Օրվա լրահոսը
Սկսեցինք պարտություններով
Ծաղկաձորում եւ Չինաստանի Չենդու քաղաքում միաժամանակ մեկնարկեցին շախմատի տղամարդկանց եւ կանանց աշխարհի թիմային առաջնությունները: Ծաղկաձորում մեր տղամարդկանց ազգային հավաքականը մեկնարկային տուրում հանդիպեց Իսրայելի ընտրանուն եւ զիջեց 1,5:2,5 հաշվով: Լեւոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Սերգեյ Մովսիսյանը միավորը բաժանեցին, իսկ Վլադիմիր Հակոբյանը պարտվեց: Չինաստանում անհաջող մեկնարկեց նաեւ մեր կանանց ընտրանին, որը 1:3 հաշվով տանուլ տվեցին տանտիրուհիներին: Էլինա
ՀԽ. Ապրիլի 24-ին հանրահավաք անցկացնելու կոչեր հնչեցնողներին մեկուսացնելու պահանջ առաջ քաշելն անհեթեթություն է
Ռեժիմն իր ներկայացուցիչների բերանով հավաստում է, որ ծրագրում է առաջիկա օրերին շարունակել անօրինական քայլերն ու ապօրինի ձերբակալությունները Հիմնադիր խորհրդարանի և «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման անդամների նկատմամբ: Հայ ժողովրդի դարավոր երազանքի մասին են խոսում մարդիկ, որոնք իրականում անհաղորդ են մեր ազգի անցյալին, սպանում են նրա ներկան և անհեթեթ են դարձնում ապագայի կամ ազգային երազանքի մասին ցանկացած խոսք: Այս
Արթուր Մկրտչյան. «Հայոց ցեղասպանության ժամանակ թուրքական ձեռագիրը ամենուրեք նույնն է եղել»
«Հայոց ցեղասպանությունը վերապրածի հուշերը» գիրքը կազմած եւ հրապարակության պատրաստած Արթուր Մկրտչյանը այսօր կազմակերպված շնորհանդեսի ժամանակ ներկայացնելով զեյթունցի Մելքոն Մանուկյանի պատմությունը՝ հիշեց նրա հուշագրից մի տող, ըստ որի նրան եւ արաբական ցեղերի մոտ ապաստան գտած հայերին թվացել էր, թե աշխարհում հայ այլեւս գոյություն չունի «որովհետեւ մեր աչքերը տեսան, որ բոլորը կոտորվեցին»: «Իհարկե, կարդալով հուշագրությունները, դուք նմանություններ
Կրեմլը դեռ չգիտի՝ Լուկաշենկոն Հաղթանակի օրը կայցելի՞ Մոսկվա
Կրեմլը դեռ տեղեկատվություն չունի՝ արդյո՞ք Բելոռուսիայի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրաժարվել է այցելել Մոսկվայում անցկացվող քայլերթին նվիրված Հաղթանակի օրվան: Газете.ру-ին այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Կիսիլյովը: Ավելի վաղ Լուկաշենկոն հայտարարել էր, որ մտադիր է մասնակցել Հաղթանակի 70-ամյակին նվիրված Մոսկվայում կազմակերպվող քայլերթին մայիսի 7-8-ին , իսկ մայիսի 9-ին նախատեսում է մասնակցել Մինսկում տեղի
«Դավադրական» հեքիաթ. ցեղասպանությունը կազմակերպել են հրեաները
Եթե մարդն ունի որեւէ սեւեռուն գաղափար, ապա կարեւոր չէ՝ թե հատկապես որ հողի վրա է նա «խփնված»՝ «ռեժիմի դե՞մ», թե՞ «հանուն ռեժիմի» պայքարի, պուտինամոլությա՞ն, թե՞ հակապուտինականության, լեւոնականությա՞ն, թե՞ հակալեւոնականության, արեւմտամետությա՞ն, թե՞ ռուսամետության: Կարեւոր է, որ այդ սեւեռված մարդիկ ամենուր դավադրություն են տեսնում՝ այս բարդ աշխարհի համար փնտրելով պարզունակ բացատրություններ: Երբ նման մարդիկ «բանավիճում են» իմ
Արմենակ Մանուկյան. «Հայրս երեք շուն ուներ. անունները՝ «Թալեաթ», «Էնվեր» եւ «Ջեմալ»
Քանաքեռ-Զեյթունի Հ.Յ.Դ. «Արամ Պողոսյան» կոմիտեությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում կազմակերպեց «Հայոց ցեղասպանությունը վերապրածի հուշերը» գրքի շնորհանդեսը, որը կազմել եւ հրատարակությանը պատրաստել է Արթուր Մկրտչյանը: Սա պատմավավերագրական նշանակություն ունեցող մի պատմություն է, որտեղ ցեղասպանության ողջ արհավիրքը ապրած Մելքոն Մանուկյանը մանրամասն գրի է առել Զեյթուն քաղաքում ապրած իր մանկությունից մինչեւ հասուն կյանք, գրեթե մինչեւ իր
