում է տեսողության սրության թուլացում, աչքերի արագ հոգնածություն, թարթիչների տակ այրոցք, բերանի անկյուններում ճեղքերի առաջացում, շրթունքների ճաքճքում, պեպեններ եւ պիգմենտային բծեր, ապա նրա օրգանիզմում պակաս է վիտամին B2-ը:

Մաշկի մաքրության եւ թարմության վրա պակաս ազդեցություն չունի նաեւ երկաթը, որը պարունակում է մսի, վարունգի, ազնվամորու, հաղարջի, բալի, խնձորի, ինչպես նաեւ սպանախի եւ կարմիր կաղամբի մեջ:

Ծծումբը առկա է կորյակների եւ սեբորեայի բուժման համար օգտագործվող դեղամիջոցների կազմում, պարունակում է նեխուրի, ոսպի, լոլիկի, ընկույզի մեջ:

Յոդի համար շատերը մեկնում են ծով: Սննդամթերքներից սպանախը, սոխը, ճակնդեղը, տանձը եւս պարունակում են յոդ:

Մագնեզիումի աղերը, որոնք մկաններին եւ ջլերին տալիս են առաձգականություն, պարունակում են բալի, հաղարջի, սպանախի, ամսական բողկի, կիտրոնի եւ այլ մթերքներում:

Լարված աշխատանքից հետո ուժերը վերականգնելու համար անհրաժեշտ է ֆոսֆոր, որը լինում է սպիտակ կաղամբի, վարունգի, ծաղկակաղամբի, բրյուսելյան կաղամբի, բողկի եւ այլ մթերքների մեջ:

Մասնագետները նշում են, որ հիվանդների եւ հղի կանանց մոտ վիտամինների պահանջը ավելի մեծ է, քան մյուսների: Տարբեր են նաեւ երիտասարդների եւ ծերերի, գերերի եւ նիհարների վիտամինային պահանջները: Հոգեկան եւ ֆիզիկական գերլարվածությունը եւս զգալիորեն բարձրացնում է վիտամինների պահանջը:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ

09.05.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031