Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկում է արցախյան հերոսամարտի մասնակից Սամվել Գեւորգյանի անվան ֆուտբոլի հուշամրցաշարը (ֆոտոշարք)

Մայիս 07,2015 21:50

Դավթաշեն համայնքի ՀՀ մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշանակիր Սամվել Գեւորգյանի անվան թիվ 189 դպրոցի բակում հանդիսավոր պայմաններում կատարվեց Արցախյան պատերազմի մասնակից Սամվել Գեւորգյանի անվան ֆուտբոլային հուշամրցաշարի բացման արարողությունը:

Մրցաշարի աջակիցներն են Դավթաշեն վարչական շրջանը եւ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան: Արարողությանը ներկա էին Սամվել Գեւորգյանի կինը, թոռնուհին, քաղաքապետարանի ներկայացուցիչներ, ազգային ֆեդերացիաների նախագահներ, Դավթաշեն վարչական համայնքի ղեկավարությունը, Սամվել Գեւորգյանի մարտական ընկերները:

Ելույթ ունեցողները նշեցին արցախյան հերոսմարտում Սամվել Գեւորգյանի ունեցած դերակատարումը  հաղթանակի գործում, որը օրինակ է աճող սերնդի համար, նշեցին, որ պատերազմից առաջ նա եղել է հեծանվորդ, սպորտի վարպետ, աշխատել որպես մարզիչ: Անցած տարի առաջին անգամ անցկացվեց Սամվել Գեւորգյանի անվան ֆուտբոլային հուշամրցաշար Դավթաշեն համայնքի դպրոցների միջեւ: Եվ քանի որ այն լայն ընդունելության արժանացավ, այս տարի մրցաշարն ընդլայնել է ընդգրկման ոլորտը՝ ներառելով մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանները:

Խճուղային հեծանվավազքի Սամվել Գեւորգյանի ավանդական հուշամրցաշարն այս աշնանն անցկացվելու է Արցախում եւ նույնպես ընդլայնելու է ընդգրկման շրջանակները՝ ստանալով միջազգային բավականին լուրջ կարգավիճակ, որին մասնակցելու հրավեր է ուղարկվել տարածաշրջանի երկրներ:

memorial2 memorial3 memo5

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031