90-ամյա կնոջն ու նրա դստերը սպանել են հաց ուտելու պահին. մանրամասնում են հարևանները
Ինչպես տեղեկացրել ենք, երեկ երեկոյան դաժան սպանություն է տեղի ունեցել Գյումրու Տեքստիլագործների թաղամասում գտնվող Մհեր Մկրտչյան փողոցի 38 ա հասցեի երեքհարկանի շենքի 29-րդ բնակարանում, որը երրորդ հարկում է: Դանակի բազմաթիվ հարվածներով սպանել էին 90-ամյա Քնարիկ Շահումյանին ու նրա կրտսեր դստերը՝ 51-ամյա Ալվարդ Շահումյանին: Քաղաքի կենտրոնում ՝ Շիրակի մարզպետարանից ու Շիրակի մարզային ոստիկանությունից ոչ հեռու գտնվող այդ
Վիճակ
Աշխարհին կապող իմ պատուհանից, Աչքիս զարնում են բազում պատկերներ, Որբացած այրեր, ամուրի մայրեր… Բոլորը խեղված կյանքի հարվածից: Նրանց դեմքերին ծով տառապանք կա, Էլ չեն սլանում առյուծ ձիերով, Կյանքը լցվել է բազում հոգսերով, Ձիերն ընկել են, էլ ապրուստ չկա: Լիքը տառապանք, իմաստազուրկ կյանք, Մահազդու դեմքեր, լլկած հոգիներ, Քայլող կմախքներ, անմիտ հայացքներ, Փառք, շունչը դեռ
Առաջիկա օրերի եղանակ. Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հանրապետության տարածքում` Արտակարգ իրավիճակների եւ տարածքային կառավարման նախարարության պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ ապրիլի 20-ին օրվա երկրորդ կեսին, 21-24-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, 21-ի գիշերը հյուսիսային շրջաններում սպասվում են ինտենսիվ անձրևներ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ, 21-24-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 20-25մ/վրկ: Օդի ջերմաստիճանը
Հայտնաբերվել է դի
ԱԻՆ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ ապրիլի 19-ին, ժամը 11.06-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Չուխաջյան փողոցի թիվ 54 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցների և հեռախոսազանգերին, դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և հայտնաբերել Գ. Գ.-ի (ծնվ. 1947թ.)
Բերձորում սկսվել են շաբաթօրյակնրը
Ապրիլի 18-ին Բերձորում սկսվեցին սան-մաքրման աշխատանքներ, և քաղաքի որոշ հատվածներ բարեկարգվեցին: Աշխատանքները հիմնականում կատարվեցին Երևանյան մայրուղու հարևանությամբ գտնվող պուրակներում և որոշ հիմնարկությունների բակերում: Վերջերս Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցու հարևանությամբ պուրակում տնկվեցին 100 ծառեր, որի աշխատանքներին մասնակցեց նաև ԼՂՀ Նախագահը: Շրջվարչակազմի աշխատակազմի կառույցների աշխատակիցները՝ վարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի գլխավորությամբ բարեկարգման աշխատանքներ իրականացրեցին այս պուրակում: Հրշեջ-ծառայության աշխատակիցների
Գյումրիում դաժանաբար սպանված աղջիկը աշխատել է հավաքարար
Ինչպես տեղեկացրել ենք՝ երեկ Գյումրու կենտրոնում՝ Տեքստիլագործների թաղամասում, Մհեր Մկրտչյան փողոցի 38 ա շենքի բնակարան 29-ում դաժանաբար, դանակի բազմաթիվ հարվածներով սպանել էին մորը եւ դստերը: Մայրը 70-անց Քնարիկ Շահումյանն է, իսկ դուստրը 51-ամյա Ալվարդ Շահումյանը: Նշենք, որ Տեքստիլագործների թաղամասում գտնվում է նաեւ Շիրակի մարզպետարանը, սպանության վայրից հեռու չէ նաեւ ոստիկանության Շիրակի մարզային վարչության շենքը: Շիրակի
Ծնեբեկով տոնական աղցան տեսանյութ
