Լրահոս
Օրվա լրահոսը

«Սպորտլանդիա-2015»` Բերձորի Վահան Թեքեյանի անվան դպրոցում

Մայիս 07,2015 20:10

Մայիսի 7-ին Բերձորի Վահան Թեքեյանի անվ. թիվ 1 միջն. դպրոցի մարզադահլիճում կայացավ  ԼՂՀ ԿԳՆ կողմից կազմակերպած «Սպորտլանդիա-2015» մարզական մրցույթի ներդպրոցական փուլը 5-րդ և 6-դ դասարանների աշակերտների միջև՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70 ամյակին:

Ֆիզկուլտուրայի ուսուցիչ Վլադիկ Միրզոյանը թիմերին ծանոթացրեց մրցույթի կանոնակարգին, և սկսվեց ուրախ ու դիտարժան պայքարը, որին ներկա էին դպրոցի տնօրեն Անահիտ Քոսակայանը, ՄԿԱԳ փոխտնօրեն Վարդուհի Հովհաննիսյանը, շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի աշխատակից Արմեն Պետրոսյանը, դասղեկները, աշակերտներ: Յուրաքանչյուր թիմ բաղկացած էր 10 հոգուց՝ 5 աղջիկ, 5 տղա: Աշակերտները մրցեցին 6 խաղաձևերում: Առաջինը փոխանցավազք էր՝ գլուխկոնծի տալով: 2-1 հաշվով հաղթեցին 6-րդցիները: Արգելքների հաղթահարումով փոխանցավազքում, որը հիմնված էր արագության վրա ընդամենը 0,5 վայրկյանի առավելությամբ՝ 2,02 վրկ. (5-4), դարձյալ 1 միավորով հաղթեցին 6-րդցիները:

DSCN4055

Հետաքրքիր ու դժվար մրցույթ էր «Խաղ մարմնամարզական օղակներով»-ը: Այս անգամ 2 միավորի առավելությամբ՝ 3-1, հաղթեցին 5-րդ դասարանի աշակերտները: Չորրորդ «Հավաքիր բառը»   մրցույթում կարմիր, կապույտ և ծիրանագույն մեր դրոշի գույներով ներկված տառերով մասնակիցները հավաքեցին օլիմպիական կարգախոսը՝ «Արագ-բարձր-ուժեղ»: 3-1 հաշվով դարձյալ առաջ ընկան վեցերորդցիները: Ցատկապարկով փոխանցավազքում ուժեղը հինգերորդ դասարանցիներն էին՝ 5-4:

Վերջին՝ «Խաղային փոխանցավազք թենիսի գնդակներով» մրցույթում գրանցվեց 3-3 հավասար հաշիվը: Ընդհանուր 18-17 հաշվով հաղթեցին 6-րդ դասարանի աշակերտները և դպրոցի տնօրենի կողմից արժանացան գավաթի: Ա. Քոսակյանը շնորհավորեց 2 թիմերին գեղեցիկ ու հաղթանակի ձգտելու խաղի համար, կարևորեց նման միջոցառումները և մարզական և աշխուժություն առաջացնելու առումով: Երկու թիմերից ստեղծվեց դպրոցի հավաքականը, որը մայիսի 8-ին նույն դահլիճում մրցելու է շրջանային փուլում:

 Զոհրաբ Ըռքոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031