Լրահոս
Օրվա լրահոսը

Եղիշ Դավթյան. «Սա այն բացառիկ մրցումներից է, որտեղ մասսայականությունը ցանկալի չէ» (ֆոտոշարք)

Մայիս 07,2015 20:50

Երեւանի խուլ-համրերի մշակույթի տան մարզադահլիճում այսօր ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ անցկացվեց հանրապետության մանկատների եւ գիշերօթիկ դպրոցների միջեւ ավանդական՝ 5-րդ, սպորտլանդիան` նվիրված Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին:

Շարժողական վեց մրցաձեւերից մրցեցին 10 թիմերի՝ Նուբարաշենի գիշերօթիկի, Վանաձորի «Երեխաների խնամքի եւ պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատության», Բյուրեղավանի ՄԽՊԳՀ-ի, «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ի, Երեւանի ՄԽՊ թիվ 1 գիշերօթիկ հաստատության, Դիլիջանի ԵԽՊԳՀ-ի, «ՍՕՍ Մանկական գյուղի» Կոտայքի մասնաճյուղի, Գյումրիի ԵԽՊ թիվ 1 գիշերօթիկ հաստատության, «Վանաձորի մանկատուն» ՊՈԱԿ-ի, Գյումրիի Նանսենի անվան ԵԽՊ-ի թիվ 2 գիշերօթիկ հաստատության 100 սաներ:

Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության վարչության պետ Եղիշ Դավթյանը լրատվամիջոցներին տեղեկացրեց. «Մեր հիմնական նպատակը մանկատների եւ գիշերօթիկ հաստատությունների երեխաների բարոյահոգեբանական վիճակը բարելավելն է այս երեխաների շրջանում, այս երեխաների շրջանում առողջ ապրելակերպն ամրապնդելը»: Պարոն Դավթյանը նաեւ ասաց, որ սա մարզական այն բացառիկ միջոցառումներից է, որտեղ մասսայականությունը ցանկալի չէ:  «Նախարարությունը շատ ուրախ կլինի, եթե եկող տարի նման հաստատությունների քանակը պակասի: Սա այն դեպքն է, որ որքան այսպիսի դպրոցների եւ հաստատությունների եւ երեխաների թիվը պակասի, այնքան լավ կլինի»:

mankatner1

mankatner3

mankatner2 mankatner3 mankatner5

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031