Ծնեբեկը իր օգտակարությամբ, անկրկնելի համով եւ տարվա մեջ ընդամենը մեկ-երկու ամիս գոյությամբ նվաճել է իսկական դելիկատեսի համբավ: Եվ ապրիլ-մայիսին, քանի դեռ այդ հրաշք բույսը կա, հարկավոր է որքան հնարավոր է շատ ուտել դրանից՝ չափազանց օգտակար է: Այսօր կառաջարկեմ մի գեղեցիկ աղցան, որը շատ հարմար է տոնական սեղաններին, հյուրերին մատուցելու համար: Անհրաժեշտ մթերքները Ծնեբեկ- 2 կապ
Սահմանամերձ Ոսկեվանում բացվեց հայոց ցեղասպանության զոհերի հուշաքար
Քանդակագործը զոհված ազատամարտիկի որդի է Ապրիլի 18-ին Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեվան գյուղում հանդիսավորությամբ բացվեց հայոց ցեղասպանության զոհերի հուշաքար: Կոթողը պատկերում է պատմական Հայաստանի տարածքը, այն հատող խաչ, որը նաեւ սրի է նման, հայոց հավերժության ոգին խորհրդանշող նուռը: Հուշաքարը գտնվում է 1990թ. բացված Զորավար Անդրանիկի արձանի կողքին: Հուշաքարի կառուցման նախաձեռնությունը պատկանում է Ոսկեվանից սերված Լորիս Սաֆարյանին:
Ավելացող հուշարձաններ
Քաշաթաղի շրջանի Հայկազյանի գյուղական համայնքը կազմված է 4 բնակավայրերից՝ Հայկազյան, Ջանֆիդա, Սահար և Դարբնոց: Վերջինս գտնվում է Որոտանի աջափնյա հարթության վրա՝ Քաշունի վտակի 2 ափերին: Իսկ մնացածն իրար հարևանությամբ են՝ Որոտանի ձախ ափին: Համայնքի Հայկազ խաչատրյանի անվ. միջնակարգ դպրոցը գործում է Հայկազյան գյուղում, ունի մոտ 120 աշակերտ, որոնց մեծ մասը՝ հիմնականում զինվորականների երեխաներ, գալիս են
Փոխված պատկերացումներ, հաղթահարված կարծրատիպեր. Mynews.am
Mynews.am. Անկարայից ուսանող Գյոնուլ Ունալի համար շատ բան փոխվեց Հայաստան կարճատև այցելության արդյունքում. Թուրքիա վերադարձից հետո նա փորձում է հայերի մասին իր գիտելիքներն ու տեղեկատվությունը խորացնել եւ հույս ունի Հայաստանում աշխատելու հնարավորություն ունենալ: Գյոնուլը նոր-նոր է սկսել բացահայտել հարևան երկիրը, մշակույթը, մարդկանց ու կիսել մեզ հետ իր մտորումները… Նա կիսեց մեզ հետ իր մտորումները անգամ
Տեղի է ունեցել երկրաշարժ Սպիտակ քաղաքի մոտակայքում
ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ ապրիլի 19-ին, ժամը 08.18-ին ՍՊԾ տեղեկատվություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 07.41-ին ՀՀ ՏԿԱԻՆ ՍՊԾ սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2,7 մագնիտուդով երկրաշարժ Սպիտակ քաղաքից 5-6 կմ հյուսիս-արևելք: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության 40.880 և արևելյան երկայնության 44.320: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես Ժնևում
Ապրիլի 16-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում Ժնևի հայտնի «Շատո դը Պանտ» թանգարանում կայացավ «Շվեյցարիա-Հայաստան. Հիշողության ճանապարհին» ցուցահանդեսի բացման արարողությունը: Ցուցահանդեսի բացմանը ներկա էին դեսպաններ, Շվեյցարիայի հասարակական-քաղաքական գործիչներ, տեղական իշխանության մարմինների ղեկավարներ, տարբեր պարբերականների խմբագիրներ, լրագրողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Շվեյցարիայի հայկական հիմնադրամների օժանդակությամբ կազմակերպված ցուցահանդեսը ներկայացնում էր Ցեղասպանությունից հետո Հունաստանի Սալոնիկ քաղաքում ապաստան
Գյումրիում մորն ու աղջկան սպանել են՝ բնակարանը տակնուվրա անելով
