Օրվա լրահոսը

Կաշառք ստանալու պահին ձերբակալվել է ԵՊՀ աշխատակիցը

Ս.թ մայիսի 7-ին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ- հետախուզական միջոցառումների  արդյունքում՝ կաշառք ստանալու պահին ձերբակալվել է Երևանի  Պետական Համալսարանի ուսումնամեթոդական վարչության ուսումնական գործընթացի  վերահսկման բաժնի ավագ  տեսուչ Արթուր Լևոնի Աճեմյանը: Արթուր Աճեմյանը, նույն համալսարանի հեռակա ուսուցման ավարտական կուրսի ուսանող  Կ.Ս.-ի երկու քննությունների  գնահատականները  դրական  նշանակելու գործընթացը  կարգավորելու համար պահանջել և ստացել է 300

ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությամբ կայացավ «Մեծ Հաղթանակ` նվաճված միասնությամբ» թանգարանային ցուցադրության բացումը

Տուրիզմի հայկական ինստիտուտում այսօր ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությամբ բացվեց 1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակին նվիրված «Մեծ Հաղթանակ` նվաճված միասնությամբ» թանգարանային ցուցադրությունը: Էքսպոզիցիային, որի գաղափարական հիմքը Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակն է` նվաճված ԽՍՀՄ ժողովուրդների միասնությամբ, ներկայացված են ՀՀ պաշտպանության նախարարության «Մայր–Հայաստան» ռազմական թանգարանի, 1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի կենտրոնական թանգարանի (Մոսկվա), «Ստալինգրադի հերոսամարտ» պատմամշակութային

«Ինչու է այդքան ստոր մեր հասարակությունը»․ Լիսկայի խորհրդականը վստահ է՝ Տիգրան Խաչատրյանն անմեղ է. «Ժամանակ»

Դեպքից հետո Սուրիկ Խաչատրյանի հեռախոսը լռում է: Այսօր էլ մեզ չհաջողվեց վերջինիս հետ կապվել: Փոխարենը խոսեցինք նրա խորհրդական Վոլոդյա Հովհաննիսյանի հետ: Վերջինիս համար զարմանալի էր, որ լրատվամիջոցները հաստատված փաստ են համարում, որ ծեծին մասնակից է եղել մարզպետի որդին: Մեր դիտարկմանը, թե դա հաստատում են տղայի ծնողները, Հովհաննիսյանը նկատեց, որ «ծնողները պարզապես էմոցիայի տակ են ընկած,

Նրանք, ովքեր Տիգրան Խաչատրյանին բաց թողեցին, այսուհետ պատասխանատու են նրա բոլոր նման արարքների համար. «Հրապարակ»

Անցյալ տարի այս օրերին օլիգարխի եղբորորդին՝ Էյներ Խաչատրյանն էր իր ընկերների հետ Գորիսում հայտնի անձնավորություն՝ Կուլակի որդիներին՝ Արթուրին եւ Գոռին, երկաթներով ծեծել եւ դանակահարել։ Կուլակի մեծ որդուն՝ Արթուրին, ծեծել էին երկաթե իրերով, Գոռին դանակի հարվածներ հասցրել։ Իսկ 2013 թվականի հունիսին, երբ մարզպետի տան մոտ սպանվեց Ավետիք Բուդաղյանը, Տիգրան Խաչատրյանին ձերբակալեցին որպես կրակողի եւ սպանության մեղադրանք

ԳՅՈՒՄՐՎԱ ԶՐՈՒՅՑ

– Ծո, Աշխենիս ուզողները վառան դռներս ջարդելով: – Ծո, դռներդ երկըթից զակազ տուր:

ՀԵՏԻՆ ՄՏՔԵՐ

ԳԻՐՔ ՏԱՍՆՅՈԹԵՐՈՐԴ
Գլուխ քառասունյոթերորդ

 Եվա Եգանյանը տեսահոլովակ է նկարահանել

Երգչուհին ասում է, որ տեսահոլովակում կարոտ կա:

Քրմերի սպառնալիքները

Այն, ինչ ես ինձնից ներկայացնում եմ՝ ֆիզիկական, հոգեւոր, մտավոր առումով, իմ սոցիալական կարգավիճակով, նյութական հնարավորություններով, անձնական կյանքով՝ այդ բոլորի պատասխանատուն ես եմ: Ես կարող եմ հազարավոր պատճառաբանություն բերել՝ փորձելով ապացուցել, թե ով է մեղավոր, որ ես չունեմ այն, ինչ ես ուզում եմ ունենալ, վկայակոչել իմ մերձավոր եւ հեռավոր շրջապատը, կառավարության վատ աշխատանքը, եղանակային պայմանները, աշխարհագրական

