Լրահոս
Օրվա լրահոսը

Բակո Սահակյանն ընդունել է Համահայկական 6-րդ ամառային խաղերի կազմակերպիչներին

Մայիս 07,2015 22:00

Մայիսի 7-ին Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ընդունեց Համահայկական 6-րդ ամառային խաղերի կազմակերպիչներին՝ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորությամբ:

Ողջունելով հյուրերին Նախագահ Բակո Սահակյանը հատկանշական է համարեց, այն որ հանդիպումը կայանում է Երկու պետությունների համար շատ կարևոր՝ մայիսյան եռատոնի նախօրեին: Արցախի հանրապետության նախագահը նշեց, որ այս տարին Արցախի համար պատմական իրադարձություններով հարուստ տարի է, մասնավորապես՝ նոր են ավարտվել Արցախի խորհրդարանական ընտրությունները: Պատմական կարևոր իրադարձություն է համահայկական 6-րդ ամառային խաղերի անցկացումը:

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, տեղեկացրեց, որ այս տարի առաջին անգամ Արցախում կանցկացվեն սպորտային միջոցառումներ՝ մասնավորապես ֆուտբոլի և վոլեյբոլի մրցումները: Ըստ Զաքարյանի համահայկական խաղերի գաղափարը հենց Միասնությունն է սպորտով:

Համահայկական ամառային 6 –րդ խաղերի ջահը մայիսի 8-ին կվառվի Շուշիում և Արցախի ու Հայաստանի քաղաքներով կուղևորվի Հայաստանի հանրապետության մայրաքաղաք Երևան: Կոմիտեի նախագահը նշեց, որ համահայկական վեցերորդ խաղերի ջահի վառման պաշտոնական արարողությունը լինելու է հատուկ տոնակատարություն:

Ջահը կանցնի հայաշատ մի շարք քաղաքներով Համահայկական ամառային 6-րդ խաղերը կանցկացվեն օգոստոսի 2-ից 13-ը: «Համահայկական 6-րդ ամառային խաղերը աննախադեպ կլինեն ոչ միայն մասնակիցների քանակով, այլ նաև քաղաքների աշխարհագրությամբ: Այս խաղերը կանցկացվեն ՀՀ մայրաքաղաք Երևանում, ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում, Գյումրիում, Վանաձորում, Աբովյանում, Արտաշատում», – ասաց ՀԽՀԿ նախագահ Իշխան Զաքարյանը:

Նրա խոսքով, եթե նախորդ խաղերին մասնակիցների քանակը եղել է 3200, ապա այսօր արդեն միայն Սփյուռքից կա 4000 մասնակցի հայտ: Ընդհանուր առմամբ ըստ կոմիտեի նախագահի նախատեսվում է որ 6 ամառային խաղերին կմասնակցեն շուրջ  5000 մարզիկ- մարզուհի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031