Ինչպես տեղեկացրել ենք, Գյումրու Մհեր Մկրտչյան փողոցի վրա դաժան սպանություն է տեղի ունեցել, սպանել են մոր ու աղջկա, աղջիկը Ալվարդ Շահումյանն է ՝1964 թվականին ծնված, մայրը՝ Քնարիկ Շահումյան, ծնված 1926 թվականին: Սպանվածները Մհեր Մկրտչյան փողոցի 38 ա շենքի բնակարան 29-ի բնակիչներ էին: Սպանությունը, ըստ նախնական վարկածի, զուգորդված է ավազակային հարձակմամբ, ամբողջ բնակարան տակնուվրա են արել:
Ֆրանսիական Կոլին դը Սիոն սրբավայրում տեղադրվեց «Եղիցի լույս» խաչքարը
Ապրիլի 11-ին ֆրանսիական Կոլին դը Սիոն սրբավայրում ՀՀ Սփյուռքի նախարարության աջակցությամբ Նանսիի հայ համայնքի ղեկավար Արթուր Ավետյանի նախաձեռնությամբ և Էջմիածնի քաղաքապետարանի մասնակցությամբ տեղադրվեց «Եղիցի լույս» խաչքարը: Բացման արարողությանը մասնակցեցին Փարիզի ՀՅԴ ներկայացուցիչները և բազմաթիվ հայեր ոչ միայն Նանսի քաղաքից, այլև Փարիզից, Բեզանսոնից, Էպինալից և Լոնգվիից: Խաչքարը օծեց Տեր Դիրայր Քելեջյանը: Խաչքարի տեղադրման գործում մեծ ներդրում
Գյումրիում սպանել են մոր ու աղջկա
Aravot.am-ին հայտնի դարձավ, որ վայրկյաններ առաջ սպանություն է տեղի ունեցել Գյումրու Մհեր Մկրտչյան փողոցում: Մեզ հայտնի դարձավ, որ սպանել են մոր ու աղջկա, թե ով է կատարել հանցագործությունը, որն է դրդապատճառը, դեռ իրավապահներին հայտնի չէ, ոստիկանությունը աշխատում է դեպքի վայրում: Մանրամասներ կհաղորդենք ճշտելուն պես: Տեղեկացանք, որ նրանց սպանել են՝ դանակի հարվածներ հասցնելով: Շիրակի մարզի դատախազ
Ձերբակալել են Գյումրիի նախկին պաշտոնյաներից մեկի որդուն՝ մարդ առևանգելու կասկածանքով
Aravot.am-տեղեկություններով ձերբակալել են Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության նախկին պետ Արտաշես Սարգսյանի ավագ որդուն՝ Ռուդիկ Սարգսյանին՝ մարդ առևանգելու կասկածանքով: Մեր այս տեղեկությունը հաստատեցին թե՛ ոստիկանությունում, թե՛ դատախազությունում: Մեզ հասած տեղեկություններով, Ռուդիկ Սարգսյանը առևանգել ու ծեծել է Սպիտակ քաղաքում բնակվող, սակայն Սարգսյանների՝ Գյումրիի մուտքի մոտ գտնվող գազալցակայանում աշխատող Արթուրին, որը մոտ 30 տարեկան է: Վերջինս, աշխատելով գազալցակայանում՝
Ռուբեն Հայրապետյան. «Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը միայն ու միայն հայ պետք է լինի»
Լրագրողների այսօրվա հարցին, թե ո՞վ կլինի ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչը, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը պատասխանեց. «Առանց իմ ասելու էլ լրատվամիջոցները անուններ ասում են՝ իմ փոխարեն որոշել են: Իրենց լրատվամիջոցի համար սենսացիա են ուզում անել: Բայց այդպես ամեն բան խառնում եք: Կարպինն ինձ հետ հանդիպել է՝ գրում եք, թե նա է հավաքականի մարզիչը:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում Սան Պաուլոյում
Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը համակարգող տարածաշրջանային հանձնախմբի հաստատած ծրագրի համաձայն, սկսվել է թատերական միջոցառումների մեկամսյակը: Ապրիլի 15-ին Բրազիլիայում ՀՀ դեսպան Աշոտ Գալոյանը և Սան Պաուլոյում ՀՀ գլխավոր հյուպատոս, տիկին Հիլդա Բուրմայանը ներկա գտնվեցին Արթուր Հարոյանի հեղինակած «1915թ.» պիեսի բեմականացմանը: Միջոցառմանը ներկա էին համայնքային կազմակերպությունների ղեկավարներ, եկեղեցական առաջնորդներ, նահանգային պատգամավորներ, դիվանագետներ, լրագրողներ,
«Հայոց Անին վտանգված է». ֆլեշմոբ Հանրապետության Հրապարակում (ֆոտոշարք, տեսանյութ)