Առավելագույնը 3 ժամ հետո Գայանե Առուստամյանը բաց կթողնվի

Մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Այս պահին Օմբուդսմենի աշխատակազմի արագ արձագանքման վարչության աշխատակիցները գտնվում են ոստիկանության Կենտրոնականի բաժնում, որտեղ բերման է ենթարկվել լրագրող Գայանե Առուստամյանը: Պարզվել է, որ Գայանե Առուստամյանը ոստիկանություն է տարվել վարչական իրավախախտում կատարելու համար: Ներկա պահին կազմվում է վարչական իրավախախտման մասին արձանագրություն, որից հետո սպասվում է, որ առավելագույնը 3 ժամ

Սերժ Սարգսյան. «Հորդորում եմ բոլոր հայերին, որպեսզի շարունակեն ակտիվորեն ներգրավվել ՀՀ պետականաշինության գործին»

Աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև առևտրի և ներդրումների մասին շրջանակային համաձայնագրի» ստորագրման արարողությանը: Փաստաթուղթը ՀՀ կառավարության կողմից ստորագրել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ԱՄՆ կառավարության կողմից՝ ԱՄՆ առևտրի ներկայացուցչի տեղակալ Դեն Մուլանին: Հանրապետության Նախագահն այնուհետև հանդիպում

Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրվեց առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագիրը

Մայիսի 7-ին Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում Վաշինգտոնում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և ԱՄՆ առևտրի ներկայացուցչի տեղակալ Դեն Մուլանին՝ ՀՀ Նախագահի ներկայությամբ, ստորագրեցին Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագիրը։ Հայաստանը և Միացյալ Նահանգները, ըստ փաստաթղթի, հավաստում են իրենց մտադրությունը՝ ստեղծելու բարենպաստ պայմաններ ներդրումների և երկու երկրների միջև

Գայանե Առուստամյանի նկատմամբ կատարվել է «վարչական բերում»` ոստիկանին վիրավորելու հատկանիշներով. Epress.am

Այսօր նախկին լրագրող Գայանե Առուստամյանը տարվել է ՀՀ ոստիկանության «Կենտրոն» բաժին։ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի ներկայացուցիչ Արմեն Մալխասյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ Առուստամյանի նկատմամբ կատարվել է «վարչական բերում»։ Արձանագրություն է կազմվել վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 172.2 հոդվածի հատկանիշներով՝ ոստիկանին վիրավորելը։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ` Epress.am-ի կայքում

Հայաստանը պահպանել է դիրքերը

ՖԻՖԱ-ն այսօր հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային դասակարգման հերթական ցուցակը, որում Հայաստանի ազգային հավաքականը պահպանել է տեղը 77-րդ հորիզոնականում: Լավագույն տասնյակն ըստ հերթականության կազմել են Գերմանիան, Արգենտինան, Բելգիան, Կոլումբիան, Բրազիլիան, Հոլանդիան, Պորտուգալիան, Ուրուգվայը, Շվեյցարիան եւ Իսպանիան: Եվրոպայի  թվականի առաջնության ընտրական մրցաշարում մեր ընտրանու մրցակիցները այսպիսի տեղեր են զբաղեցնում: 7. Պորտուգալիա, 29 . Դանիա,44. Սերբիա, 57.

Թուրքիան հետ է կանչել Լյուքսեմբուրգի իր դեսպանին. Hurriyet

Թուրքիան խստորեն դատապարտել է Լյուքսեմբուրգին, Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար եւ հետ է կանչել այդ երկրում իր դեսպանին: Այս մասին հաղորդում է «Hurriyet Daily News»-ը: Հիշեցնենք, որ երեկ Լյուքսեմբուրգի խորհրդարանը միաձայն Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել։ Այս առնչությամբ Թուրքիայի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունում նշված է. «Մենք դատապարտում եւ կտրականապես հերքում ենք պատմական փաստերը եւ

Յուվեցի Կարո. «8,5 մլն դոլար տանողին էսօր ազա՞տ են արձակում». Yerkir.am

Արդեն տեղեկացրել ենք, որ Երեւան քաղաքի վարչության` ձերբակալվածների պահման վայրից ժամեր առաջ ազատ է արձակվել գործարար, ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանը: Նշենք, որ հաշվի առնելով վերջինիս տարիքը (73 տարեկան), փոխվել է Ենոքյանի խափանման միջոցը: Վերջինս ՁՊՎ-ից դուրս գալուց հետո, լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ անմեղ է, եւ որ վերեւում Աստված կա: Պարզվում է՝ երկրորդ

«ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը դժվարացնում է ազատ վիզային ռեժիմի տրամադրման գործընթացը». դեսպան

Հայաստանում Լեհաստանի դեսպան Եժի Նովակովսկին անդրադարձավ  այս ամսվա վերջին Ռիգայում  նախատեսված  ԵՄ արևելյան գործընկերության գագաթնաժողովին: Այն հարցին, թե  ի՞նչ կարող է ակնկալել ԵՏՄ անդամ Հայաստանը, եթե  նույնիսկ եվրոասոցացված Վրաստանն ու Ուկրաինան չեն ստանում ազատ վիզային ռեժիմ, դեսպանը պատասխանեց. «Անկեղծ ասած, դա այնպիսի մի գործընթաց է, որ կախված է  բազմաթիվ գործոններից, յուրաքանչյուր երկրին ներկայացված է պահանջների մի

Բակո Սահակյանն ընդունել է Համահայկական 6-րդ ամառային խաղերի կազմակերպիչներին

Մայիսի 7-ին Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ընդունեց Համահայկական 6-րդ ամառային խաղերի կազմակերպիչներին՝ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին Նախագահ Բակո Սահակյանը հատկանշական է համարեց, այն որ հանդիպումը կայանում է Երկու պետությունների համար շատ կարևոր՝ մայիսյան եռատոնի նախօրեին: Արցախի հանրապետության նախագահը նշեց, որ այս տարին Արցախի համար պատմական իրադարձություններով հարուստ տարի

Մեկնարկում է արցախյան հերոսամարտի մասնակից Սամվել Գեւորգյանի անվան ֆուտբոլի հուշամրցաշարը (ֆոտոշարք)

Դավթաշեն համայնքի ՀՀ մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշանակիր Սամվել Գեւորգյանի անվան թիվ 189 դպրոցի բակում հանդիսավոր պայմաններում կատարվեց Արցախյան պատերազմի մասնակից Սամվել Գեւորգյանի անվան ֆուտբոլային հուշամրցաշարի բացման արարողությունը: Մրցաշարի աջակիցներն են Դավթաշեն վարչական շրջանը եւ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան: Արարողությանը ներկա էին Սամվել Գեւորգյանի կինը, թոռնուհին, քաղաքապետարանի ներկայացուցիչներ, ազգային ֆեդերացիաների նախագահներ, Դավթաշեն վարչական համայնքի ղեկավարությունը, Սամվել

Լեհաստանի դեսպանը՝ ԼՂՀ խորհրդարանական ընտրությունների մասին

«Ինչպես ԵՄ դիրքորոշումը, մեր դիրքորոշումը մեկն է, քանի որ մենք չենք ճանաչում ԼՂՀ-ն  որպես պետություն: Այդ պատճառով զերծ ենք մնում որեւէ մեկնաբանությունից, քանի որ ԼՂՀ-ի պետականությունը մեր կողմից ճանաչված չէ: Չենք ցանկանում անդրադառնալ արդյոք դա ընտրության լա՞վ օրինակ է, թե՞ օրինակ չէ»,- մայիսի երկուսին ԼՂՀ խորհրդարանական ընտրությունների մասին ասաց  Հայաստանում Լեհաստանի դեսպան  Եժի Մարեկ Նովակովսկին՝

Տիգրան Խաչատրյանի վերջին սկանդալային պատմությունը կներկայացվի միջազգային հանրությանը

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի տպավորությամբ, գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ընտանիքին փաստաբան է ծառայում: Հիշեցնենք, որ նախօրեին մարզպետի որդու՝ Տիգրան Խաչատրյանի հերթական սկանդալային պատմության՝ Սդղի Գյոլում ծեծկռոտուք կազմակերպելու դեպքի մասին հակասական տեղեկություններ տարածվեցին քննչական կոմիտեի ու գլխավոր դատախազության կողմից: Առաջին կառույցի տարածած  հաղորդագրության մեջ նշված էր Տիգրան Խաչատրյանի մասնակցության մասին, երկրորդի հաղորդագրությունում՝ ոչ:

Եղիշ Դավթյան. «Սա այն բացառիկ մրցումներից է, որտեղ մասսայականությունը ցանկալի չէ» (ֆոտոշարք)