Ֆլեշմոբի մասնակիցները պահանջում են ՅՈՒՆԵՍԿՕ-ից Անին համարել հայկական մշակույթի մաս «Հայ ասպետ» ԿԲՀ-ն Հանրապետության հրապարակում «Հայոց Անին վտանգված է» խորագրով ֆլեշմոբ էին կազմակերպել, որին մասնակցում էին Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերից 1500 աշակերտներ: Ֆլեշմոբը սկսվեց եւ ավարտվեց աղոթքով: Միջոցառման ընթացքում ցուցադրվեց Անիի մասին պատմող տեսանյութ: Հանրապետության տարբեր մարզերից աշակերտները այնուհետեւ սկսեցին պարել հատուկ գրված երգի տակ,
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ Լիտվայի Կաունաս քաղաքում
Ապրիլի 17-ին Լիտվայում ՀՀ դեսպանությունը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Կաունաս քաղաքում կազմակերպել էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ: Համերգին ներկա էին Լիտվայի Եպիսկոպոսաց ժողովի նախագահ, Արքեպիսկոպոս Սիգիտաս Տամկյավիչյուսը, Լիտվայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրյուս Կրիվասը, Կաունասի քաղաքապետ Վիսվալդաս Մատիոշայտիսը, փոխքաղաքապետ Վասիլիուս Պոպովասը, հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, անվանի երաժիշտներ, լրագրողներ, ակադեմիական, մտավորական շրջանակների, ինչպես նաև Լիտվայի
Այսօր Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի (ԻԿՕՄՕՍ) առաջարկությամբ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն 1983 թվականից ապրիլի 18-ը նշում է որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր՝ կոչ անելով իր անդամ պետություններին գործունեության ամենատարբեր ձևերով նպաստել հուշարձանների պահպանությանը: ԻԿՕՄՕՍ-ն արդեն 50 տարեկան է, և այս տարի ժառանգության պահապաններին առաջարկվել է ներկայանալ տարաբնույթ մշակութային նախաձեռնություններով՝ «ԻԿՕՄՕՍ-ի 50-ամյակը» խորագրի ներքո: «Էրեբունի» պատմահնագիտական
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսներ Վարշավայում
Ապրիլի 15-ին և 16-ին Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում տեղի ունեցան Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսներ` Լեհաստանում բնակվող հայ նկարիչ Գագիկ Պարսամյանի «Ծաղիկների ջրվեժ» խորագրով ցուցահանդեսների շարքի երկրորդ անհատական ցուցադրությունը և Վարշավայի քաղաքապետարանում հայ նկարիչներ Ադել Հայրապետյանի «Հայոց հարսներ» և Գագիկ Պարսամյանի «Ծաղիկների ջրվեժ» խորագրով նկարների համատեղ ցուցահանդեսը: Վերջինս անցկացվում էր Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանի
Սիրված, բայց նոր սերնդի կողմից գրեթե չլսված երգը՝ ռոքային մեկնաբանությամբ
«The Beautified project» ռոք խումբն արդեն տասը տարեկան է: Հոբելյանը համընկել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ, և այդ առիթով խումբը նոր ձայնասկավառակ է թողարկել: Այն Ալեքսեյ Հեքիմյանի հայտնի «Արագիլ» երգի անունով է կոչվում: Երգ, որը խումբը ներկայացնում է ռոքային մեկնաբանությամբ: «Քանի որ մենք երեքս էլ հայրենադարձ ենք և արդեն մոտավորապես տասը տարի է՝ ապրում
Մամուլի քարտուղարի գործուղումների գումա՞րն էլ չեն տալիս
Հարավկովկասյան երկաթուղու տնօրեն Վ. Ռեբեցի դեմ ՓԲ ընկերության մամուլի պատասխանատու Վահե Դավթյանի գործով ապրիլի 13-ին Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախնական դատական նիստը կշարունակվի մայիսի 5-ին: Վահե Դավթյանը հայտնել էր, որ 2008թ.-ից մինչև 2014թ.-ի ապրիլի 13-ը ընկած ժամանակահատվածում մեկնել է բազմաթիվ ծառայողական գործուղումների: Եղել է Ուկրաինայի Հանրապետության Օդեսա քաղաքում, Թուրքիայի Հանրապետության Ստամբուլ


















