Երեւանի խուլ-համրերի մշակույթի տան մարզադահլիճում այսօր ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ անցկացվեց հանրապետության մանկատների եւ գիշերօթիկ դպրոցների միջեւ ավանդական՝ 5-րդ, սպորտլանդիան` նվիրված Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին: Շարժողական վեց մրցաձեւերից մրցեցին 10 թիմերի՝ Նուբարաշենի գիշերօթիկի, Վանաձորի «Երեխաների խնամքի եւ պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատության», Բյուրեղավանի ՄԽՊԳՀ-ի, «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ի, Երեւանի ՄԽՊ թիվ 1

Լեհաստանի դեսպանը անդրադարձավ Վարշավայում գոյություն չունեցող «կինոմոսկվային»

Հայաստանում Եվրոպայի օրերի շրջանակներում այսօր նկարիչների միության շենքում Լոնդոնում ծնված ազգությամբ լեհ լուսանկարիչ Քրիս Նիդենթհալի լուսանկարների ցուցահանդեսի բացումն էր: Լուսանկարիչը իր տասնյակ գործերը ներկայացրել է «Ազատության ուղիներ» խորագրով: «Մեր կարծիքով, այս նկարները կխոսեն այն իրադարձությունների մասին, որոնք տեղի են ունեցել կենտրոնական ու արեւելյան Եվրոպայում»,- ասաց Հայաստանում Լեհաստանի դեսպան  ժի Մարեկ Նովակովսկին: Նրա խոսքով նկարների հեղինակ

Երևանը հռչակվել է Եվրոպական ուսանողական մայրաքաղաք

Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Երևանը 2015 թվականի Եվրոպական ուսանողական մայրաքաղաք հռչակվելու շրջանակում Երևան ժամանած Եվրոպական ուսանողական միության պատվիրակներին, նաև Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի անդամներին: Ողջունելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիային՝ Երևանը Եվրոպական ուսանողական մայրաքաղաք ճանաչելու հարցում ունեցած ներդրման ու նաև այս հանդիպումը նախաձեռնելու համար, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել

«Սպորտլանդիա-2015»` Բերձորի Վահան Թեքեյանի անվան դպրոցում

Մայիսի 7-ին Բերձորի Վահան Թեքեյանի անվ. թիվ 1 միջն. դպրոցի մարզադահլիճում կայացավ  ԼՂՀ ԿԳՆ կողմից կազմակերպած «Սպորտլանդիա-2015» մարզական մրցույթի ներդպրոցական փուլը 5-րդ և 6-դ դասարանների աշակերտների միջև՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70 ամյակին: Ֆիզկուլտուրայի ուսուցիչ Վլադիկ Միրզոյանը թիմերին ծանոթացրեց մրցույթի կանոնակարգին, և սկսվեց ուրախ ու դիտարժան պայքարը, որին ներկա էին դպրոցի տնօրեն Անահիտ

Քաղաքաշինության նախարարն առաջարկում է վերականգնել ՀՀ վաստակավոր շինարարի պատվավոր կոչումը

Այսօր ՀՀ կառավարության նիստի ընթացքում ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը քննարկման է ներկայացրել «ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է վերականգնել ՀՀ վաստակավոր շինարարի պատվավոր կոչումը: Հարկ է նշել, որ շինարարության ոլորտը մեր օրերում լինելով տնտեսության հիմնական շարժիչ ուժերից մեկը, ՀՀ վաստակավոր շինարարի պատվավոր կոչման բացակայության

Ոչ ավիատոմսերի բարձր գները, ոչ էլ աղտոտված շրջակա միջավայրը չե՞ն տուրիզմում հետընթաց ապրելու պատճառը

Ռոբերտ Մինասյանը կարծում է, որ տարածաշրջանում պատերազմական իրավիճակն է պատճառը, որ զբոսաշրջության մրցունակությամբ 10 տեղով իջել ենք

Հովիկ Աբրահամյանի գլխավորած ՀՀ պաշտոնական պատվիրակությունը մասնակցել է մայիսյան եռատոնին նվիրված հանդիսավոր երեկոյին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած ՀՀ պաշտոնական պատվիրակությունը մայիսի 7-ին ժամանել է Ստեփանակերտ: Նույն օրը երեկոյան ՀՀ պաշտոնական պատվիրակությունը ԼՂՀ մշակույթի և երիտասարդության պալատում մասնակցել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվան նվիրված հանդիսավոր երեկոյին: Միջոցառմանը ներկա են եղել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ԼՂՀ երկրորդ նախագահ

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930